Կառավարություն

  • Քննարկվել են բռնցքամարտիկի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցեր

    Քննարկվել են բռնցքամարտիկի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցեր

    Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված աշխատանքները քննարկելու նպատակով: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և պատասխանատուներ,…

  • ՏՏ ոլորտին կլինի պետական աջակցություն

    ՏՏ ոլորտին կլինի պետական աջակցություն

    Կառավարությունը սահմանել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու կարգը: Նոր աշխատողները պետք է 2022 թվականի մարտ ամսվան նախորդած 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ հանդիսացած չլինեն: Առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք կներգրավեն 10 նոր աշխատող, կստանան պետական աջակցություն՝ նոր աշխատողների…

  • Կառավարությունը ռուսական բազային հողատարածքներ է փոխանցում

    Կառավարությունը ռուսական բազային հողատարածքներ է փոխանցում

    Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ստորագրման առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ու գործառնման նպատակով ռազմակայանի տեղաբաշխման կետերում և ռուսաստանյան կողմին փոխանցվող հողատարածքների…

  • Արամ Թանանյանն ազատվել է մաքսային կցորդի պաշտոնից

    Արամ Թանանյանն ազատվել է մաքսային կցորդի պաշտոնից

    Կառավարության նիստում որոշում է կայացվել Արամ Թանանյանին ազատել ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից։ 2018 թվականից նա զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը: Նա ավելի վաղ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, փրկարար ծառայությունում, ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունում:

  • 5.2 մլրդ դրամ հատկացվեց պետպատվերով մատուցվող բուժծառայություններին

    5.2 մլրդ դրամ հատկացվեց պետպատվերով մատուցվող բուժծառայություններին

    ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Կառավարության առաջիկա նիստին նախարարությանը կհատկացվի հավելյալ 5.2 միլիարդ դրամ, որով կապահովվի պետպատվերով բժշկական ծառայությունների մատուցման շարունակականությունը: «Տարվա առաջին եռամսյակի արդյունքում, իրականացնելով հետազոտություն մեր իրականացրած տեմպերի մասով, կատարել ենք կանխատեսում տարվա դիմելիության հետ կապված: Մենք ունենք…

  • Կառավարությունը նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր

    Կառավարությունը նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր

    Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին. նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքային փնջերում: «2016 թվականին, երբ սկսվեց համայնքների խոշորացման գործընթացը, մինչ այսօր Հայաստանի 908 բնակավայր է միավորվել, խոշորացվել 72 համայնքների…

  • Կարգի են բերվում ոռոգման ենթակառուցվածքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Կարգի են բերվում ոռոգման ենթակառուցվածքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ջուրը գյուղացուն անխոչընդոտ հասցնելու, ոռոգման շրջանը սահուն անցկացնելու համար Ջրային կոմիտեում գրեթե ավարտել են նախապատրաստական աշխատանքները: 356 կիլոմետր երկարությամբ մայր ջրանցքները մաքրված, նորոգված են, պոմպակայաններն էլ բերվել են աշխատանքային վիճակի: Ոռոգման սեզոնի մեկնարկի համար ջրօգտագործող ընկերություններն արդեն ծախսել են մոտ 680 միլիոն դրամ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: https://www.facebook.com/armgovernment/videos/1180105906097465/

  • Ավելի քան 4.5 միլիարդ դրամ՝ մի շարք ճանապարհահատվածների նորոգմանը

    Ավելի քան 4.5 միլիարդ դրամ՝ մի շարք ճանապարհահատվածների նորոգմանը

    Կառավարությունը 4 միլիարդ 750 միլիոն դրամ հատկացրեց ՏԿԵ-ին՝ 2022 թվականին հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև մի շարք ճանապարհահատվածների և 1 տրանսպորտային օբյեկտի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և դրանց փորձաքննության ծառայությունների համար: «Նախագծով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ պետական բյուջեով նախատեսված՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման…

  • Կառավարությունը խնդիր է դրել առաջիկա 5 տարում 15 փոքր ու միջին ջրամբար կառուցել

    Կառավարությունը խնդիր է դրել առաջիկա 5 տարում 15 փոքր ու միջին ջրամբար կառուցել

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդների Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է միջազգային ջրային հարաբերությունների հարցերով հատուկ բանագնաց Հենկ Օվինկի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել են ջրի կառավարման վերաբերյալ հարցեր։ Հենկ Օվինկին նախարար Սանոսյանին է ներկայացրել իրենց փորձը, ջրի կառավարման…

  • Քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը

    Քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը

    ՀՀ կառավարությունը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը: Այն ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: «Նախ անդրադարձ է կատարվել անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայիս համակարգին, առկա խնդիրներին ու թերություններին, հաշմանդամության փորձաքննության գործընթացին, մատուցվող ծառայություններին, երաշխիքներին, ինչպես նաև սոցիալական պաշտպանությանը:…

  • Կառավարությունը զինվորական կրթության ոլորտում շատ լուրջ բարեփոխումներ է նախատեսում

    Կառավարությունը զինվորական կրթության ոլորտում շատ լուրջ բարեփոխումներ է նախատեսում

    Կառավարությունը զինվորական կրթության ոլորտում շատ լուրջ բարեփոխումներ է նախատեսում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Զինվորական կրթության ոլորտում շատ լուրջ բարեփոխումներ ենք նախատեսում: Վստահ եմ, որ Կառավարության առաջիկա նիստերից մեկում մենք խոսակցություն կունենանք նաև այդ թեմայով»,- ասաց Փաշինյանը:  

  • ԲՏԱ նորանշանակ նախարարը առաջին անգամ մասնակցել է  այսօրվա նիստին

    ԲՏԱ նորանշանակ նախարարը առաջին անգամ մասնակցել է այսօրվա նիստին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին հայտնեց, որ նիստին առաջին անգամ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար մասնակցում է Ռոբերտ Խաչատրյանը։ «Մեծ պատասխանատվություն է նման պաշտոն ստանձնելը. նախ՝ ուզում եմ շեշտել, որ նախարարությունում կա ձևավորված թիմ, ունենք սկսված ծրագրեր: Առաջին հերթին մեր նպատակը բոլոր սկսած ծրագրերը հաջող ավարտին հասցնելն է, և, իհարկե, արդեն մտածում…

  • 750 միլիոն դրամ՝ Մետրոյի նոր կայարանի կառուցման համար

    750 միլիոն դրամ՝ Մետրոյի նոր կայարանի կառուցման համար

    Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծի վերաբերյալ։ Կառավարությունը կայարանի նախագծման համար հատկացրել 750 միլիոն դրամ։ Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը պետք է ֆինանսավորեր կայարանի նախագծում է, բայց քրեական գործերից մեկի շրջանակում Երևանին հասցված 850 միլիոն դրամի վնասի փոխհատուցում է տեղի ունեցել ու քննարկումների արդյունքում որոշվել այդ այդ գումարն ուղղել…

  • 2 օրից համապետական շաբաթօրյակ է

    2 օրից համապետական շաբաթօրյակ է

    Ապրիլի 30-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ, որը վերջին 2 տարիներին չի անցկացվել՝ համավարակով պայմանավորված։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նրա խոսքով՝ կարող է եղանակային խնդիր լինել, սակայն շաբաթօրյակի օրը չեն փոխի, իսկ այն մարզերում, որտեղ եղանակը թույլ չի տա, կտեղափոխեն մյուս շաբաթ։ Սանոսյանը հորդորեց բոլորին՝ ներգրավվել շաբաթօրյակի աշխատանքներին։