համագործակցություն

  • Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը կայցելի Բաքու

    Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը կայցելի Բաքու

    Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Հոսեյն Բագերին երկօրյա այցով կժամանի Բաքու. հայտնում է Report-ը: Նախատեսված են նրա հանդիպումները Ադրբեջանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ: Կքննարկվեն ռազմական և սահմանապահ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ահաբեկչության և տարածաշրջանի զարգացման հետ կապված հարցեր:

  • Մակրոնն ու Մերկելը Ֆրանս-գերմանական համագործակցության և ինտեգրացիայի վերաբերյալ նոր պայմանագիր կստորագրեն

    Մակրոնն ու Մերկելը Ֆրանս-գերմանական համագործակցության և ինտեգրացիայի վերաբերյալ նոր պայմանագիր կստորագրեն

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2019թ.-ի հունվարի 22-ին կստորագրեն Ֆրանս-գերմանական համագործակցության և ինտեգրացիայի վերաբերյալ նոր պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատը։ Պայմանագրի ստորագրումը տեղի է ունենալու Գերմանիայի Աախեն քաղաքում։ Այս մասին հայտնում է sputniknews-ը։ Ելիսեյան պալատի հաղորդմամբ, նոր պայմանագիրը հիմնված է լինելու 1963թ.-ի Ելիսեյան պայմանագրի վրա, որը մեծապես նպաստել է Ֆրանսիայի…

  • Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղացնում են համագործակցությունը ռազմաբժշկական ոլորտում

    Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղացնում են համագործակցությունը ռազմաբժշկական ոլորտում

    Թուրքիան և Ադրբեջանը շարունակում  են ամրապնդել համագործակցությունը ռազմական ոլորտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն Անկարայում տեղի է ունեցել հանդիպում՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մեթին Գյուրեքի և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ լեյտենանտ Քերիմ Վելիևի միջև։ Հանդիպումը կայացել է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 11-րդ նիստի շրջանակներում, որն ընթացել է Անկարայում։ Քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմաուսումնական…

  • Մոսկվան ու Երևանը փաստաթուղթ կստորագրեն կենսալաբորիատորիաների ու զինվորականների մասին

    Մոսկվան ու Երևանը փաստաթուղթ կստորագրեն կենսալաբորիատորիաների ու զինվորականների մասին

    Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության մասին նոր համաձայնագիր են պատրաստում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասաց ուղիղ եթերում` պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցների ու ընթերցողների հարցերին։ Անդրադառնալով հետխորհրդային երկրներում կենսալաբորատորիաների գործունեությանը` լրագրող Դարյա Ասլանովան հարցրեց արտգործնախարարին` ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում լուծել Հայաստանում ու Վրաստանում արտասահմանյան լաբորատորիաների գոյության ու ակտիվ գործունեության խնդիրը։ «Մոսկվան ու Երևանը կստորագրեն…

  • Տիգրան Ավինյանն ընդունեց  Մալիկա Գենդուրիին

    Տիգրան Ավինյանն ընդունեց Մալիկա Գենդուրիին

    Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին, հայտնում է 1in.am-ը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, Հանդիպմանը ներկա էր նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը նշեց, որ բաց և թափանցիկ միջավայրում…

  • Nissan-ը կարող է վերանայել Renault-ի հետ համագործակցությունը

    Nissan-ը կարող է վերանայել Renault-ի հետ համագործակցությունը

    Ճապոնական Nissan ընկերության գլխավոր տնօրեն Հիրոտո Սայկավան հնարավոր է համարել ֆրանսիական Renault ընկերության հետ համագործակցության վերանայումը՝ Կառլոս Գոնայի ձերբակալության ֆոնին, հաղորդում է Kyodo գործակալությունը: Աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Սայկավան ասել է, որ Nissan և Renault ընկերությունների միջև հարաբերություններն «անհավասար» են: Հայտնի է, որ Nissan-ի բաժնետոմսերի 43.4 տոկոսը պատկանում է Renault-ին: Իսկ Nissan-ին պատկանում է ֆրանսիական կորպորացիայի բաժնետոմսերի 15 տոկոսը:…

  • Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը կհամագործակցեն

    Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը կհամագործակցեն

    Itel.am-ի փոխանցմամբ՝ Ucom ընկերությունը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Գործակցությունն իրականացվելու է «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո։ «Այս գործակցությունը հնարավոր է դարձել՝ հաշվի առնելով ժամանակի մարտահրավերներին արձագանքելու և նորարարություններին հետեւելու անհրաժեշտությունը։ Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է որակյալ կրթության մատչելիության բարձրացմանը և որ հանրակրթական համակարգում ներդրումները…

  • Հայաստանը, Ռուսաստանը և Իրանը կհամագործակցեն բլոկչեյնի ոլորտում

    Հայաստանը, Ռուսաստանը և Իրանը կհամագործակցեն բլոկչեյնի ոլորտում

    Itel.am-ի փոխանցմամբ նոյեմբերի 14-15-ին Երեւանում կայացած Chainpoint 18 միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի բլոկչեյն ասոցիացիաների նախագահները ստորագրել են համագործակցության համաձայնագիր: Այն թույլ կտա երեք երկրներին առավել սերտ համագործակցել բլոկչեյնի ոլորտում: «Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել փոխադարձ խորհրդատվություններ և փորձի փոխանակում: Այսպիսի համագործակցությունները ցույց են տալիս, որ Հայաստանը բլոկչեյնի միջազգային համայնքի կողմից դիտարկվում է…

  • Չեխիայի դեսպանն ասել է, որ իրենց հետաքրքրում են Երևանում «կանաչ» տրանսպորտի և թափոնների վերամշակման նախագծերով

    Չեխիայի դեսպանն ասել է, որ իրենց հետաքրքրում են Երևանում «կանաչ» տրանսպորտի և թափոնների վերամշակման նախագծերով

    Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում ձեռք բերած տպավորիչ արդյունքների կապակցությամբ՝ դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների կապակցությամբ:  Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը։ Դեսպան Միկիսկան նշել է, որ չեխական կողմը շահագրգռված է Երևանում շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող մի շարք նախագծերով, ինչպիսիք են՝ «կանաչ» տրանսպորտը, թափոնների վերամշակումը և այլն: Նշելով, որ մայրաքաղաք Պրահան աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում հանրային տրանսպորտի կազմակերպման և կենցաղային թափոնների վերամշակման բնագավառներում, դեսպան Միկիսկան պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու քաղաքների համագործակցությանն այս ոլորտներում: Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք ներառում են նաև դատական համակարգի բարեփոխումը, էապես կնպաստեն Երևանում գործարար  միջավայրի բարելավմանը: Կողմերը հույս են հայտնել, որ երկու մայրաքաղաքների ղեկավարները հնարավորինս մոտ ապագայում կկարողանան փոխայցելություններ կատարել՝ խորացնելու երկու մայրաքաղաքների միջև բարեկամական կապերը: Աղբյուր՝ Hetq.am

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();