fbpx
Աշխարհ

Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արել է կորոնավիրուսի դեմ պատվաստում պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով:

«Հենց նոր ես երկրորդ պատվաստումս արեցի», – ասել է Պուտինը Ռուսաստանի աշխարհագրական ընկերության հոգաբարձուների խորհրդի նիստին: «Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի», – ասել է Պուտինը։

Պուտինը հույս է հայտնել, որ հանդիպման մյուս մասնակիցները իրենց ու իրենց սիրելիների հանդեպ հոգատարությունից ելնելով կհետեւեն իր օրինակին:

Բացի այդ երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ համավարակը գործնականում կավարտվի նաև պատվաստումների պատճառով: «Հուսով եմ, որ համավարակը կվերանա, նաև պատվաստումների շնորհիվ, որոնք մենք ակտիվորեն տարածում ենք», – ասել է նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ