կիսապաշտպան

  • Ինտերը մտադիր է թիմում պահել Բրոզովիչին

    Ինտերը մտադիր է թիմում պահել Բրոզովիչին

    «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի հետ։ Նշվում է, որ ֆուտբոլիստը գոհ է ներկայիս ակումբում ամեն ինչից, սակայն նա կցանկանար իր աշխատավարձը 3,8 միլիոն եվրոյից առանց բոնուսների բարձրացնել տարեկան 5,5-6 միլիոն եվրոյի: Հաղորդվում է, որ «ներաձուրիները» հույս ունեն նոր եռամյա պայմանագիր կնքել: Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան:

  • Իսկոն կարող է տեղափոխվել այլ ակումբ

    Իսկոն կարող է տեղափոխվել այլ ակումբ

    «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Իսկոն կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, քանի որ Մադրիդյան ակումբի մարզչական շտաբը այլևս հույս չի դնում Իսկոյի վրա, ուստի պատրաստ են վաճառել նրան: Նշվում է, որ «Միլանը» ցանակնում էր ձեռք բերել խաղացողին, սակայն այժմ մրցավազքին միացել է «Յուվենտուսը»: Այս մասին տեղեկանում ենք calciomercato.com–ը․

  • Փյունիկը նոր կիսապաշտպան ունի

    Փյունիկը նոր կիսապաշտպան ունի

    «Փյունիկի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը նոր համալրում ունի։ Թիմին է միացել 22-ամյա կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը։ Էդգար Մովսեսյանը «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») սան է։ Հանդես է եկել «Ֆորեստա» (Ռումինիա), «Նոա» և «Վան» ակումբներում։ «Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթել Էդգար Մովսեսյանին։

  • Վեյնալդումը տեղափոխվեց ՊՍԺ

    Վեյնալդումը տեղափոխվեց ՊՍԺ

    ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը տեղափոխվել է փարիզյան ակումբ։ ՊՍԺ-ի հետ ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվական։ Ավարտված մրցաշրջանի ընթացքում  30-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում ԱՊԼ-ի 38 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է այս ամառ:

  • Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ

    Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ

    Il Romanista-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են միանգամից մի քանի ակումբներ: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին: Մայիսի 4-ին պարզ էր դարձել, որ «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի Մոուրինյոն: «Ռոմա»-ի պայմանագիրը…

  • Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ռոմայի հետ. աղբյուր

    Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ռոմայի հետ. աղբյուր

    «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը: Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարել: Ակնկալվում է, որ կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը 2 տարով: Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է այս ամառ: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն Խորվաթիայի ու…

  • Հենրիխ Մխիթարյանը որոշել է մնալ Ռոմայում

    Հենրիխ Մխիթարյանը որոշել է մնալ Ռոմայում

    Calciomercato-ի հաղորդմամբ՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշ ժամանակ կասկածում էր՝ արդյոք նա պետք է մնա «Ռոմայում», հաշվի առնելով, որ հաջորդ մրցաշրջանից թիմը կգլխավորի Ժոզե Մոուրինյոն։ Հայ կիսապաշտպանը որոշել է շարունակել խաղալ հռոմեացիների կազմում: Մինչ այս իտալական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Յուվենտուսը»։

  • Գևորգ Ղազարյանը վնասվածքից հետո առաջին անգամ դուրս է եկել դաշտ

    Գևորգ Ղազարյանը վնասվածքից հետո առաջին անգամ դուրս է եկել դաշտ

    Մարտի 3-ից խաղադաշտ դուրս չեկած Գևորգ Ղազարյանը վերադարձել է շարքեր՝ «Լամիայի» կազմում։ Հայազգի կիսապաշտպանը Հունաստանի Սուպերլիգայի հետնապահների խմբի 6-րդ տուրի ՕՖԻ-ի հետ խաղում մտել է փոխարինման երկրորդ կեսի ամենասկզբում։ Նշենք, որ Ղազարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում ենք կիպրական ԱԵԼ-ին, ու հայ ֆուտբոլիստը վարձավճարով է «Լամիայում»։ Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը բաց էր թողել նաև Հայաստանի հավաքականի վերջին…

  • Միլանը հետաքրքրված է Ուդինեզեի կիսապաշտպանով

    Միլանը հետաքրքրված է Ուդինեզեի կիսապաշտպանով

    La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Միլանը» հետաքրքրված է «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլին ձեռք բերելու տարբերակով։ Արգենտինացին իտալական թիմում է հանդես գալիս 2016 թվականից: Ա սերիայի 33-րդ տուրից հետո «Միլանը» 66 միավորով 5-րդն է:

  • Հավանական է, որ Մխիթարյանն ամռանը հեռանա Ռոմայից

    Հավանական է, որ Մխիթարյանն ամռանը հեռանա Ռոմայից

    Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարող է թողնել ակումբը մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։ Բանն այն է, որ այժմ իտալական ակումբը անկայուն խաղ է ցուցադրում ու Մխիթարյանը կարող է հրաժարվել երկարաձգել պայմանագիրը։

  • ՊՍԺ-ի կիսապաշտպանը կլքի ակումբը

    ՊՍԺ-ի կիսապաշտպանը կլքի ակումբը

    ՊՍԺ-ի Կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը որոշոլ է լքել ակումբը : Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը որոշել է չերկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ: Գերմանացու ծառայություններն առաջարկվել են «Բավարիային», բայց խաղացողը ցանկանում է դիտարկել կարիերան շարունակելու այլ տարբերակներ: Դրաքսլերի հեռանալու մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին կիսաեզրափակչից հետո: Այս մասին տեղեկանում ենք Goal-ից:

  • Արսեն Զախարյանի տրանսֆերային գինն աճել է՝ հասնելով 3.5 միլիոն եվրոյի

    Արսեն Զախարյանի տրանսֆերային գինն աճել է՝ հասնելով 3.5 միլիոն եվրոյի

    Ամենամեծ տրանսֆերային աճով ֆուտբոլիստներին Ռուսաստանի առաջնությունում ներկայացրել է Transfermarkt-ը։ Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը երկրորդ տեղում է։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն աճել է 3 միլիոն եվրոյով և կազմում է 3.5 միլիոն եվրո: Հայաստանի հավաքականի նորեկ, ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային գինն աճել է 150 հազար եվրոյով և կազմում է 800 հազար։ Ռուսաստանի ընթացիկ առաջնության ընթացքում …

  • Պոգբան որոշել է՝ ում ընտրել Յուվենտուսի՞ն, թե՞ Ռեալին

    Պոգբան որոշել է՝ ում ընտրել Յուվենտուսի՞ն, թե՞ Ռեալին

    Ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Շիրայի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս», չնայած «Ռեալի» կողմից նրա նկատմամբ հետաքրքրությանը։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս չի շտապում բաց թողնել կիսապաշտպանին և փորձելու է ավելի բարձր աշխատավարձով նոր պայմանագրով նրան պահել ակումբում։ Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 32 հանդիպում, խփել 5 գոլ ու կատարել 4 գոլային…

  • Մխիթարյանը վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին

    Մխիթարյանը վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին

    Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Instagram-ի իր էջում տեղեկացրել է, որ վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին։ «Վերադարձ ընդհանուր խմբի հետ մարզումներին։ C’mon Roma»,- գրել է հայ ֆուտբոլիստը։ https://www.instagram.com/p/CNfXp5kMwpf/?fbclid=IwAR1T3xwa_8Pxxor-dWfBPeSPK6kzY3-knUb6erh4JxBHcijvN60laDnCWTc