կառավարության որոշում
Կառավարության որոշմամբ կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի
Կառավարության որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի: 2019 թվականի բյուջեից տրվող աջակցությունը կազմում է 103 մլն 725 հազար դրամ, որը բաշխվելու է 5 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև ըստ ստացած ձայների: «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 միլիոն…
ՊԵԿ-ի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաներ քանակը կրճատվեց 45-ով
Ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելու և ՊԵԿ-ին պետական բյուջեից հատկացվող գումարների ծախսման ուղղություններն օպտիմալացնելու նպատակով կառավարության որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաներ քանակը կրճատվեց 45-ով: Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։
ԵՊՀ գիտաշխատողները հավաքվել են կառավարության շենքի առջև
Այսօր կառավարության շենքի առջև են հավաքվել Երևանի պետական համալսարանի մի խումբ աշխատակիցներ, որոնց դժգոհության պատճառը կառավարության որոշումներից մեկն է: Ըստ այդ որոշման՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է դրամաշնորհ և որոշ կազմակերպությունների՝ հիմնադրամների համար այն կանցկացվի մրցութային կարգով: ԵՊՀ դասախոսների խոսքով՝ այդ որոշումը հակասում է օրենսդրությանը և կարող է գործազրկության պատճառ դառնալ: Գիտաշխատողներն…
Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ
Կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին, նշեց, որ մարզերում առաջնային խնդիրներից է նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք իրենց հերթին կբերեն սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունների: «Ուզում եմ ընդգծել, որ պետական կառավարման բոլոր մարմինները պետք է երաշխավորեն որևէ արհեստական խոչընդոտի չառաջացումը որևէ ներդրումային ծրագիր քննարկելիս: Ընդհակառակը, պետք է բոլոր…
Առանց մուտքի արտոնագրի այցելությունների ռեժիմ դեպի Հոնկոնգ․ կառավարության որոշումը
Կառավարությունը որոշեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի արտոնագրի այցելությունների ռեժիմ: Հայաստանի քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում կարող են մնալ 30 օր։ Առանց մուտքի արտոնագրի ռեժիմը կգործի 2019-ի մարտի 3-ից:
Ծրագրի շրջանակներում կատարելվելու է շուրջ 120 մլն դրամի ընդհանուր ներդրում
Կառավարությունը երկարաձգեց «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊ ընկերության նպատակն է Կոտայքի մարզի Արզական գյուղում 8 հա հողատարածքի վրա հիմնել ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի։ Ներկա պահին Ընկերությունը կատարել է շուրջ 200 մլն դրամի չափով ներդրում:…
ԱԻՆ-ին կտրամադրվի 1 մլրդ 658 մլն 876 հազար դրամ
Կառավարությունը որոշեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 1մլրդ 658 մլն 876 հազար դրամ՝ Նաիրիտ գործարան ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը աջակցելու նպատակով։ Գրում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։
Ծրագրով նախատեսվում է Գյումրիում արտադրել բարձր որակի ջինսե հագուստ
Կառավարությունը հետաձգեց «Ռ. Զաքարյան» ՍՊ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունվարի 22-ից մինչև 2020 թվականի մարտի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Գյումրիում արտադրել բարձր որակի ջինսե հագուստ։ Ներկայացված ներդրումային…
Կառավարության որոշմամբ՝ «Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան»-ի Երևանի մասնաճյուղին հողատարածք է տրամադրվել
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Ա. Արզումանյան 5 հասցեում գտնվող 14 մլն 744 հազար 760 դրամ կադաստրային արժեքով 0,21185 հա հողատարածքը մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Բարձրագույն կրթության Դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» Երևանի մասնաճյուղին: Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին
Կառավարության որոշմամբ Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին: Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ խմբերին՝ -Մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց -Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության…
Կառավարության հաստատած փոփոխությունը
Կառավարությունը հաստատեց ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնիկական զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաստատելու մասին փոփոխությունները, ըստ որի՝ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը. ✅ առաջին տեխնիկական զննություն անցնելու դեպքում վճարվում է մինչև առաջին տեխնիկական զննությունը, իսկ տարեկան տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև տարեկան տեխնիկական…
Կառավարության որոշումը՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի վերաբերյալ
Կառավարությունը որոշեց՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը հաշվի առնել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով: 2019 թվականի հունվար ամսից, կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով, շահառուները չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից: Հայտնում է…
Կառավարության կայացրած որոշման շնորհիվ կտնտեսվի 29 միլիոնից ավելի դրամ
ՀՀ կառավարությունը Տելեգրամի իր պաշտոնական էջում գրում է․ Կառավարության որոշմամբ կլուծարվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնը: Կենտրոնի գործառույթները կիրականացնի նախարարությունը: Արդյունքում կտնտեսվի 29 մլն 569 հազար դրամ, որը պետբյուջեից տարեկան հատկացվել է 17հաստիքային միավոր ունեցող կենտրոնին:
Հայաստանի հանրապետությանը նվիրատվության կարգով տրամադրված 3 հա տարածքը կառավարությունը ընդունեց որպես ՀՀ սեփականություն
ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական էջը հայտնում է․ Կառավարությունն ընդունեց Երևանի համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրատվության կարգով տրամադրված Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի հ․ 74 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, 135 մլն 720 հազար դրամ կադաստրային արժեք ունեցող 3 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և այն…














