fbpx
Արցախ

Թրյուդոն ու Մակրոնը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միմյանց հետ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև Արցախում տիրող իրավիճակը։

Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարությունից։

Նշվում է, որ կողմերը ընդգծել են հարցի խաղաղ ու դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը։

Մակրոնն ու Թրյուդոն խոսել են նաև ահաբեկչության դեմ պայքարի մասին և հավատարմություն են հայտնել ահաբեկչության ու բռնի ծայրահեղականության դեմ պայքարին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ