Կառավարություն
Կառավարության այսօրվա նիստը կսկսվի նախատեսվածից ուշ
Այսօր՝ ապրիլի 7-ին, նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական նիստը։ Այն նախատեսված ժամը 11:00-ի փոխարեն կկայանա 15:00-ին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից վերադառնալու է այսօր։
Փոխվարչապետի գլխավորությամբ՝ քննարկվել են աղետի գոտու հիմնախնդիրները
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի, մարզպետների ու համայնքապետների մասնակցությամբ, ապրիլի 5-ին քննարկվել են աղետի գոտու հիմնախնդիրները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական Նոր տարվա առթիվ Վարչապետի խորհրդականը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ կառավարության ներկայացուցիչների հետ «Ներկայացնելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային…
3,1 միլիարդ՝ 1 ճանապարհահատված և 2 կամուրջի շինարարության ու հսկողության համար
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 3,114 միլիարդ դրամ հատկացնել Մ6-Աթան ճանապարհահատվածի ու Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածի 14-րդ կիլոմետրում գտնվող և նույն ճանապարհի Թեղուտ գյուղի կամուրջների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ վերոնշված ճանապարհահատվածը 27,5 կիլոմետր է, գտնվում է Թումանյան համայնքում ու ներառում է Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լոռուտ,…
Փաշինյանը՝ ԱԻ նախարար Փիլոյանի ձերբակալության մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ նաև ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի վերաբերյալ քրեական գործին։ Վարչապետը նշեց, որ այդ մասին խոսում է ցավով։ Նա նշեց, որ չպետք է որևէ կերպ խախտել անմեղության կանխավարկածը, բայց իրենք հանրայնորեն ստանձնել են՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ քաղաքականությունը ու կարևոր է, որ այդ դիրքորոշումը հետևողականորեն, սկզբունքորեն…
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա Կառավարության նիստում խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցին։ Նա հայտնեց, որ Հայաստանը պատրաստակամ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Փաշինյանն ընդգծեց նաև, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության մասին բանակցությունների անհապաղ մեկնարկին։ Վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի ներկայացրած 5 կետանոց առաջարկին, նշելով, որ Հայաստանը դրանց պատասխանել է այնպես, ինչպես ստացել…
Կառավարության նիստ (ՈւՂԻՂ)
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի մարտի 31-ի հերթական նիստը։ Նիստը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փոխվարչապետ Մաթևոսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության «բաց դռների» քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ) տեղի ունեցող «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանն ու իր ելույթում անդրադարձել ներդրողների համար Հայաստանի կառավարության «բաց դռների» քաղաքականությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել․ Քերոբյան Բացվել է Մաքի տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն…
Մենք 3-րդ Հանրապետության պամտության ամենախաչմերուկային կետում ենք․ Փաշինյանը ելույթը Կառավարության նիստում
Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որի ամբողջական սղագրությունը ներկայացվել է վարչապետի պաշտոնական կայքում։ Արցախը հումանիտար աղետի շեմին է․ Ադրբեջանն ուղղակի փակել է գազատարի փականը․ Փաշինյան Կարմիր խաչի նախագահը կհանդիպի Լավրովին․ անդրադարձ կլինի ԼՂ իրավիճակին «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի հայրենակիցներ. Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները…
Արցախը հումանիտար աղետի շեմին է․ Ադրբեջանն ուղղակի փակել է գազատարի փականը․ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում խոսել է Արցախում ստեղծված իրավիճակի ու Ադրբեջանի գործողությունների մասին։ Նա նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին։ Նրա խոսքով՝ մարտի 21-ին Ադրբեջանն առանց պայթյունների ուղղակի փակել է գազատարի փականը, որով նաև ապացուցել է, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը։…
Կառավարության նիստ (ՈւՂԻՂ)
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի մարտի 24-ի հերթական նիստը։ Նիստը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քամբերբետչն իր բնակարանը առաջարկել է ուկրաինացի փախստականներին
Բրիտանացի հեղինակավոր դերասան Բենեդիկտ Քամբերբետչը միացել է այդ երկրի Կառավարության ծրագրին ու իր բնակարանը առաջարկել ուկրաինայից Մեծ Բրիտանիա ժամանած փախստականներին։ Այս մասին գրում է Reuters-ը։ Նա նշել է, որ այս ծրագիրը ռեկորդային թվով մասնակիցներ ունի արդեն իսկ։ Նշենք, որ ավելի վաղ բրիտանական իշխանությունները հանրության ներկայացուցիչներին, բարեգործական կազմակերպություններին ու ձեռնարկատերերին հնարավորություն էր տվել մասնակցել փախստականներին բնակարան…
Փաշինյանն ապրիլին կմեկնի Ռուսաստան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին ասաց հենց Փաշինյանը՝ Կարավարության այսօրվա նիստի ընթացքում։ Նա նշեց, որ այցը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ է։ Փաշինյանը նշեց, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա։
Մենք օրական օգտագործում ենք աղի թույլատրելի չափաբաժնի կրկնակին․ Ավանեսյան
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստին անդրադարձավ հայտնի դարձած օրինագծին՝ կապված սննդի կետերի սեղաններից աղամանները հեռացնելու հետ։ Նա նշեց, որ մենք օրական օգտագործում ենք աղի թույլատրելի չափաբաժնի կրկնակին։ Ավանեսյանի խոսքով՝ նման չափով օգտագործումը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրացման։ Նախարարն ընդգծեց, որ պետք է որոշակի վարքագծային փոփոխություններ մտցվեն, որպեսզի պահպանվի առողջությունը։
Կառավարության նիստ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի մարտի 10-ի հերթական նիստը։ Նիստի օրակարգում 32 հարց է, որից 29-ը չի զեկուցվում, իսկ 1-ը գաղտնի է։












