կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցությունն այսօր Արտաշատում հանդիպելու է համակիրների հետ
Այսօր՝ հունիսի 18-ին՝ ժամը 17:00-ին, քաղաք Արտաշատի մշակույթի տանը տեղի կունենա «Հանրապետություն» կուսակցության հանդիպումը համակիրների հետ։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության Facebook-ի պաշտոնական էջից։ Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը գլխավորում է Արամ Սարգսյանը։ Հիշեցնենք նաև, որ այսօր քարոզարշավի վերջին՝ 12-րդ օրն է։ Վաղը լռության օր է, իսկ հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Օրենքի հիման վրա ձևավորված դատարան չի եղել. Ինչո՞ւ է Վարչական դատարանը 5 հոգանոց կազմով քննում «Զարթոնքի»՝ ընդդեմ ՔՊ-ի հայցը
ՀՀ Վարչական դատարանն այսօր 22։00-ին կհրապարակի «Զարթոնք» կուսակցության դիմումի վերաբերյալ դատական ակտը։ Կուսակցությունը դատարանից պահանջում է ուժը կորցրած ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Հիշեցնեք, որ ավելի վաղ՝ հունիսի 13-ի ԿԸՀ-ն նիստում քննարկել և մերժել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջի վերաբերյալ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար…
Հերյուրանք են ՔՊ-ի հավաքի մասնակցության համար բժիշկներին հրահանգ իջեցնելու լուրերը․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, նշեց, որ բուժհաստատություններում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների տվյալները հավաքագրվում են: Նպատակն այն է, որ ապահովվի նրանց ընտրելու իրավունքը: «Բոլոր բժշկական հաստատությունները, անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձինք հնարավորություն ունենան ընտրելու»,- «Արմենպրես»-ի…
ԱԺԲ-ն այսօր կլինի Երևանում, Արարատում ու Արմավիրում
Այսօր քարոզարշավի 11-րդ օրն է ու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը շարունակում են շրջել Երևանով և մարզերով՝ քարոզելով ընտրել իրենց։ «Ազգային-ժողովրդական բևեռ» կուսակցությունն այսօր լինելու է Երևանում, Արարատի ու Արմավիրի մարզերում։ ԱԺԲ-ն աշխատելու է մի քանի խմբով։ Ժամը 19:00-ից կուսակցության ներկայացուցիչները լինելու են Երևանի Արաբկիր, Կենտրոն ու Նուբարաշեն վարչական շրջաններում։ Արարատի մարզում քարոզարշավը կմեկնարկի 16:00-ին, իսկ…
ՔՊ-ն 500 հազար դրամ պարգև է խոստանում՝ ընտրակաշառքի մասին հաղորդում տալու համար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 500 հազար դրամ պարգև: Նման գումար խոստացվում է նաև նրանց, ովքեր տեսանյութ կներկայացնեն ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձի մասին:
ՔՊ-ն մարզային այցն ամփոփում է Կապանում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Ուղարկեք սա ընկերներին կամ փակցրեք այն ձեր պատին: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում է։ Նրանք մարզային այցն ամփոփում եք Սյունիքի մարզկենտրոն Կապանում։
Որքան շատ մեզ քվե տաք, այնքան շատ մեզ կվստահեն մեր արևմտյան գործընկերները․ Արամ Սարգսյան
Որքան շատ մեզ քվե տաք, այնքան ուժեղ կլինենք ԱԺ-ում և հեշտ կլինի բալանսավորել մեր արտաքին քաղաքականությունը։ Facebook-ի իր էջում այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Որքան շատ մեզ քվե տաք, այնքան կառավարությունը հաշվի կնստի մեր հետ։ Որքան շատ մեզ քվե տաք, այնքան շատ մեզ կվստահեն մեր արևմտյան գործընկերները ու շատ ներդրումներ կգան…
Եկեղեցին՝ քրեա-օլիգարխիական կլանի քաղաքական աջակից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը այսօր հայտարարություն է տարածել, որում ընդգծել է՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանիրավի մեղադրանքներ է հնչեցնում Հայոց Եկեղեցու հասցեին։ Մայր Աթոռի հայտարարության ուշագրավ միտքը, այն է, իբրև, Հայոց եկեղեցին՝ հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել ազգապահպան իր առաքելությունը հայ…
Ընտրական գործընթացում հանրային համերաշխության մակարդակը ձգտում է զրոյի․ ՔՈ
«Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այս ընտրական գործընթացում հանրային համերաշխության մակարդակը ձգտում է զրոյի, հայհոյանքն ու ատելությունը դարձել են քարոզարշավն ուղեկցող սովորական դրսևորումներ։ Այս ընտրարշավում մենք մեր առաջ խնդիր էինք դրել զսպելու ատելության և թշնամանքի մթնոլորտը, հասցնելու համերաշխության օրակարգը քաղաքացուն և քաղաքական ուժերին։ Այսօր արդեն մեզ հանդիպող բոլոր քաղաքացիները…
Սերժիկ, ատելիի մասին խոսելուց առաջ հիշիր քեզ 2018 թվականին. Խաչատուր Սուքիասյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրված, գործարար Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի հայտարարություններին, որում ասվում է. «Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը, ում հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս շպրտեց իր աշխատասենյակից և այդ ամենը վերածեց տոնախմբության, այսօր համարձակվել է խոսել իմ մասին։ Առաջինը` ես օլիգարխ չեմ։ Ես և իմ ընտանիքը տարիներ…
Սննդամթերքի տեսքով կաշառք տված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ…
«Դեմոկրատական» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ որոշումը․ Արզաքանցյան
«Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արզաքանցյանը։ «Կարծում ենք, այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ…
Ընտրակաշառքի գործով ձերբակալվածը ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու է
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ երեկ, ըստ էության, բացահայտվել է առաջին ընտրակաշառքի դեպքը՝ մեծաքանակ մթերքի տեսքով: Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներ կան, այդ թվում՝ պատգամավորության թեկնածու: ՀԺ-ի տեղեկություններով, խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է, իսկ ձերբակալվածը ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանն է: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 8-ին՝ ժամը…
Զարթոնքը դիմել է ԿԸՀ Քաղաքացիական պայմանագրի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմելու խնդրանքով: Դիմումի հիմքում դրվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին, 19-րդ հոդվածների, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 2-րդ և 5-րդ հոդվածների նորմերը, իսկ դիմումի առիթ է հանդիսացել վարչապետի լիազորությունները փաստացի զբաղեցրած Նիկոլ…














