Կրթություն

Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍՆ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։


Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները։

E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում սովորողների համար կտեղադրվեն ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։ Տեսահանդիպումների ժամանակացույցը և հղումները նույնպես կտեղադրվեն կայքի «Առաջադրանքներ» բաժնում։


Ամառային առաջադրանքներում ներառված բոլոր տեսադասերը տեղադրված են E-school Armenia կայքի «Մեր դասերը» բաժնում։

Ստորև ներկայացնում ենք առաջին շաբաթվա /օգոստոսի 3-8-ը/ դասացուցակը.

Երկրորդ դասարան

Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին

Մայրենի – օգոստոսի 5-ին՝ ժամը 16։00-ին

Մաթեմատիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 17։00-ին

Երրորդ դասարան

Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին

Մայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 16։00-ին

Մաթեմատիկա – օգոստոսի 6-ին՝ ժամը 17։00-ին

Չորրորդ դասարան

Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 7-ին՝ ժամը 13։00-ին

Մայրենի – օգոստոսի 8-ին՝ ժամը 16։00-ին

Մաթեմատիկա – օգոստոսի 8-ին՝ ժամը 17։00-ին

Հինգերորդ դասարան

Մաթեմատիկա – օգոստոսի 4-ին՝ ժամը 10։00-ին

Բնագիտություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին

Մայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

Վեցերորդ դասարան

Մաթեմատիկա – օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին

Բնագիտություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին

Աշխարհագրություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

Յոթերորդ դասարան

Քիմիա – օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին

Ֆիզիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին

Կենսաբանություն – օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին

Աշխարհագրություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 10։00-ին

Ութերորդ դասարան

Կենսաբանություն – օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին

Ֆիզիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին

Քիմիա – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

Հայոց լեզու – օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին

Հայ գրականություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 13։00-ին

Աշխարհագրություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին

Համաշխարհային պատմություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին։

Նշենք, որ նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ամառային դասընթացների առաջին շաբաթվա դասացուցակը և սովորողների մասնակցության կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։

Մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկվել է հանձնարարական տալ համապատասխան ստորաբաժանումներին՝ իրենց ենթակայությամբ գործող դպրոցներում ապահովել հեռավար դասերը լրացնելու գործընթացը։

Նույն հանձնարարականը տրվել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ