ՀԱՕԿ

  • Հայ գեղասահորդուհին կմասնակցի Ղազախստանում անցկացվող հուշամրցաշարին

    Հայ գեղասահորդուհին կմասնակցի Ղազախստանում անցկացվող հուշամրցաշարին

    Գեղասահքի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կմասնակցի Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք Դենիս Տենի հուշամրցաշարին: Դա 20-ամյա գեղասահորդուհու առաջին մեկնարկը կլինի նոր մրցաշրջանում: Denis Ten Memorial Challenge-ի կանանց մենասահքի կարճ ծրագիրը տեղի կունենա հոկտմբերի 10-ին, իսկ ազատ ծրագիրը՝ հաջորդ օրը: Կանանց մենասահքի մրցմանը կմասնակցեն 16 մարզուհիներ: Հիշեցնենք, որ Սոչի-2014 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը 2018…

  • Լվովի մրցաշարում 7 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել կիսաեզրափակիչ

    Լվովի մրցաշարում 7 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել կիսաեզրափակիչ

    Հայ բռնցքամարտիկները շարունակում հաջող մրցելույթներն Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում: Մրցավայր մեկնած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 7-ն արդեն կիսաեզրափակիչում են: Մրցումային հերթական օրը հաղթանակներ են տարել 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մարությանի մրցակիցն Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Ապոնչուկն էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթել է ժամանակից շուտ: Կարեն Տոնականյանն ուժեղ է…

  • Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում

    Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում

    Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում անցկացվող միջազգային մրցաշարում: Մեկնարկային օրը 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը հաղթել է Ուկրաինան ներկայացնող Նազար Կուրոտչինին, 81 կգ քաշային Գոռ Ներսիյանը հաղթահարել է մոլդովացի Դմիտրի Կոսցիուգի արգելքը, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտության է մատնել է ֆրանսիացի Սոհեբ Բոուաֆիային: 63 կգ քաշային Կարեն Տոնականյանի մրցակիցը՝ ուկրաինացի Ալեկսեյ Պիդմուրնիակը,…

  • Հայ ըմբիշը՝ վետերանների աշխարհի չեմպիոն

    Հայ ըմբիշը՝ վետերանների աշխարհի չեմպիոն

    Հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Աղասյանը դարձել է Թբիլիսիում ընթացող վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն։ ԱԱ-ում ախուրյանցի ըմբիշը 88 կգ քաշային կարգի B կատեգորիայում (41-45 տարեկան) պարտության է մատնել իրանցի և երկու վրացի ըմբիշներին՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Մինչև այս, Գեղամյանը 3 անգամ դարձել էր վետերանների ԱԱ-ի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

  • Ելույթներիցս գոհ չեմ․ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյան

    Ելույթներիցս գոհ չեմ․ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյան

    երմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր, ինչից հետո ելույթն ամփոփել է ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում։ «Եթե անկեղծ, ելույթներիցս գոհ չեմ։ Թերություններ ունեցա թե՛ հենացատկի վարժության երկրորդ ցատկում, թե՛ զուգափայտերի վրա։ Չարեցի այն, ինչին, իսկապես, պատրաստ էի։ Տրամադրությունս ընկել էր։ Իհարկե, շատ ուրախ եմ, որ ուղեգիր եմ նվաճել…

  • Սխալի դեպքում կարող էինք կորցնել ամեն ինչ. Հակոբ Սերոբյան

    Սխալի դեպքում կարող էինք կորցնել ամեն ինչ. Հակոբ Սերոբյան

    Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր, իսկ Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում դուրս է եկել եզրափակիչ։ ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը խոսեց մարզիկների ելույթների մասին։ «Արթուր Դավթյանի պարագայում ամեն ինչ հաշվարկված էր։ Երկրները, որոնք թիմային հաշվարկով արդեն ձեռք…

  • Սուրեն Արզումանյանը՝ բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականի գլխավոր մարզիչ

    Սուրեն Արզումանյանը՝ բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականի գլխավոր մարզիչ

    Սուրեն Արզումանյանը նշանակվել է բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: 53-ամյա մասնագետն ունի ավելի քան 30 տարվա մարզչական փորձ։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ-18 հավաքականի մարզչի օգնականը։ Ավելի քան 12 տարի Արզումանյանը ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան հայկական դպրոցի սպորտային տնօրենն է։ Այդ տարիներին նա եղել է JV և Varsity ինչպես տղաների,…

  • Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

    Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

    Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում բազմամարտիկ Արթուր Դավթյանը նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր։ Բազմամարտում անհատական ուղեգրեր են ստացել 12 մարմնամարզիկ։ Դավթյանն այդ ցանկում 9-րդն է։ Հիշեցնենք, որ հավաքականի մյուս անդամը՝ Արթուր Թովմասյանը, օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Եզրափակիչը կկայանա հոկտեմբորի 12-ին։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական…

  • Հայ մարմնամարզիկն Աշխարհի առաջնության եզրափակչում է

    Հայ մարմնամարզիկն Աշխարհի առաջնության եզրափակչում է

    Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն անցել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։ Հայ մարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել է 13-րդ տեղը։ Արթուր Դավթյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլը։ Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում ձախողել է ելույթը։ Նա 13,666…

  • Եվրոպայի առաջնություն. Շախմատի Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են

    Եվրոպայի առաջնություն. Շախմատի Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են

    Հայտնի են Հայաստանի թիմերի կազմերը հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը եւ Աննա Սարգսյանը: Հայաստանի հավաքականը վարկանիշով 5-րդն է,…

  • Միջազգային օլիմպիական կոմիտեին զեկուցել են բռնցքամարտում կատարված աշխատանքների մասին

    Միջազգային օլիմպիական կոմիտեին զեկուցել են բռնցքամարտում կատարված աշխատանքների մասին

    Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նոր գրասենյակի բացման օրը Լոզանում ՄՕԿ-ի գործադիր կոմիտեին զեկուցել են, թե ինչ քայլեր են ձեռնարկվել բռնցքամարտում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին ընդառաջ: Վերահսկիչ խմբի նախագահ Նենադ Լալովիչը խոսել է այն ձեռբերումների մասին, որոնք արվել են հունիսին տեղի ունեցած ՄՕԿ-ի նստաշրջանից հետո: Առաջին հերթին օլիմպիկական որակավորման մրցաշարերում Տոկիո-2020-ի հակադոպինգային պայմանավորվածությունները կպահպանվեն և Թեստավորման միջազգային…

  • Աշխարհի առաջնություն․ Անուշ Գրիգորյանը մեկնարկեց հաղթանակով

    Աշխարհի առաջնություն․ Անուշ Գրիգորյանը մեկնարկեց հաղթանակով

    Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ) մեկնարկեց հաղթանակով: Մեկնարկային մենամարտում Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոնը մրցեց ամերիկուհի Հևեն Գարսիայի հետ և հաղթեց 3:2 հաշվով: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Անահիտ Հարոյանը (54 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ): Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի…

  • Միջոցառում` «Սպորտը և շրջակա միջավայրը» ծրագրի շրջանակում

    Միջոցառում` «Սպորտը և շրջակա միջավայրը» ծրագրի շրջանակում

    Միջազգային օլիմպիական կոմիտեի օլիմպիական համերաշխության՝ «Սպորտը և շրջակա միջավայրը» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն օրերս Ծաղկաձորում կազմակերպել էր մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Ծրագրի իրականացմանը մասնակցել են տեղի լեռնադահուկային սպորտի մարզադպրոցի 30 սաներ և 10 մարզիչներ։ Մասնակիցների համար «Սպորտ, բնություն, առողջություն» թեմայով դասախոսություն է կարդացել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դասախոս, պրոֆեսոր Հարություն Բաբայանը։…

  • Օլիմպիական կրակի փոխանցումավազքի համար ստացված հայտերի թիվը գերազանցել է 500 հազարը

    Օլիմպիական կրակի փոխանցումավազքի համար ստացված հայտերի թիվը գերազանցել է 500 հազարը

    Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի Կազմկոմիտեն ավարտել է օլիմպիական կրակի փոխանցումավազքի հայտերի ընդունումը: Սկսած այս տարվա հունիսից՝ Տոկիո-2020-ի կազմակերպիչները 535.717 հայտ են ստացել Ճապոնիայի բնակիչներից: Կընտրվեն 10.000 ջահակիրներ՝ անկախ սեռից, տարիքից ու ազգությունից: Հաղթողների անունները կհրապարակվեն այս տարվա դեկտեմբերին: Օլիմպիական կրակի փոխանցումավազքը Ճապոնիայում կմեկնարկի 2020թ. մարտի 26-ին: Սկզբում օլիմպիական ջահը կուղևորվի այն…

  • Ամեն ինչ անելու եմ Օլիմպիական ոսկին նվաճելու համար․ Գոռ Մինասյան

    Ամեն ինչ անելու եմ Օլիմպիական ոսկին նվաճելու համար․ Գոռ Մինասյան

    Գերծանր քաշային կարգում ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն դարձած Գոռ Մինասյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց իր ելույթը ԱԱ-ում։ «Շատ լավ զգացողություններ ունեմ, արդեն 2-րդ տարին անընդմեջ նույն արդյունք եմ գրանցում։ Վրաստանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ վնասվածք ունեի, բայց արդեն լիովին վերականգնվել եմ և անցել նորմալ մարզումային գործընթացի»,- ասաց գյումրեցի ծանրորդը: Խոսելով Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն,…