համայնք
ԱԺ նախագահը հանդիպել է խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցչի հետ
Օգոստոսի 12-ին Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց պատգամավոր, խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի հետ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում ապրող քրդական համայնքի խնդիրներին: Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ նախատեսում է առաջիկայում հանդիպումներ ունենալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին եւ աջակցելու դրանց լուծմանը: Կնյազ…
Ալեն Սիմոնյանն ընդունեց Ալեքսեյ Սանդիկովին
Օգոստոսի 12-ին Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում ընդունեց պատգամավոր, ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին: Կարեւորելով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը՝ նրանց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու նպատակով Ալեն Սիմոնյանը ցանկություն հայտնեց առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ:…
Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել
Օգոստոսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Կոմիտեն նշում է՝ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարը, օգտագործելով Գորիս համայնքապետարանի ենթակայության ներքո գտնվող…
Կառավարության կողմից Գեղարքունիք գյուղում կտրվի սուբվենցիոն երկու ծրագրերի մեկնարկ
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում օրերս կտրվի ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն երկու ծրագրերի մեկնարկը։ Գեղարքունիք համայնքի ղեկավար Արայիկ Աբրահամյանը հայտնել է, որ սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի ներքին ցանցի վերանորոգում եւ վերակառուցում՝ տարբեր տրամաչափերի երկաթյա խողովակներով եւ կիսախողովակներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն 200 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 21…
Վաղատուրում 100 տոկոսով կլուծվի խմելու ջրի ներքին ցանցի հարցը
Վարչապետի խորհրդականն ու Տեղի համայնքապետը Վաղատուրում բնակիչների հետ հանդիպմանը քննրակել են բնակավայրում ջրային ռեսուրսների հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Տեղի համայնքապետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ վարչապետի խորհրդարանը բնակիչներին վստահեցրել է՝ բնակավայրը 100 տոկոսով ջրով ապահովելու մասին, ինչպես նաև խոստացվել է, որ աշխատանքներ կտարվեն նաև արոտավայրերի ջրարբիացման ուղղությամբ։ Ավելի մանրամասն՝ այստեղ։
Հայկ Մարությանը պարգևատրել է պատերազմի ընթացքում համայնքին աջակցողներին
Օգոստոսի 4-ին Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրել է պատերազմի ընթացքում համայնքին աջակցողներին։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Արցախյան պատերազմի ընթացքում համայնքին աջակցած մի շարք ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անհատների: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատերազմի ծանր ու պատասխանատու օրերին…
Գեղիի բնակիչը 6000 քառակուսի մետր տարածքում ապօրինի շինարարություն է իրականացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կապանի բաժնի ոստիկանները հուլիսի 28-ին շրջայց են կատարել ու պարզել են, որ Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի բնակիչներից մեկը Գեղի գետի ափին ապօրինի շինարարություն է իրականացրել։ Պարզվել է նաև, որ համայնքային իրավասու պաշտոնատար անձինք քայլեր չեն ձեռնարկել՝ ապօրինությունը կասեցնելու ուղղությամբ։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Չարաշահումներ Ալվանքում․ մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալվանք համայնքի հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. հողամասերի օտարման աճուրդային գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կազմակերպվել և անց են կացվել խախտումներով: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Տաթևում հայտնաբերված 46 խախտումների հիմքով ՔՏՀԱ-ն դիմել է դատախազություն…
Տաթևում հայտնաբերված 46 խախտումների հիմքով ՔՏՀԱ-ն դիմել է դատախազություն
Օգոստոսի 3-ին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդում է, որ տեսչական մարմինը դիմել է Սյունիքի մարզի Տաթև համայնքում հայտնաբերված 46 առանձին խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 08.07.2021թ. հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ․ հուլիսի 9-22 ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ տեսչական ստուգում…
Ալեն Սիմոնյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Օգոստոսի 2-ին ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը միաձայն՝ 71 կողմ ձայներով, ընտրվեց ԱԺ նախագահ: ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրված ընդդիմադիր թեկնածուները՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանը և նույն դաշինքի անդամ, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը ստացել են զրոյական ձայն: Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն…
Հոռոմում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը
150 նոր հենասյուների և 150 նոր լուսատուների տեղադրման արդյունքում Հոռոմ համայնքում ամբողջությամբ կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ ծրագրի արժեքը 18 միլիոն 467 հազար դրամ է։ Դրա 60 տոկոսը տրամադրելու է պետությունը։ Ըստ աղբյուրի՝ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
Սոթքի ղեկավարը ԱԱԾ-ում է
Այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում է գտնվում Սոթք համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն։ Այս մասին տեղեկանում ենք Armlur.am-ից։
Խնածախ բնակավայրը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ
Հուլիսի 27-ին Հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և հայտնում է, որ խմելու ջուր կհասնի Խնածախ, ներդրվել է 84 միլիոն 960 հազար դրամ «Սյունիքի մարզի Տեղ միավորված համայնքի` Խնածախ բնակավայրը տարիներ շարունակ զրկված է խմելու ջրից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման…
Արալեզում մի քանի փողոցներ են հիմնանորոգվում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հիմնանորոգվում են Արալեզ համայնքի Պարույր Սևակ, Շահումյան և Շիրազ փողոցները, ընդհանուր շուրջ 590 մետր երկարությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արարատի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Սա տեղի է ունենում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով։ Նշվում է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն 28 միլիոն 800 հազար դրամ է։ Դրա 30…
Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին
Հուլիսի 16-ին ՀՀ Դատախազությւոնը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել…