Հասարակություն

Կանադայի Ալբերտա նահանդը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը ի թիվս այլոց, և ապրիլ ամիսը ամրագրել որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս։

Այս մասին տեղեկանում ենք Կանադայում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։

Բանաձևը կոչ է անում կառավարությանը մշակել ռազմավարություն ցեղասպանությունները կանխելու և դրանց պատճառները վերացնելու, Ալբերտայի ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչների վրա ցեղասպանությունների ազդեցությունն ընդունելու, զոհերին հիշատակելու և աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ