Կառավարություն
Կառավարություն-բանկային համակարգ դուետի էլեկտրոնային թարս/թանկ ծառայությունները
Ինչու՞ է Կառավարություն նպաստում, որ բանկերը հաճախորդների համար վերածվեն ճահճի՝ կազմակերպելով «էլեկտրոնային թալան»։ Ինձ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու՞ են բանկերը արժույթի անկանխիկ փոխնակումն անում 5-10 դրամ ավելի թանկ՝ ի վնաս հաճախորդի, քան կանխիկով։ Առհասարակ, երբ էլեկտրոնային տիրույթից են օգտվում հաճախորդները, դա ոչ միայն գործընթացների արագությանը, ճշտությանը, հսկողությանն է նպաստում, այլև, նաև դրանցով,…
851 միլիոն դրամ ԱՆ-ին․ կկառուցվել և կվերակառուցվեն 5 բժշկական կենտրոններ
Կառավարության այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում որոշում կայացվեց վերաբաշխում կատարել 2022 թվականի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում ու բժշկական հաստատությունների կառուցման ու վերակառուցման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 851 միլիոն դրամ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գումարն ուղղվելու է 5 բժշկական կենտրոնների վերակառուցմանն ու կառուցմանը, ինչպես նաև 1 ԲԿ-ի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը: Կապիտալ հիմնանորոգվելու են…
ԱՄՆ-ն 120 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին՝ ժողովրդավարության խթանման համար
Կառավարությունն այսօր նիստի ժամանակ հաստատեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Հիմնավորման մեջ նշվում է. «Հայաստանի կառավարությանև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև 2022թ. հունիսի 29-ին ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը: Զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է…
Հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար 10,8 մլն դրամ է տրամադրվել
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 10,8 մլն դրամ է տրամադրվել՝ համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար: Օգոստոսի առաջին կեսին անցկացվելիք օլիմպիադային կմասնակցեն շուրջ 90 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Օլիմպիադային մասնակցում են 14-18 տարեկան համապատասխան գիտելիքներ ունեցող սաները: Միջոցառման առանձնահատկություններից է նաև այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ…
Կառավարությունը գումար հատկացրեց հրշեջ ծառայության շարժակազմը արդիականացնելուն
ՀՀ կառավարության որոշմամբ 1.2 մլրդ դրամ հատկացվեց ՀՀ ԱԻՆ-ի վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման համար: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ հրշեջ փրկարարական ջոկատները հիմնականում գտնվում են 60-70-ականների կառուցած տիպային շենքերում, որոնք բավական հնամաշ են: Դրանից բացի, տեխնիկայի գերակշիռ մասը՝ 60-ից ավելի տոկոսը, ԶԻԼ 130, ԶԻԼ 131 մակնիշի Խորհրդային ժամանակների արտադրության մեքենաներ են: «Դա…
Սահմանվել է անմշակ կաշվի արտահանման արգելք
Կառավարության որոշմամբ, վեց ամիս ժամկետով սահմանվել է անմշակ կաշվի՝ խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, ձիերի մորթիների (ԱՏԳ ԱԱ 4101, ԱՏԳ ԱԱ 4102, ԱՏԳ ԱԱ 4103) արտահանման արգելք: արգելքի նպատակն է պաշտպանել Հայաստանում տեղական արտադրությունը և ապահովել այն հումքային բազայով՝ այսպիսով խթանելով Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը և հնարավորություն ընձեռելով ոլորտի ընկերություններին՝ ընդլայնել արտադրական ծավալները և բարձրացնել…
Տավուշի 80 դպրոցներ կհագեցվեն լաբորատոր սարքավորումներով և գույքով
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում հաստատեց Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր․ դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխությունը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ի ու Համաշխարհային բանկի միջև 2022թ. մայիսի 19-ին և հունիսի 14-ին ստորագրվել է ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր»․ Դրամաշնորհ թիվ TF0B2692-դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխություն» նամակ-համաձայնագիրը:…
ժողովրդավարության ամրապնդման հարցում մեր կառավարությունների միջև համագործակցությունը տալիս են շոշափելի արդյունքներ. Վարչապետը՝ Բայդենին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ: Ամեն տարի հուլիսի 4-ին միլիոնավոր ամերիկացիներ, այդ թվում՝ ամերիկահայ մեր հայրենակիցները, տոնում են Միացյալ Նահանգների ամենակարևոր օրը` Անկախության օրը:…
ՀՀ քաղաքացիներին պետական բնակելի տարածքներ են նվիրատվություն արվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ Կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի որոշումներով՝ պետությանը պատկանող տարածքներ են նվիրատվությամբ հանձնվել ՀՀ քաղաքացիներին։ Այս կապակցությամբ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք գործողություններ։ Մասնավորապես, առանձնացվել են այդ ընտանիքների զբաղեցրած տարածքները, տրամադրվել են առանձին հասցեներ, կատարվել է բնակիչների հաշվառում։ Յուրաքանչյուր ընտանիքի կողմից զբաղեցրած տարածքների չափագրումներից հետո կատարվել է պետական գրանցում։ Հունիսի 24-ին 5 ընտանիքի հետ…
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կրթական բարեփոխումների վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կրթական բարեփոխումների օրակարգի և ընթացքի վերաբերյալ: Քննարկվել են կրթության ոլորտի ռազմավարության մշակմանը և այդ համատեքստում բարձրագույն, մասնագիտական կրթության ու հանրակրթության բարեփոխումներին վերաբերող հարցեր: Անդրադարձել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին, բարձրագույն կրթության որակի չափորոշիչներին և ռազմավարական ուղենիշներին, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական հմտությունների զարգացմանը, օտար լեզուներով կրթության…
Ամեն տարի 500 կիլոմետր նորոգված ճանապարհ․ Կառավարությունը 47 միլիարդ դրամ է հատկացրել
Ամեն տարի 500 կիլոմետր նորոգված ճանապարհ՝ կառավարության քաղաքականությունն է։ Այս տարին բացառություն չէ. աշխատանքների համար բյուջեից հատկացվել է ավելի քան 47 միլիարդ դրամ: Մանրամասները` տեսանյութում:
Պահեստազորայինների վարժական հավաքներ կհայտարարվի օգոստոսի 1-ից մինչև հոկրեմբերի 30-ը
Կառավարության որոշմամբ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքների…
Կառավարությունը ԱԱԾ-ին 975,686.3 հազ. դրամի չափով գումար հատկացրեց
Կառավարության այսօրվա նիստում որոշեց 2022-ի բյուջեից ԱԱԾ-ին գումար հատկացնել 975,686.3 հազ. դրամի չափով։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը:














