համացանց
Ցուկերբերգը պաշտպանել է Facebook-ի հավելվածներում տվյալների ծածկագրումը
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդես է եկել ի պաշտպանություն իրեն պատկանող սոցիալական ցանցերում ու հավելվածներում տեղեկատվության լրացուցիչ ծածկագրումն ապահովելու ընկերության պլանների՝ չնայած այն երկյուղներին, որ դա բացասաբար կազդի օգտատերերի տվյալների պահպանության և Համացանցում հանցավորության դեմ պայքարի վրա: Ինչպես փոխանցում է Reuters-ը, համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել ընկերության նիստի ժամանակ: Facebook-ի ղեկավարը նշել է, որ…
Ադբեջանում մտադիր են սահմանափակել ինտերնետի օգտագործումը
Ինտերնետն այնպիսի ցանց է, որ տեղական օրենքներով հնարավոր չէ կարգավորել։ Այս մասին ասել է Ադրբեջանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Հուսեյնովը։ Վերջինս որպես հիմնավորում նշել է երեխաների պաշտպանությունը։ Նրա կարծիքով՝ համացանցի հեռավոր ծայրերից եկող ինֆորմացիան կարող է խեղել երեխաների հոգեբանությունը, նրանք կարող են վնասակար սովորություններ վերցնել այնտեղի, այդ պատճառով պետք է որոշակիորեն սահմանափակել ինտերնետը Ադրբեջանում։…
Քաղաքացուն վերագրված հանցանքի մասին տեսանյութը ՄԻՊ աջակցությամբ հեռացվել է համացանցից
Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իրեն վերագրված հանցանքի մասին ՀՀ ոստիկանության հրապարակած տեսանյութը համացանցից հեռացնելու հարցում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ ոստիկանությունը հրապարակել է «Բնակարանային գողությունը բացահայտվեց․ գողը հարևանն էր» վերտառությամբ նյութ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսանյութի տեքստի առանձին ձևակերպումները հնարավորություն է տալիս ներկայացված անհատական տվյալների…
Ստոր անհավատներ. թուրք օգտատերերի արձագանքը Լավրովի հայտարարությանը
Համացանցի թուրքական տիրույթի ազգայնական հատվածում լայն արձագանք է ստացել Թուրքիայի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական հրթիռակոծությունները Սիրիայի Իդլիբ նահանգում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Լավրովն ասել էր, որ պաշտոնական Մոսկվան վաղուց էր Անկարային զգուշացրել Սիրիայի Իդլիբ նահանգը ռմբակոծելու մասին: Նաև նշել էր, որ թուրք զինվորների ներկայությունն Իդլիբում այդպես էլ չօգնեց ահաբեկիչների…
Երիտասարդը համացանցի միջոցով թմրանյութ էր ձեռք բերել ու բռնվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Օգոստոսի 11-ին հերթական դեպքը ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացահայտեցին: Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 3-ի սահմաններում, Երևանի Բայրոնի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Պուշկինի փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգվածով պոլիէթիլենային…
Ղազախստանում ներդրվում է կիբերանվտանգության նոր ծրագիր
Ղազախստանի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ այսօր կավարտի կիբերանվտանգության նոր ծրագրի փորձարկումը: Ծրագրի քննադատները պնդում են, որ դրա միջոցով պետությունը հնարավորություն կստանա հետևել օգտատերերի գործունեությանը համացանցում, մինչդեռ Ազգային անվտանգության կոմիտեի երեկվա հայտարարությունում ասվում է, թե ծրագրի փորձարկումը մայրաքաղաք Նուր-Սուլթանում ստեղծել է անվտանգ համակարգ կիբերհարձակումներից պաշտպանվելու համար։ Ըստ հայտարարության՝ անվտանգության ծառայությունը այդ համակարգն օգտագործելու է կիբերհարձակումների…
Համացանցում հայտնվել է Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները պատկերող տեսանյութը
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերվում է Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժի ցնցման պահը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է տեղի ունենում տարհանումը, երբ շենքի ներսում տատանվում են ջահերն ու այլ առարկաներ: 7.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը գրանցվել է 12:03-ին (երևանյան՝ 16:03): Երկրաշարժի օջախը գտնվել է տասնյակ…
Գալուստյանի գործակալն անդրադարձել է նրա ամուսնալուծության մասին լուրերին
Համացանցում լուրեր էին տարածվել շոումեն և հումորիստ Միխայիլ Գալուստյանի և կնոջ՝ Վիկտորյայի ամուսնալուծության մասին։ Բանն այն է, որ, ФАН-ի տեղեկությունների համաձայն, ինքնաթիռի ուղևորները, որը մեկնում էր Բարռնաուլ, հումորիստին նկատել են անծանոթ կնոջ ընկերակցությամբ և ենթադրել, որ նա դավաճանում է կնոջը։ Լուրն արագորեն տարածվել է սոցցանցերում, ինչը ցնցել է երկրպագուներից շատերին, քանի որ զույգն արդեն 12…
Մակրոնին սոցցանցերում ծաղրել են իր պրոֆիլի լուսանկարի պատճառով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին համացանցի օգտատերերը ծաղրել են սոցցանցերում պրոֆիլի նոր լուսանկարի պատճառով: Էմանուել Մակրոնն իր հաշիվներում փոխել է պրոֆիլի լուսանկարը, որտեղ երևում է Հինգերորդ հանրապետության նախագահի դեպի աջ նայող պրոֆիլը: Շատ օգտատերեր այստեղ նմանություն են տեսել մետաղադրամների վրա պատկերված միապետերի պրոֆիլների հետ: «Այստեղ դուք կարող եք տեսնել Հուլիոս Կեսարի պրոֆիլը: Ախ, ներեցեք, սա երիտասարդ…
Հայտնի են համացանցի ամենաազդեցիկ մարդիկ 2019-ին
TIME ամսագիրը հրապարակել է 2019թ.-ի համացանցի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը: Հորիզոնականներ չունեցող այս ցանկում ընդգրկված է 25 հայտնի մարդ, որոնք համաշխարհային մասշտաբով մեծ ազդեցություն ունեն սոցիալական ցանցերում, ինչի միջոցով էլ նրանցից շատերը կարողանում են նաև ամենաշատ թվով նորությունների վերնագրեր գլխավորել: 2019թ.-ի համացանցի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ընդգրկված են երգչուհի Արիանա Գրանդեն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հարավկորեական BTS…
Ուկրաինայի ընտրատեղամասերից մեկում չօգտագործված քվեաթերթիկները կացինով են կտրել
Ուկրաինայի Դնեպր քաղաքի ընտրատեղամասերից մեկում չօգտագործված քվեաթերթիկները կացնով են ոչնչացրել: Համացանցում տեսանյութ է տարածվել, որ չօգտագործված քվեաթերթիկների ստորին աջ անկյունը կտրում են կացնով, ոչ թե մկրատով: «Սովորաբար դրանք կտրել են մկրատով»,- գրված է տեսանյութին կից: https://www.facebook.com/opora.dnipro/videos/373994643312740/
Bottle Cap Challenge․ Կատուները ոտքի հարվածով բացում են շիշը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում շարունակում է տարածում գտնել Bottle Cap Challenge-ը, որին արդեն միացել են բազմաթիվ աստղեր՝ տարբեր ոլորտներից։ Այս չելենջի շրջանակներում մասնակիցները պետք է կարողանա ոտքի շրջադարձ հարվածով բացել շշի խցանը։ Որոշ դեպքերում մասնակիցներին օգնում էին՝ բռնելով շիշը, որպեսզի այն հարվածի ժամանակ չընկնի։ Օգտատերերն արդեն մտածում են հետաքրքիր ու յուրահատուկ տարբերակներ շշի խցանը բացելու համար։ Այսպես, Instagram-ում…
Ֆրանսիան պայքարում է համացանցում ատելության խոսքի տարածման դեմ
Ֆրանսիան փորձում է ստիպել սոցցանցերին արգելափակել համացանցում ատելության արտահայտումը: Այս մասին հաղորդում է AP-ը: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միջոց է ընդունել, որով սոցցանցերին ստիպում է ջնջել ատելություն արտահայտող գրառումները խախտման հաստատումից 24 ժամվա ընթացքում: Որոնողական համակարգերը ևս պետք է դադարեն՝ հղում անելով այդ կոնտենտին: Այդ դրույթը վերաբերում է նաև տեսանյութերին ու հաղորդագրություններին, որոնք ահաբեկչություն, ատելություն,…
Համացանցում է հայտնվել Մինսկի հրավառության ժամանակ տեղի ունեցած պայթյունից տեսանյութ
Մինսկում տոնական հրավառության ժամանակ տեղի ունեցած պայթյունի տեսանյութը հայտնվել է համացանցում: Պայթյունի հետևանքով մեկ կին է մահացել: Տեսագրությունում լսվում է, թե ինչպես է հրավառության սովորական համազարկերի միջև լսվում ուժեղ չրխկոց, ինչից հետո երկնքում հայտնվում է ծխասյուն։ Բելառուսի ՔԿ տվյալներով՝ պայթյունների շարքի պատճառով խափանվել են հրավառության սարքերը։ Դրանց բեկորները թռել են այսուայն կողմ՝ վիրավորելով մոտ 10…
Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը
Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը, իսկ ցանցում անցկացված ժամանակն աճել է մինչև 6.3 ժամ: Մեկ քառորդ դարի ընթացքում համացանցում հայտնվել է 3.8 մլրդ մարդ: Նրանց մեծամասնությունն ապրում է Չինաստանում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում: Այդպիսի տվյալները նշված են Bond Capital հիմնադրամի հիմնադիր Մերի Միքերի ամենամյա վերլուծական ամփոփագրում: Մերի Միքերի տվյալերի համաձայն՝ 2018…















