Հայկ Կոնջորյան
Միջազգային հանրությանը կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար. ԱԺ հայտարարության նախագիծ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրեց «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: «2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը ԼՂ-ին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ԼՂ-ին զրկել արտաքին…
Ընդդիմության ղեկավարների համար մարդկային կյանքն ու առողջությունը արժեք չունեն. Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարզ՝ այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այսօր: Ընդդիմությունը այսօրվա նիստի շուրջ օրեր շարունակ ձևավորել էր ուռճացված ակնկալիքներ՝ նպատակ ունենալով Ազգային Ժողովում մի մեծ սադրանք իրականացնել։ Սադրանք տեղի չունեցավ՝ շնորհիվ իշխանության շրջահայաց գործողությունների։ Ուստի, ընդդիմությունը պետք է դրսում մի բան աներ, որը կներկայացվեր…
Դուք այն եք, ինչից հարկավոր է փրկել մարդկանց․ Կոնջորյան
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Զրուցել են Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները․ Միրզոյանը հաստատել է ՀՀ դիրքորոշումը Վարչապետն ու նախագահը ներկայացրել են ԲՏԱ նորանշանակ նախարարին «Ցանցային և ապակենտրոն, ցանցային և ապակենտրոն, ցանցային և ապակենտրոն, մանտրայի պես կրկնում են ընդդիմադիրները օրեր շարունակ։…
ՔՊ խմբակցության ղեկավարն ընդունել է ԵՄ-ում Կանադայի հատուկ բանագնացին
Փետրվարի 28-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքված հռչակագրին ՀՀ արձագանքը չի ուշանա․ Արշակյան (ՏԵՍԱՆՅՈւԹ) Հանդիպել են փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը․ խոսվել է նաև ՀՀ-ում ֆրանսիական ներդրումներ ներգրավելուց «Զրուցակիցները…
Ընդդիմությունն ուզում է, որ իրենց բերած հայտարարությունները չընդունվեն․ Կոնջորյան
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց, որ դրանում կան ներքաղաքական բովանդակություն ու նպատակներ հետապնդող ձևակերպումներ։ Կոնջորյանը զարմանք հայտնեց, որ անվտանգային հարցերով ԱԺ փաստաթղթի մեջ ընդդիմությունը միակողմանի ձևակերպումներ է անում, որոնք անընդունելի են լինելու քաղաքական մեծամասնության համար։ Պատգամավորն այս ամենը բացատրեց նրանով, որ ընդդիմությունն…
Քոչարյանը 10 տարի վատ իրականություն է եղել Հայաստանի համար․ Կոնջորյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ նիստի ընթացքում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի այն հայտարարությանը, թե Իլհամ Ալիևը Ռոբերտ Քոչարյանին տեսնում էր իր վատ երազներում։ Կոնջորյանը նշեց, որ եթե Քոչարյանը Ալիևի համար վատ երազ է եղել, ապա Հայաստանի համար՝ 10 տարի վատ իրականություն։ Պատգամավորն ընդգծեց, որ Քոչարյանի ներդրումն Արցախի հարցում եղել…
Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Այս մասին տեղեկանում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Պաշտոնական․ Սուրեն Պապիկյանը՝ Պաշտպանության նախարար Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը հարաբերականորեն…
Հայկ Կոնջորյանն ԱԺ-ում ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․ «Այսօր Ազգային Ժողովում հանդիպեցի Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Որպես Հայաստան֊ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար՝ մեծապես կարևորեցի միջխորհրդարանական համագործակցությունը Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում։ Փաստորեն, Սեյրան Օհանյանը հաստատեց Հայկ Սարգսյանի միտքը․ Կոնջորյանը՝ ԱԺ-ի միջադեպի մասին Հանրությունը տեղյակ է՝ ինչեր…
Կոնջորյանը հանդիպել է ՄԹ դեսպանի հետ․ կարևորել է հայ գերիների անհապաղ վերադարձ
Հոկտեմբերի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին: «Հայկ Կոնջորյանը կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերը, դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Խմբակցության ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ…
Կոնջորյանը մեկնաբանել է ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների անցկացումը
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին։ Նա ասել է, որ իրենք աչալրջորեն հետևում են պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հայտարարություններին։ Կոնջորյանի խոսքով՝ հանուն մեր ընկած հերոսների՝ մենք պարտավոր ենք մեր մեջ ուժ գտնել ու շարունակել պայքարը։ Նա նշել է, որ նման միջոցառումները հարգանքի տուրք են զոհված զինծառայողներին,…
Հարվածելով ԱԺ ամբիոնում կանգնածին, հարվածում եք ժողովրդին․ Կոնջորյանը՝ Օհանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Հայկ կոնջորյանն այսօր դիմելով Սեյրան Օհանյանին ասաց, որ երեկ Օհանյանը խրամատավորվեց ու շիշ նետեց ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի ուղղությամբ։ Կոնջորյանը նշեց, որ ԱԺ-ն ժողովրդի հավաքական հրապարակն է ու այդտեղից խոսողը խոսում է ժողովրդի անունից և ցանկացած ոտնձգություն այդտեղ կանգնածի նկատմամբ՝ ոտնձգություն է ժողովրդի նկատմամբ։ Հետո, կրկին դիմելով Օհանյանին, Կոնջորյանն…
Վեճ Ազգային ժողովում․ ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, նիստը դադարեցվեց
Ազգային ժողովում տեղի ունեցավ հերթական միջադեպը, որից հետո ներս եկան անվտանգության աշխատակիցները։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ «կապիտուլյանտ» ու «հողատու» արտահայտությունները հնչեցրեց, որից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքեց, ասելով, որ «ժողովուրդը տվել է իր գնահատականը, թե ով է կապիտուլյանտն ու հողատուն»։ Այնուհետև, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության…
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Էդուարդ Աղաջանյանին
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը իրեն…
Հայտնի է ՔՊ խմբակցության ղեկավարի և քարտուղարի անունը
Հուլիսի 10-ին հաղորդագրություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և հայտնում է, որ կայացել է վարչության և ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել Հայկ Կոնջորյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Միրզոյանի գլխավոր պատվիրակությունը մեկնում է Լիտվա
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Պաշտոնական այցի…