հայտնաբերում
Արշավախմբի մոլորված 14 անդամները հայտնաբերվել են
Օգոստոսի 8-ին, ժամը 20։50-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները (14 հոգի) մոլորվել են Աղվերան լեռնային հանգստավայրից դեպի Ծաղկաձոր քաղաքն ընկած հատվածում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և «Մեղրաձոր անտառտնտեսության» աշխատակիցները «Մեղրաձոր անտառտնտեսության» թիվ 4-րդ պահաբաժնում…
Արմավիրի մարզում ական է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ապրիլի 11-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի վարչական տարածքի հողատարածքներից մեկում հայտնաբերվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը «ТМ-62П» հակատանկային ուսումնական ական է: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։ ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները…
ՊԵԿ-ը հայտնաբերել է 2.7 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում զննության են ենթարկել ԱՄՆ- ից ներմուծված առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է 2.7 կգ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող, սուր հոտով դեղնականաչավուն զանգված՝ փաթեթավորված պոլիմերային փաթեթներով: Փաստի առթիվ…
Հայտնաբերվել են հետախուզվողներ
Մարտի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Շիրազի փողոցից բերման է ենթարկվել 32-ամյա Կիմ Գ․-ն, որը 2019թ. օգոստոսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գողություն) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: *** Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, համագործակցելով ոստիկանության վետերաների խորհրդի հետ,…
Կոմիտասի պողոտայի տներից մեկում դի է հայտնաբերվել
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 34 շենքի բնակարաններից մեկում կախված քաղաքացի կա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Բնակարանի խոհանոցում հայտնաբերվել է 1967 թ. ծնված…
Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ՝ Դարպաս գյուղում
Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու նպատակով ժամը 18.55-ի սահմաններում, Դարպաս գյուղում շրջայցի ժամանակ ստուգել են «Լադա 2121» ավտոմեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել է փայտանյութ: 58-ամյա ուղևորը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն։ Բենզասղոցով հատել էր մոտ 10 տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր Դարպաս գյուղի վարչական տարածքում գտնվող անտառում և ցանկացել…
Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա տղամարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Մալաթիայի բաժնի և ԱՎՎ Մալաթիայի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ի սահմաններում, 77-ամյա Կնյազ Ջանունցը հայտնաբերվել է Երևանի Չուխաջյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Էրեբունու բաժին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ հիշյալ տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
Խուզարկություններ ՔԿՀ-ներում․ հայտնաբերվել են արգելված իրեր
Հոկտեմբերի 8-ից 16-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են խուզարկություններ։ Դրանց արդյունքում հայտնաբերվել են ՀՀ ԱՆ «Վարդաշեն», «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ» և «Հրազդան» ՔԿՀ-ներում հայտնաբերվել են 29 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 8 լիցքավորման սարք, 4 ականջակալ, 5 կտրող-ծակող գործիք, գործարանային արտադրության 104 խաղաթուղթ, 1-ական ինքնաշեն նարդի և դաջվածքի սարք, ազատազրկված անձանց կողմից փոխանցումներ…
Որպես անհետ կորած համարվող կինը հայտնաբերվել է
Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում՝ հոկտեմբերի 11-ից որպես անհետ կորած որոնվող Անժելա Կարապետյանը հոկտեմբերի 15-ին, ժամը 19:20-ին, հայտնաբերվել է Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում։ Նա բացատրություն է տվել, որ այդ ժամանակահատվածում զբոսնել է Երևան քաղաքի փողոցներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ապացույցներ կեղծելու համար հետախուզվողը հայտնաբերվել է
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները վետերանների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից բերման են ենթարկել 55-ամյա Վարդան Թ.-ին, որը սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ռյա Թազա գյուղում հայտնաբերվել է ձեռքի նռնակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15:46-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ռյա Թազա գյուղի տարածքում հայտնաբերվել է ձեռքի նռնակ (առանց պայթուցիչի): Փրկարարները սահմանազատել են տարածքը:…
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրանյութ է հայտնաբերվել․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական տեղափոխման դեմ պայքարը: Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերել են 338 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող սև գույնի զանգված: Զանգվածի պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթն ինքնակպչուն ժապավենով ամրացված է…
Մուշի ոստիկանները զննությամբ հայտնաբերել են կանեփի 68 թուփ
Հուլիսի 5-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 31-ամյա մի տղամարդ պահում և օգտագործում է «Մարիխուաննա» տեսակի թմրանյութ, նաև իր տան բակում կանեփ է աճեցնում: Նույն օրը, ժամը 10.00-ին, տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է տարբեր երկարության կանեփի մշակված բույսի 68 թուփ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի ցողուններ են…
Ոստիկանները հողամասում կանեփի 67 բույս են հայտանբերել
Օրեր առաջ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Վահրամ Փափազյան փողոցի բնակիչ, 61-ամյա տղամարդն իր տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ: Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ տեղեկությունը ճշտելու ուղղությամբ: Հուլիսի երեքն արդեն կոնկրետ գործողության օրն էր: Զննություն է կատարվել տղամարդու հողամասում, որտեղից հայտնաբերվել է 60-ից 160 սմ երկարությամբ կանեփի 67 բույս: Եվս 15…














