Հասարակություն

Պաշտամունքի մեկ առարկա ունեմ, և դա ՀՀ քաղաքացին է․ Թոքմաջյան

Հրապարակախոս Վահրամ Թոքմաջյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Մեր սերունդը դիմացել և տեսել է.

Ա. 1988թ. Արցախյան շարժում:
Բ. 1988թ. Արցախյան շարժման ղեկավարների ձերբակալություն:
Գ. 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժ, որից տուժեց ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ:
Դ. ԽՍՀՄ կայսրության կործանում:
Ե. Արցախյան պատերազմ երկու փուլով՝ 1989-1991թթ., 1992-1994թթ.: Ամեն օր. բոլոր խոշոր քաղաքների հրապարակներում դիակներ:
Զ. 1998թ. հեղաշրջում:
Է. 1999թ. հոկտեմբերյան սպանդ, որն աշխարհի 221 պետություններից 3 կամ 4-ում է եղել:
Ը. 2008թ, ՄԱՐՏԻ 1:
Թ. 2018թ. Թավշյա հեղափոխություն:

Նշած 9 լակոնիկ կետերից շատ ազգեր ու ժողովուրդներ չեն տեսնում 300 տարվա մեջ: Ես դեռ մեղմ եմ գտնվել:

Յոթ տարեկանից վաճառել եմ արևածաղիկ, հետո՝ հատիկով սիգարետ, լիտրով բենզին, ավտոյի յուղ, քնել եմ Հոկտեմբերյան կայարանի պեռոններին, երբ միրգ էի բերում Գյումրի: Սադախլուի բազարում կռվել ու հաղթել եմ վայրի կապիտալիզմին: Առանց գիտակցել մասնակցել եմ պետությանս կայացմանը: Ինձ համար դա երազ էր, իսկ հիմա դարձել է նպատակ: Իսկ որոշ, փափուկ ու տաք մանեժներից ելած, նախկինների օրոք երեք էգաբարո կպցրած, կարաոկե կլուբներում լավ տղա խաղացած ու ձեռի հետ ընտրություն կեղծող որոշ բոսյակներ ասում են, որ մենք սխալ ուղու վրա ենք:

Մենք ճիշտ ենք գնում:

Ես ունեմ պաշտամունքի մեկ սուբյեկտ, և դա Հայաստանի Հանրապետությունն է:

Ես ունեմ պաշտամունքի մեկ առարկա, և դա ՀՀ քաղաքացին է»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ