fbpx
Սպորտ

Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ռոմայի հետ. աղբյուր

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը:

Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարել: Ակնկալվում է, որ կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը 2 տարով: Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է այս ամառ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն այսօր հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն Խորվաթիայի ու Շվեդիայի հետ կայանալիք ընկերական խաղերին: Ցուցակից բացակայում էին մի շարք հիմնական ֆուտբոլիստներ՝ այդ թվում Հենրիխ Մխիթարյանը: «Ռոմայի» հայ կիսապաշտպանն իր ֆեյսուքյան էջում անդրադարձել է թեմային, նշելով, որ իր համար նույնպես զարմանալի է եղել այս որոշումը:

Այս մասին տեղեկանում ենք alfredopedulla.com-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ