Կարեն Իսախանյան

  • Պապիկյանը նոր խորհրդական ունի

    Պապիկյանը նոր խորհրդական ունի

    ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը որում է ստորագրել, որով Կարեն Իսախանյանին նշանակել է իր խորհրդական «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Կարեն Իսախանյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական», – ասվում է համապատասխան փաստաթղթում։ Փաստաթուղթը հրապարակվել է e-gov.am կառավարական հատուկ կայքում։

  • ՏԿԵՆ փոխնախարարներն ընդունել են ԱՃԹՆ միջազգային քարտուղարության պատվիրակությանը

    ՏԿԵՆ փոխնախարարներն ընդունել են ԱՃԹՆ միջազգային քարտուղարության պատվիրակությանը

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Կարեն Իսախանյանը և Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային քարտուղարության պատվիրակությանը՝ Հայաստանի հարցերով պատասխանատու Օլեսիա Տոլոչկոյին և վավերացման գործընթացի ղեկավար Լիդիա Կիլպիին: Քարտուղարության պատվիրակության այցը Հայաստան կազմակերպվել է Հայաստանի՝ ԱՃԹՆ-ի միջազգային վավերացման գործընթացի շրջանակում՝ գնահատելու Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման ընթացքը: Նախարարի տեղակալներն իրենց…

  • ՏԿԵ նախարարի տեղակալի մոտ կայացել է քաղաքացիների ընդունելություն

    ՏԿԵ նախարարի տեղակալի մոտ կայացել է քաղաքացիների ընդունելություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ այսօր կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն։ Քաղաքացիների հետ քննարկվել են մարզային և համայնքային նշանակության, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, պետական բյուջեից համայնքների սուբսիդավորման ընթացակարգին առնչվող հարցեր: Նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը մասնագիտական ստորաբաժանումներին հանձնարարել է համակողմանի ուսումնասիրել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը, համագործակցել գործընկեր գերատեսչությունների հետ…

  • Փոխանախարար Կարեն Իսախանյանը ընդունել է քաղաքացիների

    Փոխանախարար Կարեն Իսախանյանը ընդունել է քաղաքացիների

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ հունիսի 25-ին կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Հանդիպման ընթացքում քաղաքացիների կողմից բարձարացվել են փախստականների բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, տարածքային և տեղական նշանակության բնույթի հարցեր։ Փոխնախարար Իսախանյանը քաղաքացիներին հավաստիացրել է, որ բարձրացված հարցերը նախարարության ամենօրյա հոգածության և ուշադրության կենտրոնում են։ Միաժամանակ նա համապատասխան հանձնարարականներ է տվել…

  • Կարեն Իսախանյանը մասնակցել է սուբվենցիայի ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը

    Կարեն Իսախանյանը մասնակցել է սուբվենցիայի ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը

    ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում նախատեսվող նախագծային և շինարարական աշխատանքների ու դրանց որակի ապահովման նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է քննարկում ՀՀ մարզպետարանների, համայնքների քաղաքաշինության, ճարտարապետւթյան մասնագետների և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ…