fbpx
Կառավարություն

Կարեն Իսախանյանը մասնակցել է սուբվենցիայի ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի շրջանակներում նախատեսվող նախագծային և շինարարական աշխատանքների ու դրանց որակի ապահովման նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է քննարկում ՀՀ մարզպետարանների, համայնքների քաղաքաշինության, ճարտարապետւթյան մասնագետների և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ոլորտային պատասխանատու այլ պաշտոնատար անձինք։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2018 թվականին սուբվենցիայի ծագրերով իրականացված աշխատանքների ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերված նախագծային և շինարարական թերությունները, ինչպես նաև 2019 թվականի ընթացքում ներկայացված սուբվենցիայի ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերում առկա բացթողումներն ու շեղումները։

Մասնակիցների հետ քննարկվել են հնարավոր խնդիրների շրջանակը, դրանց լուծման ուղղությունները, ինչպես նաև ծրագրերը հնարավորինս որակով իրականացնելու մոտեցումները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ