կրակոցներ
Հակառակորդն անցնող շաբաթ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ
Փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Արցախի ուղղությամբ մեկ շաբաթում արձակվել է ավելի քան 1700 կրակոց
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում փետրվարի 10-16-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Կրակոցներ Ամստերդամում․ կա զոհ
Նիդերլանդների Կենտրոնական բանկի շենքի մոտ փոխհրաձգություն է կատարվել, որի հետևանքով կա 1 զոհ։ Ամստերդամում տեղի ունեցած կրակոցների մասին հայտնում է AT5 հեռուստաալիքը։ Արդյո՞ք մահացածը հենց չարագործն է, դեռ հայտնի չէ։ Նշվում է, որ կրակոցներին մասնակցել են իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում եղել են մոտ 40 ոստիկանական ավտոմեքենաներ։ Փողոցում երթևեկությունը լիովին դադարեցվել է։ Ոստիկանությունը…
Կրակոցներ Արարատի մարզում. երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 22-ին, ժամը 16․35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրակել են քաղաքացիների վրա, կան վիրավորներ։Շտապ ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ըստ նախնական տվյալների հայր և որդի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են մի քանի քաղաքացիների հետ, ինչի ընթացքում որդին հրազենից կրակոցներ է արձակել…
Մեքսիկայում տոնի ժամանակ 7 մարդ է սպանվել
Մեքսիկայի Կանկուն հանգստավայրում շաբաթ լույս կիրակի գիշերը, որտեղ հանցագործները կրակել են տոնի հյուրերի վրա, 7 մարդ մահացել է: Ինչպես հայտնում է Universal պորտալը՝ հանցագործները մոտեցել են քաղաքի ոչ ամենաբարեկեցիկ շրջանի տներից մեկին և սկսել կրակել են հավաքվածների վրա: Ոստիկանությունը երկու սպանվածներին հայտնաբերել է տանը, ևս հինգ մարմին՝ դրսում: Վերջին շրջանում հանցավորության տեսանկյունից գրեթե անվտանգ Կանկունը…
Կրակոցներ Կապանում
Հունվարի 13-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Գ. Կ.-ն և հայտնել, որ հարևանի տղան կրակել է իր ավտոմեքենայի վրա: Մեկնած ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խմբին Գագիկ Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում հարևանը՝ 1977 թ. ծնված Հովիկ Ք.-ն, տիրի հրացանով մի քանի…
Անցնող շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց
Հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Այս մասին հայտնում են ՊԲ-ից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն…
Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 4 մարդ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Թորենս քաղաքի բոուլինգ ակումբներից մեկում տեղի է հրաձգություն, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է nypost.com-ը՝ մանրամասնելով, որ կա նաև չորս վիրավոր: Թորենսի ոստիկանության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Gable House Bowl ակումբում՝ տեղի ժամանակով կեսգիշերից առաջ: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ որևէ մանրամաս չի ներկայացրել, սակայն ականատեսների պատմելով՝ ամեն ինչ տեղի է ունեցել…
Կրակոցներ՝ Երևանում. մեկ մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 23-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի 14 փողոցի 99 տան մոտից: Նշված տան երկաթե դարպասի, եվրոպատուհանի և առաստաղի վրա…
Շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 150 անգամ. ՊԲ
Նոյեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: Այս մասին հայտնում է panorama.am-ը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին…













