կուսակցություն
Էրդողանի կուսակցությունն այլևս երկրի առաջատար կուսակցությունը չէ
Հայտնի են դարձել Թուրքական «Avrasya» սոցիոլոգիական հետազոտությունների ընկերության կողմից Թուրքիայի քաղաքական կուսակցությունների հանրային վարկանիշի վերաբերյալ կատարված վերջին հետազոտության արդյունքները։ Ըստ այդմ՝ երկար տարիների դադարից հետո ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) առաջին անգամ դարձել է երկրի առաջատար կուսակցությունը։ Երկրորդ տեղում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ-AKP) է, երրորդում՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP)։ Իսկ ԱԶԿ-ԱՇԿ դաշինքով ստեղծված «Cumhur»…
Գարեգին Չուգասզյանը մանրամասներ է ներկայացրել Փաշինյանի հետ հանդիպումից
Երեկ «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Գարեգին Չուգասզյանը և Ժիրայր Սեֆիլյանը հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Սասնա ծռեր» կուսակցությունը ներկայացրել է Գարեգին Չուգասզյանի հետ հարցազրույց, որտեղ նա պատմել է այն մասին, թե ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Գարեգին Չուգասզյանը մանրամասնել է. «Նախ ամենահիմնական վտանգը, որը մենք տեսնում ենք՝ ռևանշի ուժերը, որոնք, իհարկե, դեռ…
«Ազատ հայրենիք» կուսակցության անդամները Գերմանիայում դիտորդական առաքելություն են իրականացրել
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հրավերով սեպտեմբերի 1-ին Բրանդենբուրգ երկրամասում կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն են այցելել Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Պետրոսյանը և ԱՀ կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Հագեցած աշխատանքային օրակարգը Արցախի պատվիրակության անդամները նախօրեին սկսել են Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեի ուղեկցությամբ այցելելով մի շարք…
«Իմ քայլը» խմբակցությունը Ամուլսարի հարցով տրոհվել է երկու մասի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը տրոհել է երկու մասի՝ հանքը չշահագործելու կողմնակիցներն ավելի քան 3 տասնյակ են կազմում, որոնք նախօրեին խմբակցության նիստի ժամանակ ներկայացրել են իրենց հիմնավորումները։ Եթե իշխանությունը հանքի շահագործումը չկասեցնելու քաղաքական որոշում կայացնի, չի բացառվում, որ հակադիր թեւն առանձնանա խմբակցությունից՝ ստեղծելով «ինքնավար հանրապետություն»։ Հնարավո՞ր է նման…
Թուրքիայի ազգայնական կուսակցապետը նախկին կուսակիցներին վերադառնալու կոչ է արել
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ է արել ներկայումս «Լավ» (İYİ) կուսակցության անդամ հանդիսացող նախկին MHP-ականներին վերադառնալ իրենց «բույնը»։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը: Որոշ թուրք վերլուծաբանների կարծիքով՝ Բահչելին պատրաստվում է 2023 թվականին կայանալիք ընտրություններին և նախապատրաստական աշխատանքները տանում է ոչ թե իր կուսակցության, այլ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հետ…
Աթենիքի մերձակայքում ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել
Աթենքի մերձակայքում Իմիտոս լեռան ստորոտին Պեանիա քաղաքի շրջանում ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել, ոստիկանությունը տարհանում է բնակիչներին, հայտնել է Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը: Հունաստանում շաբաթ օրվանից գործում է հրդեհային վտանգավորության կարմիր մակարդակ՝ կապված 40 աստիճան շոգի եւ ուժգին քամու հետ: Չնայած կանխարգելման բոլոր միջոցառումներին, շաբաթ տեղի է ունեցել 59 անտառային հրդեհ, կիրակի՝ 63: «Ատիկայում Իմիտոսի…
Դեսպան Սմբատյանը հանդիպել է Գերմանիայի Դաշինք 90/Կանաչներ կուսակցության դաշնային նախագահի հետ
Հուլիսի 31-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության դաշնային նախագահ Ռոբերտ Հաբեկի (Robert Habeck) հետ։ Դեսպանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, կառավարության քաղաքականությունը տնտեսության, բնապահապանության և այլ բնագավառներում: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային, անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերին: Երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համատեքստում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության, տնտեսական, ինչպես նաև մշակութային և…
Ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով. Հարությունյան
2020թ.-ին սպասվող համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Արդեն չորրորդ տարին է, ինչ «Ազատ հայրենիք» կուսակցությունն անընդմեջ կազմակերպում է երիտասարդական ճամբար, որին հնարավորություն են ունենում մասնակցելու հարյուրավոր երիտասարդներ մեր հանրապետության բոլոր…
Մենք կուսակցությունում կքննարկենք․ Արայիկ Հարությունյանը՝ Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի բանավեճի մասին
Մենք կքննարկենք Սասուն Միքայելյանի մտահոգությունները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՔՊ անդամներ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ու Կոտայքի մարզպետ ռոմանոս Պետրոսյանի միջև հրապարակային մեղադրանքներին: «Առհասարակ մեր կուսակցությունում ցանկացած իրավիճակում սիրում են վերլուծել և դասեր քաղել. դա էր պատճառը, որ կուսակցությունը նախորդ տարի հաջողություն…
ԿԸՀ-ն մերժել է Սաակաշվիլի կուսակցության թեկնածուների գրանցումը
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է գրանցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության թեկնածուներին։ Այդ մասին ասվում է պետական մարմնի մամուլի ծառայությունում։ Նշվում է նաև, որ ԿԸՀ-ն նման որոշում է կայացրել մի քանի փաստաթուղթ ուսումնասիրելուց հետո: Ըստ ԿԸՀ-ի՝ Սաակաշվիլիի կուսակցության հերթական նիստը կայացել է կանոնակարգի խախտմամբ։
ՔՊ-ում այսօր կընտրեն վարչության նոր կազմը․ մեկնարկել է կուսակցության 5-րդ համաժողովը
Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը, որի ժամանակ փակ քվեարկությամբ ընտրվելու է վարչության նոր կազմը, այնուհետև կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը։ Առաջադրված են 51 թեկնածուներ, որոնցից կընտրվեն 21-ը։ Նախատեսված են նաև փոփոխություններ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունում և ծրագրում, ու վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն։
Նախագահը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչների՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ: Հանդիպմանը հյուրերն իրենց տեսակետներն են ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, երկրի հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց…
Պորոշենկոն գլխավորեց «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն գլխավորել է «Եվրոպական համերաշխություն» (նախքան վերանվանվելը՝ «Պետրո Պորոշենկոյի դաշինք») կուսակցությունը՝ փոխարինելով Վիտալի Կլիչկոյին. համապատասխան որոշումն ընդունվել է կուսակցության՝ մայիսի 31-ին կայացած համագումարում: Պորոշենկոն ապրիլին նախագահական ընտրություններում պարտվելուց հետո հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից: Պորոշենկոյի «Պետրո Պորոշենկոյի դաշինք» կուսակցությունը Գերագույն ռադայի վաղաժամկետ ընտրություններից առաջ փոխել է անվանումը եւ դարձել…
Սաակաշվիլիի կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժումը» կուսակցությունը հայտարարել է Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Ընտրությունները կանցկացվեն հուլիսի 21-ին: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է կուսակցության ղեկավարներից Դավիթ Սակվարելիձեն: «Այո, մենք որպես կուսակցություն կմասնակցենք և կպնդենք մեր գաղափարախոսությունն ու այն նախագծերը, որոնք մենք ցանկանում ենք իրագործել որպես քաղաքական ուժ», – ասել է նա…














