Կուբա

  • Գուայդոն քայլեր կձեռնարկի Վենեսուելայից դեպի Կուբա նավթի արտահանումը արգելելու համար

    Գուայդոն քայլեր կձեռնարկի Վենեսուելայից դեպի Կուբա նավթի արտահանումը արգելելու համար

    Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ վենեսուելական ընդդիմությունը քայլեր կձեռնարկի դեպի Կուբա երկրից նավթի արտահանումն արգելելու համար: Նա նաև նշել է, որ ընդդիմությունը նավթի արտահանումը կանխարգելելու համար արդեն քննարկումներ է սկսել դաշնակիցների հետ: Սակայն, նա չի նշել, թե ովքեր են դաշնակիցները:

  • Արքայազն Չարլզը առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Կուբա

    Արքայազն Չարլզը առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Կուբա

    Ուելսի արքայազն Չարլզը տիկնոջ՝ Քոռնուոլի դքսուհի Կամիլլայի հետ պատմական այցով ժամանել է Կուբա՝ Կարիբյան ավազանի երկրներ շրջագայության շրջանակում։ «Խոսե Մարտիի անվան միջազգային օդանավակայանում ես դիմավորեցի նորին թագավորական մեծություն Ուելսի արքայազնին և Քոռնուոլի դքսուհուն, որոնց հայտնեցի մեր ուրախությունն այդ պաշտոնական այցի առթիվ, որը դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի առաջին այցը Կուբա»,- հայտարարել է Կուբայի արտաքին գործերի…

  • Կուբայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

    Կուբայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոն (նստավայրը՝ ք. Նուրսուլթան): Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական ծառայության մեկնարկի առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ նրա գործուն մասնակցությամբ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն: Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում…

  • Արսեն Թորոսյանը հանդիպել է Կուբայի դեսպանին

    Արսեն Թորոսյանը հանդիպել է Կուբայի դեսպանին

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոյին (նստավայրը` Աստանա): Դեսպանը նախարարին հրավիրել է Կուբայի Հանրապետություն` տեղում ծանոթանալու առողջապահության ոլորտին, գրանցած հաջողություններին, ինչպես նաև կիսվելու փորձով: Արսեն Թորոսյանը սիրով ընդունել է հրավերը, նշելով, որ որոշ չափով ծանոթ է Կուբայի առողջապահության համակարգին, իսկ այցի շրջանակներում հնարավոր կլինի ուսումնասիրել նաև…

  • ՌԴ-ն ու Կուբան մասնակից են Վենեսուելայի ճգնաժամին․ Պոմպեո

    ՌԴ-ն ու Կուբան մասնակից են Վենեսուելայի ճգնաժամին․ Պոմպեո

    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Ռուսաստանին ու Կուբային այն բանում, որ նրանք գլխավոր դեր են խաղացել Վենեսուելայում ներկայիս ճգնաժամի ստեղծման մեջ, քանի որ նախկինում աջակցել են և շարունակում են աջակցել Նիկոլաս Մադուրոյի ռեժիմին։ «Ռուսական պետական նավթային «Ռոսնեֆթ» ընկերությունը շարունակում է նավթ գնել վենեսուելական պետական PDVSA ընկերությունից՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին, իսկ «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինը…

  • Կուբայի քաղաքացիները հավանություն են տվել նոր սահմանադրության նախագծին

    Կուբայի քաղաքացիները հավանություն են տվել նոր սահմանադրության նախագծին

    Կուբայի քաղաքացիները հավանություն են տվել նոր սահմանադրության նախագծին։ Դրա մասին են վկայում փետրվարի 24-ին անցկացված հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ հաղորդակցության հարցերով տնօրեն Յաիրա Խիմենեսը։ Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հիմնական օրենքի նախագծին կողմ է քվեարկել ընտրողների 73․31 տոկոսը (մոտ 6․8 մլն մարդ), դեմ է հանդես եկել ընդամենը 706․4 հազար քաղաքացի, փոխանցում է…

  • Կուբայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 7-ի

    Կուբայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 7-ի

    Կուբայի մայրաքաղաք Հավանայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 7-ի։ Ավելի քան 200 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է Nuevo Herald պարբերականը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։ Պտտահողմը Հավանային պատուհասել էր հունվար 28-ին։ Վնաս է հասցվել 1238 բնակելի և այլ նշանակության օբյեկտների։ Դրանցից 124-ը լիովին ավերվել են։

  • ՌԴ-ն 38 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի Կուբային զենքի գնման համար

    ՌԴ-ն 38 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրի Կուբային զենքի գնման համար

    Ռուսաստանը հավանություն է տվել ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Կուբային 38 միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրելուն: Այս մասին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը փետրվարի 6-ին «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում: «Վարկային համաձայնագիրն ստորագրված է և ռուսական կողմից արդեն անցել է ներպետական ընթացակարգերը»,- ասել է Շուգաևը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նա նշել է, որ Կուբայի հետ…

  • Վաշինգտոնի հաջորդ թիրախը. WSJ

    Վաշինգտոնի հաջորդ թիրախը. WSJ

    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու փորձը ԱՄՆ-ի ռազմավարության մի մասն է, որը նպատակ ունի ուժեղացնել ազդեցությունը Լատինական Ամերիկայի վրա: Ծրագիրը մշակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, գրում է «The Wall Street Journal» թերթը վկայակոչելով իր աղբյուրները: Հրատարակության զրուցակիցները նշում են, որ ԱՄՆ-ի հաջորդ թիրախը՝ Կուբան է: Ամերիկյան թերթում նշվում է նաև, որ…

  • Կանադան երկու անգամ կկրճատի Կուբայում դեսպանատան անձնակազմի քանակը

    Կանադան երկու անգամ կկրճատի Կուբայում դեսպանատան անձնակազմի քանակը

    Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել երկու անգամ կրճատել Կուբայում դեսպանատան անձնակազմի քանակը, ասվում է Կանադայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Որպես պատճառ նշվում է աշխատակիցների առողջության և անվտանգության պահպանման նկատառումը: Նշվում է, որ երկու տարում Կուբայում Կանադայի դեսպանության աշխատակիցներից 14 մարդ առողջության հետ կապված արտասովոր խնդիրներ է ունեցել (տեսողական և լսողական խնդիրներ, հավասարակշռության կորուստ, փսխում և այլն…

  • Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել

    Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել

    Կուբայի մայրաքաղաք Հավանայում մոլեգնած տոռնադոյից առնվազն չորս մարդ է զոհվել, տուժել է 195 հոգի: Այդ մասին հայտնել է Prensa Latina գործակալությունը: Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս Կանելը հայտնել է, որ «սաստիկ ինտենսիվությամբ մթնոլորտային երևույթից» ամենից ավելի տուժել է Ռեգլա շրջանը: Նաև, գործակալության աղբյուրների տվյալներով, լուրջ վնաս է պատճառվել Գուանաբակաոա, Դիես դե Օկտուբրե…

  • Կուբայում պտտահողմ է մոլեգնում

    Կուբայում պտտահողմ է մոլեգնում

    Կուբայի մայրաքաղաք Հավանայում պտտահողմ է մոլեգնում: Այս մասին հայտնում է AFP-ն: Դրա հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել, 172-ը՝ տուժել: Հավանայում նկատվում է էլեկտրաէներգիայի խափանում: Քամու ուժգնությունը գերազանցում է 100 կմ/ժ-ն: