Հայկ Մարտիրոսյան

  • Հայկ Մարտիրոսյանը՝ Բիլի արագ շախմատի մրցաշարի 2-րդ մրցանակակիր

    Հայկ Մարտիրոսյանը՝ Բիլի արագ շախմատի մրցաշարի 2-րդ մրցանակակիր

    Շվեյցարիայում մեկնարկեց Բիլի շախմատային ավանդական և հանրահայտ շախմատային փառատոնը: Հիմնական մրցաշարի մեկնարկից առաջ տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 150 շախմատիստ: Արագ շախմատի մրցաշարի հաղթող ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող գրոսմայտեր Միխայիլ Անտիպովը: Հայկ Մարտիրոսյանը և Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Թամիր Նաբաթին 7.5-ական միավորով կիսեցին 2-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Մարտիրոսյանը գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցող…

  • Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

    Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

    Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն: Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 109 կգ քաշային կարգում։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Սիմոնը բացարձակ չեմպիոն հռչակվեց, քանզի ոսկե մեդալներ նվաճեց և՛ պոկում, և՛ հրում վարժություններում»,- ասված է դեսպանության գրառման մեջ:

  • Սերգեյ Մովսեսյանը կրկին հաղթել է.Շախմատի ԵԱ

    Սերգեյ Մովսեսյանը կրկին հաղթել է.Շախմատի ԵԱ

    Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության  10-րդ տուրը հաղթական է ստացվել՝ Սերգեյ Մովսեսյանի,Շանթ Սարգսյանի, Մանուէլ Պետրոսյանի և Հրանտ Մելքումյանի համար: Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և  Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտություն է կրել։ Սերգեյ Մովսեսյանը կես միավոր է հետ միանձնյա առաջատար Վլադիսլավ Արտեմևից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

  • Հայ շախմատիստները  հետապնդում են առաջատարներին.Շախմատի ԵԱ

    Հայ շախմատիստները հետապնդում են առաջատարներին.Շախմատի ԵԱ

    Սերգեյ Մովսեսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակի են հասել տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքը: Սամվել Տեր–Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը վաստակել են կեսական միավոր, իսկ Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արման Փաշիկյանը պարտություն են կրել: Սերգեյ Մովսեսյանը և Սամվել Տեր–Սահակյանը վաստակել են 6.5-ական միավոր և կեսական միավոր…

  • 8-րդ տուրում Հայաստանի 3 ներկայացուցիչներ հաղթել են․ Շախմատի ԵԱ

    8-րդ տուրում Հայաստանի 3 ներկայացուցիչներ հաղթել են․ Շախմատի ԵԱ

    Շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են 8-րդ տուրի պարտիաները: Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և  Արման Փաշիկյանը հաղթել են իսկ Շանթ Սարգսյանը պարտվել է։ Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը և Մանուէլ Պետրոսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները: Սամվել Տեր-Սահակյանը 8-րդ տուրից հետո հավաքել է 6 միավոր և կեսական միավոր է հետ 5 առաջատարներից:…

  • Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /21.03.19/
  • Հայաստանի 2 ներկայացուցչի համար երրորդ տուրը հաղթական էր.Շախմատի ԵԱ

    Հայաստանի 2 ներկայացուցչի համար երրորդ տուրը հաղթական էր.Շախմատի ԵԱ

    Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության երրորդ տուրը հաղթական է ստացվել Ռոբերտ Հովհաննիսյանի և Հայկ Մարտիրոսյանի համար։ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել: Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Սերգեյ Մովսեսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները: Այս մասին հայտնել է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ առաջնությունը ընթանում է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։

  • Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությունը մեկնարկել են հաղթանակով

    Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությունը մեկնարկել են հաղթանակով

    Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Հայաստանը ներկայացնում են 8 շախմատիստներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Առաջին տուրում հաղթանակներ են տարել Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Շանթ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:…

  • Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /28.02.19/
  • Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը. Աէրոֆլոտ Օփեն

    Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը. Աէրոֆլոտ Օփեն

    Մոսկվայում ավարտվեց Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարը, որն աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկն է: Մրցաշարում հիանալի հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանը դարձավ միակ երկիրը, որի ներկայացուցիչները երեք՝ A, B և C մրցաշարերում կանգնեցին պատվո հարթակին: Մեր ներկայացուցիչներից հիանալի հանդես եկավ պատանի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով մրցաշարում տոնեց 5 հաղթանակ և 4 պարտիա ավարտեց հաշտությամբ: Արդյունքում…

  • Տիգրան Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը Աէրոֆլոտ Օփենի վերջին տուրում կմրցեն միմյանց դեմ

    Տիգրան Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը Աէրոֆլոտ Օփենի վերջին տուրում կմրցեն միմյանց դեմ

    Այսօր տեղի կունենա Աէրոֆլոտ Օփեն-ի վերջին տուրը, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: A մրցաշարում վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը, Կրիշնան Սաշիկիրանը և Կուլաոց Կայդոն 6-ական միավորով գլխավորում են աղյուսակը: 6 շախմատիստ, որոնց թվում է Տիգրան Լ. Պետրոսյանը, առաջատարներին զիջում են կեսական միավորով: Այսօր կայանալիք վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը կմրցեն…

  • Հայկ Մարտիրոսյանը հաղթել է առաջատարին և այժմ կիսում է 1-3 տեղերը. Աէրոֆլոտ օփեն

    Հայկ Մարտիրոսյանը հաղթել է առաջատարին և այժմ կիսում է 1-3 տեղերը. Աէրոֆլոտ օփեն

    «Աէրոֆլոտ օփեն» շախմատային հեղինակավոր մրցաշարի A խմբի 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սասիկիրանին: Այժմ Հայկը 5.5 միավորով Սասիկիրանի և էստոնացի Կաիդո Կուլաուտսի հետ կիսում է 1-3 տեղերը: Շարունակում է հաջող ելույթները նաև Տիգրան Պետրոսյանը: 7-րդ տուրում նա հաղթել է իսրայելցի Տամի Նաբատիին և այժմ 5  միավորով 5-րդ…

  • 6-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է. Աէրոֆլոտ օփեն

    6-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանն առաջատարների թվում է. Աէրոֆլոտ օփեն

    «Աէրոֆլոտ օփեն» շախմատային հեղինակավոր մրցաշարի A խմբում 6-րդ տուրից հետո հայ շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 4.5 միավոր և կիսում է 2-6 տեղերը: Հայկը տարել է 3 հաղթանակ և 3 պարտիա ավարտել է ոչ-ոքի:Վատ չեն հանդես գալիս նաև մեր մյուս շախմատիսները: Տիգրան Պետրոսյանը 6 տուրից հետո ունի 4 միավոր, Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանն իրենց…

  • Աէրոֆլոտ Օփեն. հայ 5 շախմատիստներից 4-ը հաղթել են երրորդ տուրում

    Աէրոֆլոտ Օփեն. հայ 5 շախմատիստներից 4-ը հաղթել են երրորդ տուրում

    Աէրոֆլոտ Օփենում կայացել է 3-րդ տուրը: Խաղային 3-րդ օրը հաջող էր A մրցաշարի մեր մասնակիցների համար, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մեր հինգ պատվիրակներից չորսը հաղթանակներ են տոնել: Մեր շախմատիստներից երեքը հաջողության  են հասել Չինաստանը ներկայացնող շախմատիստների նկատմամբ. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Լյու Յանին, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Չեն Ցզյուին, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Ժուն…