կառավարության որոշում
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականների վավերականության ժամկետը կերկարաձգվի ավտոմատ կերպով
ԺՊ վկայականների վավերականության ժամկետը կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության նոր որոշման ընդունումից հետո։ Սահմանահատման համար վկայականի առկայությունը պարտադիր չէ։
Արցախցիները երկու ամսով կշարունակեն ստանալ 40,000 դրամ
Կառավարությունը որոշում է ընդունել երկարաձգել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագիրը ևս երկու ամսով։
Հայաստանը պետական աջակցություն է ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների ոլորտին. նոր նախաձեռնություն նորարարության խթանման համար
Հայաստանի կառավարությունը նոր որոշում է ընդունում՝ պետական աջակցություն ցուցաբերել բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ Նախաձեռնությունը միտված է խթանել նորարարությունը, ներգրավել տաղանդներ և ապահովել տնտեսական աճ։ Իմացե՛ք ավելին նոր ծրագրի մանրամասների մասին։
Պահեստազորայինների վարժական հավաքներ` փետրվարի 4-ից ապրիլի 18-ը
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում կայացրեց: Այս որոշման համաձայն նախատեսվում է 2025թ. փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր…
Գումար կհատկացվի ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչներին․ կառավարության որոշումը
Կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ 1 155,205.8 հազար դրամ կհատկացվի ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ կենսապայմանների բարելավման և բնակավայրերին աջակցություն տրամադրելու նպատակով: Գումարը կտրամադրվի Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, և Տավուշի մարզերի 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման համար: «Սանդղակները նախկինում գործել են,…
Կառավարության որոշմամբ՝ 7000 ուսանող կօգտվի ուսման վարձի զեղչային համակարգից
Կառավարությունը ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունը, համաձայն որի՝ այս փոփոխությամբ ևս 7000 ուսանող կկարողանա օգտվել ուսման վարձի զեղչային համակարգից: «Հաշվի առնելով սոցիալական, գնաճային երևույթները, նաև այն, որ սոցիալական քաղաքականությունը փորձում ենք զուգակցել զարգացման քաղաքականությամբ՝ ասում ենք հետևյալը՝ բուհերը կարող են զեղչերի համակարգը կիրառել մինչև 20 տոկոս ուսանողների…
Կբարելավվեն 11 դպրոցների սեյսմիկ անվտանգությունը․ կառավարության որոշումը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում նոր դպրոցական շենքերի կառուցման համար ներկայումս առկա շենք-շինությունների քանդման գործընթացն իրականացնելու անհրաժեշտությամբ։ ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացման փուլում գտնվող ծրագրի շրջանակում առաջնահերթ կարգով կառուցվում և վերակառուցվում են սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի հանրակրթական դպրոցական շենքերը։ Ներկայումս նախատեսվում է աշխատանքներ…
Ատեստավորված ուսուցիչներին կհատկացվի հավելավճար․ կառավարության որոշումը
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում 77 մլն դրամ հատկացրեց ատեստավորված ուսուցիչներին հավելավճար տրամադրելու համար: Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի հատկացումները վերաբաշխել ըստ մարզերի, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար: «2021-ի սեպտեմբերին անցկացվել է ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգում 7-12 դասարանների համար՝ մի շարք առարկաների գծով: Հայտ…
Քրեական հեղինակությունները շարունակում են ըմբոստության առիթներ փնտրել
ՔԿՀ-ներում մթնոլորտը շարունակում է լարված մնալ: «Օրենքով գողերը», քրեական հեղինակությունները շարունակում են ըմբոստության առիթներ փնտրել, որի պատճառը, ինչպես հայտնի է, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին կառավարության օրենքի նախագիծն է և վարչապետի կոշտ շեշտադրումները «օրենքով գողերի», քրեական տարրերի վերաբերյալ: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետևել Վանո Սիրադեղյանի օրինակին և…
ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու համար կառավարությունը պարտավորվել է 8 գործով վճարել 81100 եվրո
Կառավարությունը միջոցներ հատկացրեց Արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով: Նախագծերից մեկով` ՄԻԵԴ-ի «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի նոյեմբերի 22-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 900 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ վճռով սահմանված արդարացի…
40 համայնք ընգրկվեց պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնողների ցանկում
Կառավարությունը որոշեց պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել ևս 40 համայնքներ. Տվյալ համայնքային գրասենյակները օժտված են նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով իրենց վրա դրվող պարտականությունները պատշաճ կերպով կատարելու համար:
Կընդլայնվի ներմուծվող դեղերի որակի նկատմամբ ներմուծողի պատասխանատվության շրջանակը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով հստակ կսահմանվեն ՀՀ դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և ՀՀ տարածքից արտահանելու, ներմուծման և արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու համար անհրաժեշտ չափանիշները: Արդյունքում սահմանվել են դեղագործական արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից և ԵԱՏՄ անդամ երկրից ՀՀ տարածք ներմուծման առանձնահատկությունները, ընդլայնվել են…
Կառավարության որոշմամբ մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար կկիրառվի համաներում
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար կկիրառվի համաներում: Մասնավորապես՝ ✅ Վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի…
Կառավարության որոշումը աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին
Կառավարությունը որոշեց՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:
Կառավարության որոշմամբ կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի
Կառավարության որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի: 2019 թվականի բյուջեից տրվող աջակցությունը կազմում է 103 մլն 725 հազար դրամ, որը բաշխվելու է 5 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև ըստ ստացած ձայների: «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 միլիոն…














