կառավարության որոշում

  • ՊԵԿ-ի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաներ քանակը կրճատվեց 45-ով

    ՊԵԿ-ի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաներ քանակը կրճատվեց 45-ով

    Ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելու և ՊԵԿ-ին պետական բյուջեից հատկացվող գումարների ծախսման ուղղություններն օպտիմալացնելու նպատակով կառավարության որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաներ քանակը կրճատվեց 45-ով: Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։

  • ԵՊՀ գիտաշխատողները հավաքվել են կառավարության շենքի առջև

    ԵՊՀ գիտաշխատողները հավաքվել են կառավարության շենքի առջև

    Այսօր կառավարության շենքի առջև են հավաքվել Երևանի պետական համալսարանի մի խումբ աշխատակիցներ, որոնց դժգոհության պատճառը կառավարության որոշումներից մեկն է: Ըստ այդ որոշման՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է դրամաշնորհ և որոշ կազմակերպությունների՝ հիմնադրամների համար այն կանցկացվի մրցութային կարգով: ԵՊՀ դասախոսների խոսքով՝ այդ որոշումը հակասում է օրենսդրությանը և կարող է գործազրկության պատճառ դառնալ: Գիտաշխատողներն…

  • Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ

    Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ

    Կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ մարզպետին, նշեց, որ մարզերում առաջնային խնդիրներից է նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք իրենց հերթին կբերեն սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունների: «Ուզում եմ ընդգծել, որ պետական կառավարման բոլոր մարմինները պետք է երաշխավորեն որևէ արհեստական խոչընդոտի չառաջացումը որևէ ներդրումային ծրագիր քննարկելիս: Ընդհակառակը, պետք է բոլոր…

  • Առանց մուտքի արտոնագրի այցելությունների ռեժիմ դեպի Հոնկոնգ․ կառավարության որոշումը

    Առանց մուտքի արտոնագրի այցելությունների ռեժիմ դեպի Հոնկոնգ․ կառավարության որոշումը

    Կառավարությունը որոշեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի արտոնագրի այցելությունների ռեժիմ: Հայաստանի քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում կարող են մնալ 30 օր։ Առանց մուտքի արտոնագրի ռեժիմը կգործի 2019-ի մարտի 3-ից:

  • Ծրագրի շրջանակներում կատարելվելու է շուրջ 120 մլն դրամի ընդհանուր ներդրում

    Ծրագրի շրջանակներում կատարելվելու է շուրջ 120 մլն դրամի ընդհանուր ներդրում

    Կառավարությունը երկարաձգեց «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊ ընկերու­թյան կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» ՍՊ ընկերության նպատակն է Կոտայքի մարզի Արզական գյուղում 8 հա հողատարածքի վրա հիմնել ժամանակակից ինտենսիվ պտղատու այգի։ Ներկա պահին Ընկերությունը կատարել է շուրջ 200 մլն դրամի չափով ներդրում:…

  • ԱԻՆ-ին կտրամադրվի 1 մլրդ 658 մլն 876 հազար դրամ

    ԱԻՆ-ին կտրամադրվի 1 մլրդ 658 մլն 876 հազար դրամ

    Կառավարությունը որոշեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 1մլրդ 658 մլն 876 հազար դրամ՝ Նաիրիտ գործարան ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը աջակցելու նպատակով։ Գրում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։

  • Ծրագրով նախատեսվում է Գյումրիում արտադրել բարձր որակի ջինսե հագուստ

    Ծրագրով նախատեսվում է Գյումրիում արտադրել բարձր որակի ջինսե հագուստ

    Կառավարությունը հետաձգեց «Ռ. Զաքարյան» ՍՊ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունվարի 22-ից մինչև 2020 թվականի մարտի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Գյումրիում արտադրել բարձր որակի ջինսե հագուստ։ Ներկայացված ներդրումային…

  • Կառավարության որոշմամբ՝ «Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան»-ի Երևանի մասնաճյուղին հողատարածք է տրամադրվել

    Կառավարության որոշմամբ՝ «Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան»-ի Երևանի մասնաճյուղին հողատարածք է տրամադրվել

    Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Ա. Արզումանյան 5 հասցեում գտնվող 14 մլն 744 հազար 760 դրամ կադաստրային արժեքով 0,21185 հա հողատարածքը մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Բարձրագույն կրթության Դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» Երևանի մասնաճյուղին: Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։

  • Նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին

    Նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին

    Կառավարության որոշմամբ Նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հանրապետական բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին: Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ խմբերին՝ -Մինչև 1934 թվականի դեկ­տեմ­բերի 31-ը ներառյալ ծնված անձանց -Հա­յաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողա­տա­րածք­ների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության…

  • Կառավարության հաստատած փոփոխությունը

    Կառավարության հաստատած փոփոխությունը

    Կառավարությունը հաստատեց ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց­ների պարտադիր տեխնիկական զննության անցկացման և պարտադիր տեխնի­կա­կան զննութ­յան փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը հաս­տատելու մասին փոփո­խութ­յուն­ները, ըստ որի՝ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկը. ✅ առաջին տեխնիկական զննություն անցնելու դեպքում վճարվում է մինչև առաջին տեխնիկական զննությունը, իսկ տարեկան տեխնիկական զննություն անցնելու դեպքում` մինչև տարեկան տեխնիկական…

  • Կառավարության որոշումը՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի վերաբերյալ

    Կառավարության որոշումը՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի վերաբերյալ

    Կառավարությունը որոշեց՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը հաշվի առնել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով: 2019 թվականի հունվար ամսից, կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով, շահառուները չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից: Հայտնում է…

  • Կառավարության կայացրած որոշման շնորհիվ կտնտեսվի 29 միլիոնից ավելի դրամ

    Կառավարության կայացրած որոշման շնորհիվ կտնտեսվի 29 միլիոնից ավելի դրամ

    ՀՀ կառավարությունը Տելեգրամի իր պաշտոնական էջում գրում է․ Կառավարության որոշմամբ կլուծարվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնը: Կենտրոնի գործառույթները կիրականացնի նախարարությունը: Արդյունքում կտնտեսվի 29 մլն 569 հազար դրամ, որը պետբյուջեից տարեկան հատկացվել է 17հաստիքային միավոր ունեցող կենտրոնին:

  • Հայաստանի հանրապետությանը նվիրատվության կարգով տրամադրված 3 հա տարածքը կառավարությունը ընդունեց որպես ՀՀ սեփականություն

    Հայաստանի հանրապետությանը նվիրատվության կարգով տրամադրված 3 հա տարածքը կառավարությունը ընդունեց որպես ՀՀ սեփականություն

    ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական էջը հայտնում է․ Կառավարությունն ընդունեց Երևանի համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրատվության կարգով տրամադրված Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի հ․ 74 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, 135 մլն 720 հազար դրամ կադաստրային արժեք ունեցող 3 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և այն…

  • Կառավարության որոշմամբ՝ 18 տարին լրացած որդեգրված անձանց՝ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա կտրամադրվեն մի շարք տվյալներ

    Կառավարության որոշմամբ՝ 18 տարին լրացած որդեգրված անձանց՝ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա կտրամադրվեն մի շարք տվյալներ

    Կառավարության Տելեգրամի պաշտոնական էջը գրում է․ Կառավարության որոշմամբ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների՝ ի դեմս քաղաքացիական ակտերի կացության գրանցման մարմինների, կողմից 18 տարին լրացած որդեգրված անձանց՝ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա, տրամադրվելու են տեղեկանքներ իրենց որդեգրման փաստի, որը ներառում է որդեգրվածի՝ մինչև որդեգրումը անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան ժամանակի, ծննդյան վայրի, ինչպես նաև իրենց…

  • Կառավարության որոշմամբ հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը

    Կառավարության որոշմամբ հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը

    Կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքները: Որոշումը հնարավորություն է տալիս ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերացվեն կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը և հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:…