հայկական լուրեր

  • ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը

    ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը

    Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում ավերվել է դեպի Մոնթեբելոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ճանապարհային ցուցանշանը, հաղորդում է Asbarez.com-ը: Նշվում է, որ այդ մասին կայքին ահազանգել են անցորդները, որոնք նկատել են կոտրված ցուցանշանը: Այժմ Asbarez-ը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և իրավապահների հետ միասին փորձում է պարզել կատարվածի պատճառն ու հանգամանքները: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի ոգեկոչման…

  • Հս․ Իռլանդիայում լրագրող է սպանվել

    Հս․ Իռլանդիայում լրագրող է սպանվել

    Հյուսիսային Իռլանդիայում կրակոցից լրագրող է սպանվել: Ամերիկյան Mediagazer-ի խմբագիր, 29-ամյա Լայրա Մաքքին սպանվել է այդտեղ տեղի ունեցող անկարգությունների թեժ պահին ատրճանակից բաց թողնված կրակոցից, հայտնում են այն լրատվամիջոցից, որտեղ նա աշխատել է: Նրան հոսպիտալացրել էին, սակայն ավելի ուշ լրագրողը հիվանդանոցում մահացել է: Լրագրողի սպանությունն իրավապահները որակել են «ահաբեկչական գործողություն»: Այժմ հետաքննություն է ընթանում՝ սպանության հանգամանքները…

  • Մեր խնդիրն է «Վրաստանը՝ վրացիներով, նշանակում է՝ առանց Իվանիշվիլիի»․ Սաակաշվիլի

    Մեր խնդիրն է «Վրաստանը՝ վրացիներով, նշանակում է՝ առանց Իվանիշվիլիի»․ Սաակաշվիլի

    Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «մեր խնդիրն է՝ ունենալ Վրաստան՝ վրացիներով»: Facebook-ում նա գրել է, որ Ինտերնետով շփվել է Իտալիայի Բարի քաղաքում ապրող վրացիների հետ։ «Ես մեկ ժամ խոսում էի Իտալիայի Բարի քաղաքում ապրող մեր գեղեցկագույն տիկինների հետ: Գիշակերի (նկատի ունի Բիձինա Իվանիշվիլին) պլանը «Վրաստանն է՝ առանց վրացիների», մեր խնդիրը՝ «Վրաստանը՝ վրացիներով,…

  • Կարո Փայլանը կոչ է արել ազատ արձակել քաղաքական նկատառումներով ձերբակալված անձանց

    Կարո Փայլանը կոչ է արել ազատ արձակել քաղաքական նկատառումներով ձերբակալված անձանց

    Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր էջում իշխանություններին կոչ է արել ազատ արձակել հայտնի հասարակական ակտիվիստ, գործարար Օսման Քավալային և քաղաքական նկատառումներով ձերբակալված այլ անձանց։ Կարո Փայլանը գրել է. «Վե՛րջ տվեք Սելահաթին Դեմիրթաշի, Օսման Քավալային և հազարավոր ընկերների պատանդառությանը։ Ապահովեք հացադուլ հայտարարած Լեյլա Գյուվենի և մյուսների պահանջները»։ “Dönem kızgın demiri soğutma dönemi” olacaksa;…

  • Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են

    Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են

    Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 11:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է  կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա են…

  • Ֆրանսիան 9 մլրդ եվրոյի սպառազինություն է արտահանել 2018 թվականին

    Ֆրանսիան 9 մլրդ եվրոյի սպառազինություն է արտահանել 2018 թվականին

    Ֆրանսիական սպառազինությունների արտահանման արժեքը 2018 թվականին հասել է 9 մլրդ եվրոյի: Այդ մասին, հանրապետության զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին ապրիլի 19-ին հայտնել է CNews հեռուստաալիքին տված հարցազրույցում: «2018 թվականին սպառազինությունների արտահանման ցուցանիշը կազմել է մոտավորապես 9 մլրդ եվրո: 2017 թվականին այն 7 մլրդ եվրո էր: Այսինքն՝ մենք հասել ենք 30 տոկոս աճի»,-ասել է պաշտպանության նախարարը:…

  • Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Լիբիական «Այն» կայքը տեղեկացնում է՝ Լիբիայի արևելյան շրջանի ժամանակավոր կառավարության նախարարների խորհուրդը ընդունել է միջազգային հարաբերությունների և արտաքին գործերի նախարար Աբդուլ Հատի Հուեյճի առաջարկը, որով ընդունվում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Նշվում է նաև, որ ներկայիս Լիբիայի նախարարների խորհրդի օրենսդրական տնօրինությունը աշխատանք է տանում բանաձևելու որոշում,  որի համաձայն, Լիբիայում այսուհետ ամեն…

  • Թուլուզցի ահաբեկչի եղբայրը դատապարտվել է 30 տարվա բանտարկության

    Թուլուզցի ահաբեկչի եղբայրը դատապարտվել է 30 տարվա բանտարկության

    France Info ռադիոկայանի փոխանցմամբ՝ Փարիզի երդվյալների հատուկ դատարանն ապրիլի 18-ին վճել է թուլուզցի ահաբեկիչ Մոհամեդ Մերահի եղբորը՝ 36-ամյա Աբդելքադեր Մերահին 30 տարվա բանտարկության դատապարտել՝ եղբոր ահաբեկչական գործողություններին մեղսակից լինելու համար: Մոհամեդ Մերահը 2012 թվականի մարտին Թուլուզում կատարել է մի շարք ահաբեկչություններ, որի արդյունքում  յոթ մարդ սպանվել էր: Նշենք նաև, որ Տուժածների և զոհվածների ընտանիքների փաստաբաններն…

  • Թողարկվել է «Գահերի խաղի» նոր սաունդթրեքը

    Թողարկվել է «Գահերի խաղի» նոր սաունդթրեքը

    Ինչպես արդեն գրել էինք երաժիշտ The Weeknd-ը, SZA-ն և Թրեվիս Սքոթը համագործակցել են ու ստացել «Գահերի խաղը» սերիալի նոր սաունդթրեքը: Երգի անունն է «Power is Power» և այն ընդգրկված է լինելու «For the Throne (Music Inspired by the HBO Series Game of Thrones)» սաունդթրեքների ալբոմում: Երգի բառերը, կարելի է ասել, իսկապես հայտնի սերիալի հիման վրա…

  • Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ղազախստանում․ կան զոհեր

    Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ղազախստանում․ կան զոհեր

    Ղազախստանում ավտոպատահարի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք երկրի Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից: Հաղորդվում է, որ ավտոբուսը փորձել է շրջանցել մեկ այլ ավտոբուսի ու բեռնատարի, որի հետևանքով կողաշրջվել է: 11 մարդ զոհվել է, առնվազն 30 մարդ վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել Ալմաթի-Տաշքենդ ավտոճանապարհին:

  • Պոտենցիալ վտանգավոր աստերոիդը անցել է Երկրի կողքով

    Պոտենցիալ վտանգավոր աստերոիդը անցել է Երկրի կողքով

    Ինչպես հայտնում է Space.com ինտերնետ-պորտալը, Երկրի համար «պոտենցիալ վտանգավոր» երկնային մարմինների կատեգորիային դասվող GC6 աստերոիդը ապրիլի 18-ին գտնվել է երկրից ընդամենը 219 հազար կիլոմետր հեռավորության վրա, որը գրեթե երկու անգամ մոտ է Երկրի և Լուսնի միջև եղած միջին տարածությունից։ Նշենք, որ GC6 Երկնային մարմինն ունի 15-ից մինչև 30 մետր տրամագիծ։ Հավելենք նաև, որ NASA-ի գնահատումների…

  • Բիլ Գեյթսի կարողությունը գերազանցել է հարյուր միլիարդ դոլարը

    Բիլ Գեյթսի կարողությունը գերազանցել է հարյուր միլիարդ դոլարը

    Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի հարստությունը գերազանցել է հարյուր միլիարդ դոլարի նշագիծը, ինչը տեղի է ունեցել 1999 թվականից ի վեր առաջին անգամ: Այս մասին հայտնել է Forbes-ը: «Բիլ Գեյթսի կարողությունն այս շաբաթ գերազանցել է հարյուր միլիարդ դոլարի նշագիծը: Դա տեղի է ունեցել Microsoft-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ՝ ֆինանսական հաշվետվության հրապարակման նախաշեմին (հրապարակվելու Է ապրիլի 24-ին)»,…

  • Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

    Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Գավառի, Մարտունու, Սպիտակի, Դիլիջանի, Անիի, Լոռիի, Ստեփանավանի, Ճամբարակի, Հրազդանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:…

  • Զելենսկին չի ներկայացել հեռուստաբանավեճին

    Զելենսկին չի ներկայացել հեռուստաբանավեճին

    Զելենսկին չի ներկայացել Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերությունում կայացած բանավեճին։ Օրենսդրության համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունում պետք է կայանա նախագահի թեկնածուների բանավեճը։ ԶԼՄ-ները գրում էին, որ այն հեռուստաստուդիայում, որտեղ Պորոշենկոն է, հնարավոր է ահաբեկչություն իրականացվի։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում դերասան-երգիծաբան Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24%-ով գրեթե երկու անգամ գերազանցել էր երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Վերջինիս օգտին է…

  • Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում նախագահ կընտրեն 2020-ի աշնանը

    Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում նախագահ կընտրեն 2020-ի աշնանը

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի աշնանը, իսկ խորհրդարանի ընտրությունները կլինեն արտահերթ: «Չեմ փորձելու օգուտներ փնտրել իշխանությունը պահելու համար: Նախագահի ընտրությունները պետք է անցկացվեն 2020 թվականին և կանցկացվեն 2020-ին՝ ինչ էլ մեր երկրում տեղի ունենա», – հայտարարել է Լուկաշենկոն՝ խորհրդարանին և ժողովրդին հասցեագրված տարեկան ուղերձում: Խորհրդարանական արտահերթ…