հեղաշրջում
Հասարակության մեջ փորձում են սրսկել, որ Հայաստանում անիշխանություն է․ Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ի՞նչ է տեղի ունենում Ի՞նչ սպասել այս օրերին լրահոսում 1․ Ամեն ինչ 2․ Ամեն ինչ 3․ Ամեն ինչ Նոյեմբերի 9-ի գիշերը, գուցե շատերը չեն գիտակցում, բայց Հայաստանում տեղի է ունեցել պետական բռնի հեղաշրջման ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ փորձ, որի ընթացքում փողոցային խուժանի ձեռամբ կատարվել…
Պետք է շատ արագ կերպով Հայաստանում ու Արցախում միակենտրոն կառավարում հաստատվի․ Գագիկ Քամալյան
Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Մի ասեք էլի պատերազմից հետո կպատժենք, ու էլի նմանատիպ բաներ։ Էս մարդիկ վաղուց իրենց դավադիր ձեռքերը մտցրել են պատերազմի մեջ, իսկ դուք հույս ունեք առանց այդ ձեռքերը կտրելու բեկում ունենալ։ Չի կարելի այդքան միամիտ լինել։ Հենց առաջիկա ժամերին պետք է շատ արագ կերպով Հայաստանում ու Արցախում…
Ադրբեջանում պաշտոնատար անձանց նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել. Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական միություն
Ադրբեջանում մարդու իրավունքների զարգացումների վերաբերյալ Եվրախորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական միությունը հայտարարություն է հրապարակել: «Մենք անհանգստացած ենք ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» նախագահի տեղակալ Ֆուադ Ղահրմանլիի նկատմամբ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից դաժան խոշտանգումների վերաբերյալ հավաստի զեկույցներով։ Պարոն Ղահրմանլիին մեկն է այն տասնյակ ընդդիմադիր գործիչներից, որոնք ձերբակալվել են նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից հեղաշրջում նախապատրաստելու անհիմն մեղադրանքով, իսկ…
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգողը կանչվել է ՔԿ՝ հարցաքննության
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդգար Գալստյանը կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Վահագն Վարագյանը: «Հեղաշրջումից հետո ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներին իրենց հետ առնչություն չունեցող գործերով կանչել են քննչական մարմիններ: Մնացել էինք ես ու Էդոն: Օղակը…
Թուրք գրողը Թուրքիայում տիրող համակարգն «ֆաշիզմ» է անվանել
Թուրք գրող Ասլը Էրդողանը մտադիր չէ Թուրքիա վերադառնալ։ Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Agence France-Press լրատվական գործակալության հետ զրույցում։ Էրդողանը 2016թ․ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո փակված Özgür Gündem թերթի դեմ ընթացող դատավարության շրջանակներում մեղադրվել էր «պետության միասնականությունն ու ամբողջականությունը խաթարելու» և «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ։ Նա կալանավորվել էր…
Արմեն Գրիգորյանը հեղաշրջման մասին այդպիսի հայտարարություն չի արել․ Նիկոլ Փաշինյան
Գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում տեղի ունեցող հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ադրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում հեղաշրջման փորձեր եղել են: Հեղաշրջման փորձի հետևանքով եղել են պաշտոնանկություններ․ Արմեն Գրիգորյան «Մարդիկ ոչ թե նյութն են…
ԱԽ քարտուղարի հայտարարությունը որոշ հարցերի պատասխաններ է տալիս․ Նարեկ Այվազյան
Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հետաքրքրաշարժ էր ԱԽ քարտուղարի հայտարարությունը հեղաշրջման փորձի ու կանխման վերաբերյալ, որը որոշ հարցեր է առաջացնում, նաև որոշ հարցերի պատասխաններ տալիս, որոնք փորձեմ ներկայացնել: Հարցեր Ովքե՞ր են եղել պետական հանցագործության մեջ կասկածվողներն ու մեղադրվողները: Ե՞րբ է տեղի ունեցել հեղաշրջման փորձը կամ փորձերը(քանի անգամ): Արդյո՞ք իրավաչափ է եղել հեղաշրջման փորձի…
Հեղաշրջման փորձի հետևանքով եղել են պաշտոնանկություններ․ Արմեն Գրիգորյան
Բոլոր փորձերը կանխվել են և որևէ վտանգ չկա։ Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ չհերքելով, որ երկրում հեղաշրջման փորձեր են եղել։ Նա անուններ չհնչեցրեց, բայց ասաց, որ հետևանքեր եղել են, այդ թվում՝ պաշտոնանկություններ: Պաշտոնյան չբացառեց նաև առաջիկայում քրեական գործի հարուցումը: «Պարբերաբար այսպես կոչված ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը…
Պաշտամունքի մեկ առարկա ունեմ, և դա ՀՀ քաղաքացին է․ Թոքմաջյան
Հրապարակախոս Վահրամ Թոքմաջյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մեր սերունդը դիմացել և տեսել է. Ա. 1988թ. Արցախյան շարժում: Բ. 1988թ. Արցախյան շարժման ղեկավարների ձերբակալություն: Գ. 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժ, որից տուժեց ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ: Դ. ԽՍՀՄ կայսրության կործանում: Ե. Արցախյան պատերազմ երկու փուլով՝ 1989-1991թթ., 1992-1994թթ.: Ամեն օր. բոլոր խոշոր քաղաքների հրապարակներում դիակներ: Զ. 1998թ. հեղաշրջում:…
Կոկա արտադրող ընկերությունները ազգային մոբիլիզացում են հայտարարել Բոլիվիայում
Կոկա արտադրողները հայտարարել են, որ չեն ընդունում Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Սենատորների պալատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անիեսին՝ որպես պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նրանք «ազգային մոբիլիզացում» են հայտարարել։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել կոկա արտադրողների վեց ֆեդերացիաների նախագահ Անդրոնիկո Ռոդրիգեսը։ «Մենք հայտարարում ենք ազգային մոբիլիզացման մասին ընդդեմ պետական հեղաշրջման, որը տեղի է ունեցել մեր երկրում, մենք…
Թրամփը իր պաշտոնանկության գործընթացը հեղաշրջում է անվանել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 1-ին հեղաշրջում է որակել Կոնգրեսի կողմից իմպիչմենթի ընթացակարգի գործարկումը։ Նա թվիթերյան իր էջում գրել է․ «Այն բանի համեմատ, ինչ ես օրեցօր ավելի ու ավելի շատ բան եմ իմանում, գալիս եմ այն եզրակացության, որ տեղի ունեցողը ոչ թե իմպիչմենթ է, այլ հեղաշրջում, որը նախատեսված է այն բանի համար, որ մարդկանցից խլեն…
Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձի ձախողմանը նվիրված թանգարան է բացվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է 2016 թվականի հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը հեղաշրջման փորձի ձախողմանը նվիրված թանգարանի բացման արարողությանը, որի երեք տարին նշվել է երկուշաբթի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Թանգարանը բացվել է Ստամբուլի ասիական մասում՝ Բոսֆորի կամրջի մոտ, որտեղ տեղի է ունեցել քաղաքի բնակիչների եւ ապստամբների դիմակայությունը։ Ցուցանմուշների ցուցադրման մակերեսը…
Վենեսուելան հեղաշրջման փորձի բոլոր մասնակիցները ձերբակալվել են
Վենեսուելայում երրորդ հեղաշրջման փորձի բոլոր մասնակիցները ձերբակալվել են, պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Այս մասին հայտնում է Noticias-ը: «Մենք բացահայտել, ջախջախել և բռնել ենք ահաբեկչական խմբին, որը ցանկանում էր հարձակում իրագործել վենեսուելական հասարակության ու ժողովրդավարության դեմ»,- ասել է նա՝ չհստակեցնելով ձերբակալվածների թիվը: Մադուրոյի խոսքով՝ կառավարության տապալման փորձը կազմակերպել էր երկրի ընդդիմությունը՝…
Էրդողանի նախկին խորհրդականը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Անկարայի դատարանը Ֆեթուլահ Գյուլենի հետ կապված մի շարք անձանց ցմահ ազատազրկման է դատապարտել։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն: Մասնավորապես, 2016 թվականի հեղաշրջման կազմակերպման մեղադրաքով ցմահ ազատազրկման են դատապարտվել ՌՕՈւ նախկին հրամանատար Ակին Օզթյուրքը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին ռազմական խորհրդական Ալի Յազիչին: 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ մի խումբ զինվորներ և սպաներ…
Վենեսուելայում բախումներ են տեղի ունեցել. կա 70-ից ավել տուժած
Վենեսուելայում բախումներ են սկսվել, այն բանից հետո, երբ ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյի պետական հեղաշրջում իրականացնելու կոչ է արել։ Բողոքի ակցիայի մասնակիցներն անկարգություններ են սկսել Չակաոյի շրջանում։ Նրանց ցրելու համար իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են կիրառել։ Ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 71-ի։ Եվրամիությունը բռնությունից և մարդկային զոհերից խուսափելու կոչ է արել։ Եվրոպական…















