հայկ չոբանյան
Այսօր՝ ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարար կնշանակվի Հայկ Չոբանյանը։ Ավելի վաղ Չոբանյանը ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից։ Հիշեցնենք, որ Արշակյանը ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը պաշտոնից ազատման դիմում գիրելու մասին տեղեկացրել էր նախօրեին։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց Արշակյանին՝ կատարած աշխատանքի համար, նշելով, որ զրոյից նախարարություն է ստեղծվել, ձևավորվել։ Չոբանյանին էլ…
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից»,-ասված է որոշման նախագծում: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ…
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Այս մասին Facebook-ում գրել է մարզպետի խոսնակ Լիլիթ Սարգսյանը: «Մարզպետը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»,- գրել է խոսնակը: Նշենք, որ ավելի վաղ Հայկ Չոբանյանը հայտնել էր, որ Տավուշից տարածքներ…
Սիրելի բարեկամներ, հերթական հորինված ապատեղեկատվությունն է շրջանառվում՝ Տավուշի մարզում իբր հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին, ավելին` իբր ես եմ հայտարարել այդ մասին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրառում է կատարել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Հիշեք` մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմի մեջ, որտեղ ցանկացած վրիպումը (առավել ևս տարածումը) օգնություն է մեր թշնամիներին։ Խնդրում եմ հետևեք այս պարզ…
Արդարադատության նախարարությունը, «Հայփոստ»-ի հետ համատեղ, մարտի 13-ին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում՝ «Հայփոստ»-ի կենտրոնական գրասենյակի տարածքում, գործարկեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ: Գրասենյակի պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: Միասնական գրասենյակը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա մեկ…
Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզպետ Հայկ Չոբանյանը հետմահու պարգևատրել է 15 զինծառայողի: «Դաժան պատերազմի և պարտության մեջ մեր արժանապատվությունը պահելու համար մենք երախտապարտ ենք մեր հերոս տղաներին և աղջիկներին: Այդ արժանապատվությունը շատ կարևոր է, որպեսզի մենք ոտքի կանգնենք»,- Հայկ Չոբանյան Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 15 տավուշեցի զինծառայողի ընտանիքների է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը, որով…
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հարցազրույց է տվել Արամ Աբրահամյանին՝ Shant TV-ի տաղավարում։ Հարցազրույցում Չոբանյանը անդրադարձել է նաև Տավուշի անվտանգային համակարգային։ «Ցանկացած վտանգի դիմագրավելու համար մեզ պետք է ուժեղանալ․ ունենալ ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ, ուժեղ անվտանգային համակարգ», – ասել է մարզպետը։ Խոսելով բնակչության տեղեկատվական անվտանգության խնդիրներից, Չոբանյանը նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց դիմակայունության բարձրացումը։…
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ ներկայացնելու մեր հերթական գործընկերային ծրագիրը՝ ժամանակակից բժշկական կենտրոն սահմանամերձ Այգեձոր գյուղում։ Շնորհակալ ենք Stone Development ընկերությանը, հատուկ շնորհակալություն Ակիմ Պողոսյանին և Ելենա Կոժեմյակինային՝ պատրաստակամության և պրոֆեսիոնալիզմի համար։ Այգեձորի բժշկական կենտրոնը ոչ միայն բարձրորակ ծառայություններ կմատուցի շրջակա գյուղերի բնակչությանն ու զինվորականների ընտանիքներին, այլև…
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել հրթիռակոծությամբ և դրոնների օգտագործմամբ: Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է: Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին՝ մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի: Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝…
Տավուշի մարզպետարանի Facebook-ի էջը հայտնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը: «Բոլորիս ցնցած այս դեպքը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներ ունենք, սա նաև երեխաների…
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․ «Ամուր ենք մեր բանակով ու մշակութային թիկունքով Երեկ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում համերգային կատարումներով հանդես են եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն,…
ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տների մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է: Այգեպար գյուղի ճանապարհների վերանորոգման աշխատանքները ևս ընթանում են արագ տեմպերով: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, ծանոթացել շինարարական…
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Մարզպետը նշել է, որ վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ: «Հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, նաև մեկնարկել…
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Տավուշի Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են: «Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները»,- հայտնում են մարզպետարանից: Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Մարզպետ Հայկ…
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը գրառում է կատարել Facebook-ում: Մարզպետը հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը: «Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի: Կարևոր եմ համարում նշել, որ…