Համավարակ
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացն ԱՄՆ-ում. ԱՆ տեսանյութը
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Առանց մեկնաբանության ներկայացնում ենք կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը Ամերիկայի Միացյալ Նահանգներում»: https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/854123688507630
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք
Վրաստանի կառավարության հատուկ stopcov.ge կայքէջի հաղորդմամբ՝ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք, ապաքինվել է 584 մարդ: Մահացել է 29 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 329 407 դեպք: Այստեղից ապաքինվել է 307 918 մարդ, մահացել`4 426 պացիենտ: Պատվաստվել է 85 286 մարդ:
Վերնիսաժի հարակից տարածքում շարժական պատվաստումային խումբ է ձևավորվել
Երևանում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային էլի մեկ խումբ ձևավորվեց: Այն տեղակայվել է «Վերնիսաժի» հարակից տարածքում: Այս խումբը ևս համալրված է թե՛ «AstraZeneca» և թե՛ «Sputnik-V» պատվաստանյութերով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Sputnik-V»-ով պատվաստումները…
Հեռախոս հայտնաբերելու դեպքում դիմորդները կհեռացվեն քննասենյակից. ԳԹԿ
Գնահատման և թեստավորման կենտրոնը, հրապարակած տվյալների համաձայն, 2021 թվականի միասնական քննություններն անցկացվելու են հետևյալ բաշխվածությամբ. «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունը կկայանա հունիսի 8-ին, «Օտար լեզուներինը»՝ հունիսի 11-ին, «Հայոց լեզու և հայ գրականությունը»՝ հունիսի 15-ին, «Մաթեմատիկան»՝ հունիսի 18-ին, «Հայոց պատմությունն» ու «Ֆիզիկան»՝ հունիսի 22-ին և «Քիմիան» ու «Ռուսաց լեզուն»՝ հունիսի 25-ին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում…
Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արել է կորոնավիրուսի դեմ պատվաստում պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով: «Հենց նոր ես երկրորդ պատվաստումս արեցի», – ասել է Պուտինը Ռուսաստանի աշխարհագրական ընկերության հոգաբարձուների խորհրդի նիստին: «Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի», – ասել է Պուտինը։ Պուտինը հույս է հայտնել, որ հանդիպման մյուս մասնակիցները իրենց ու իրենց սիրելիների հանդեպ հոգատարությունից…
Դպրոցն անցնում է հեռավարի, եթե ուսուցիչների ու աշակերտների 10-ից ավելի տոկոսը վարակված են
Կայացել է «Մեկ տարի COVID-ի հետ. առաջնահերթությունը տալով կրթության վերականգնմանը՝ մեղմացնելու աղետի հետևանքները սերունդների համար» նախարարական բարձրաստիճան հանդիպումը, որի շրջանակում տեղի են ունեցել երեք զուգահեռ առցանց նստաշրջաններ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են կրթության նախարարներ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցող գործընկեր կառույցների բարձրաստիճան անձինք: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է…
Մեր ժողովուրդն այսօր հոգևոր-մշակութային լիցքերի կարիք ունի․ նախարարը՝ կոմպոզիտորներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար անձնակազմին ու մի խումբ անդամների: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Ողջունելով ներկաներին՝ Վ. Դումանյանը նշել է, որ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները դրական լիցքեր են հաղորդում և…
Ժողովրդավարությունը հիվանդանում է, բայց չի մահանում․ Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան, սոցիալական պետության կայացմանն ու զարգացման նպատակով մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի կանխարգելման և հաղթահարման խնդիրների լուծմանն ուղղված գործունեությունը սորոսական կամ որևէ այլ որակմամբ թիրախավորելը իր էությամբ հակասահմանադրական է, հակաիրավական էև հանդիսանում է ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության անվտանգության սպառնալիք։ Բոլոր…
Կորոնավիրուսի համավարակը առաջացրեց համակարգային տնտեսական ճգնաժամ. Պուտին
G20-ի գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համավարակն առաջացրեց համակարգային տնտեսական ճգնաժամ, ինչպիսին աշխարհը չի տեսել Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր: «2020թ․ մարդկության առջև ծառացած մարտահրավերների մասշտաբն իսկապես աննախադեպ է: Կորոնավիրուսի համաճարակը, գլոբալ արգելափակումը և տնտեսական գործունեության սառեցումը առաջացրեցին համակարգային տնտեսական ճգնաժամ, ինչպիսին աշխարհը չի տեսել Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր»,- ասել է…
ԱՀԿ-ն կոչ է արել նախապատրաստվել նոր համավարակին
Նոյեմբերի 9-14-ը կայանալիք Առողջապահության համաշխարհային վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ժամանակ քննարկման առանցքային հարցերից մեկը նոր համավարակն է լինելու: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ մարդկությունը պետք է սկսի նախապատրաստվել նոր համավարակին։ «Վերջին մեկ տարում մենք տեսանք, որ արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու համար առողջապահական ամուր ենթակառուցվածքներ ունեցող երկրները կարողացան արագ գործել SARS-CoV-2 վիրուսի տարածումը վերահսկելու և զսպելու համար»,…
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 16 521 դեպք
Ինտերֆաքս-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օրական աճը 85 մարզում 16 521 դեպք է կազմել։ Նախորդ օրը Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել էր COVID-19-ով վարակման 17340 նոր դեպք: Մոսկվայում օրական աճը 4 453 դեպք է կազմել` գրեթե հազարով պակաս, քան նախորդ ուրբաթ օրը, երբ 5 478 նոր հիվանդ էր գրանցվել: Այս ցուցանիշը աշնանային հակառեկորդ էր դարձել: Մեկ…
Քողարկող ցանցեր՝ հանրակրթական դպրոցներից առաջնագծին
Չնայած աշնանային արձակուրդին՝ այս օրերին հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Համավարակի պայմաններում աշխատանքները կազմակերպվում են փոքեր խմբերով և հերթափոխով՝ չափուձև են անում, կտրում կտորներն ու հյուսում ցանցերը։ Աշխատանքը ժամանակատար է,…














