ՏԿԵ նախարարի տեղակալի մոտ կայացել է քաղաքացիների ընդունելություն

Ամենադիտվածներ

ՏԿԵ նախարարի տեղակալի մոտ կայացել է քաղաքացիների ընդունելություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի մոտ այսօր կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն։

Քաղաքացիների հետ քննարկվել են մարզային և համայնքային նշանակության, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, պետական բյուջեից համայնքների սուբսիդավորման ընթացակարգին առնչվող հարցեր:

Նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը մասնագիտական ստորաբաժանումներին հանձնարարել է համակողմանի ուսումնասիրել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը, համագործակցել գործընկեր գերատեսչությունների հետ և գտնել դիմումատուներին հուզող խնդիրների լուծման տարբերակները:

Այս մասին տեղեկացնում են Տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքից:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ