Այսօր՝ հունիսի 18-ին՝ ժամը 17:00-ին, քաղաք Արտաշատի մշակույթի տանը տեղի կունենա «Հանրապետություն» կուսակցության հանդիպումը համակիրների հետ։
Այս մասին տեղեկանում ենք կուսակցության Facebook-ի պաշտոնական էջից։
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը գլխավորում է Արամ Սարգսյանը։
Հիշեցնենք նաև, որ այսօր քարոզարշավի վերջին՝ 12-րդ օրն է։ Վաղը լռության օր է, իսկ հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։