Վեճ Ազգային ժողովում․ ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, նիստը դադարեցվեց

Հրապարակել է՝

Միացեք մեզ՝
azh

Ամենադիտվածներ

Ազգային ժողովում տեղի ունեցավ հերթական միջադեպը, որից հետո ներս եկան անվտանգության աշխատակիցները։

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ «կապիտուլյանտ» ու «հողատու» արտահայտությունները հնչեցրեց, որից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքեց, ասելով, որ «ժողովուրդը տվել է իր գնահատականը, թե ով է կապիտուլյանտն ու հողատուն»։

Այնուհետև, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ կոնջորյանը մոտեցավ ամբիոնի մոտ՝ ելույթի, տեղից լսվեցին արձագանքներ, որին ի պատասխան Սիմոնյանը դահլիճում լռության կոչ արեց։ Կոչերը մնացին անհաղորդ, որից հետո Սիմոնյանը նկատողություն հայտարարեց ընդդիմադիր Արմեն Ռուստամյանին ու Ագնեսա Խամոյանին։

Դրանից հետո, սակայն, կրքերը չհանդարտվեցին ու արդեն դահլիճում վիճաբանություն սկսվեց ՔՊ-ականների ու ընդդիմադիրների միջև։

Բանը հասավ նրան, որ ԱԺ նախագահը ստիպված էր ներս հրավիրել անվտանգության աշխատակիցներին՝ հնարավոր ֆիզիկական բախումը կանխելու նպատակով։ Ի վերջո, Սիմոնյանը որոշում կայացրեց նիստը 20 րոպեով դադարեցնել։

ԱԺ նախագահը իրավիճակը լարելու ու վեճ հրահրելու մեջ մեղադրեց Ռուստամյանին։

Ամենաթարմ