հեռուստաալիք
Al Arabiya և Al Hadath հեռուստաալիքների հեռարձակումը Իրաքում կդադարեցվի
Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ երկրի տարածքում կդադարեցվի սաուդյան Al Arabiya և Al Hadath հեռուստաալիքների հեռարձակումը: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ Իրաքի ղեկավարությունի նշել է, որ այս որոշման պատճառը հեռուստաալիքների լիցենզիայի բացակայությունն է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Իրաքում սկսվել են նոր բողոքի ցույցեր, որոնք ուղղված են կյանքի որակի վատթարացման, գործազրկության…
Բրիտանիայում նոր հեռուստաալիք է գործարկվում, որը չի լուսաբանելու Brexit-ը։
Sky News բրիտանական հեռուստաընկերությունը նախատեսում է նոր ալիք գործարկել, որը չի լուսաբանի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ նորությունները: Հեռուստաալիքը հաղորդումներ կհեռարձակի երկուշաբթիից ուրբաթ՝ տեղական ժամանակով ժամը 17-ից մինչև 22-ը: «Sky News Brexit-Free-ն (Sky News-ն առանց Brexit-ի) համարձակ որոշում է: Բայց այն բանից հետո, երբ մենք հետևեցինք հանրային կարծիքին վերջին շաբաթների ու ամիսների ընթացքում, հասկացանք,…
Rustavi 2-ի աշխատակիցները հեռանում են հեռուստաընկերությունից
Rustavi 2 հեռուստաընկերության լուրերի գլխավոր հաղորդման՝ «Կուրիերի» թողարկման մեկնարկին մեկնաբաններ Դիանա Ջոջուան և Միխեիլ Սեսիաշվիլին հրաժեշտ են տվել հեռուստադիտողին՝ հայտարարելով, որ լքում են հեռուստաընկերությունը: «13 տարի ձեզ ողջունում եմ այս տաղավարից, այսօր առավել հուզված եմ, քան եթեր դուրս գալու առաջին օրը»,-այս խոսքերով է հաղորդավար Դիանա Ջոջուան սկսել եթերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն: «Ես՝ Դիանա…
Աթամբաևին պատկանող հեռուստաալիքը և ընկերությունը արգելանքի տակ են վերցվել
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքի և «Մեդիա ֆորում» ընկերության վրա դատարանn արգելանք է դրել: Այս մասին գրում է RBC-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժայինները կնքել են Բիշքեկում գտնվող «Մեդիա ֆորում»-ի շենքը: Աթամբաևի հեռուստաալիքը նույնպես գտնվում է այդ շենքում: Նշվում է, որ հեռուստաալիքի աշխատողներին 10 րոպե է տրվել իրերը հավաքելու համար, իսկ…
Հռոմում զբոսաշրջիկներին արգելել են նստել Իսպանական սանդուղքի աստիճաններին
Հռոմի քաղաքային ոստիկանությունը զբոսաշրջիկներին արգելել է նստել Իսպանական սանդուղքի աստիճաններին: Ինչպես նշել է TGCOM24 հեռուստաալիքը, խախտման համար տուգանքները կտատանվեն 250-ից մինչեւ 400 եվրոյի սահմաններում: Այժմ սանդուղքին կհերթապահեն ոստիկանները: Հուլիսի կեսերին համանման միջոցներ են ժամանակավորապես սահմանվել Տրեւի շատրվանի մոտ: Զբոսաշրջիկների չափից դուրս կուտակման պատճառով տեսուչները մարդկանց ցրել են մարմարե սպիտակ աստիճաններից, որոնք տանում են դեպի շատրվանը,…
Բրիտանացի հաղորդավարները էլեկտրահարել են միմյանց եթերի ընթացքում (տեսանյութ)
Բրիտանական Good Morning Britain առավոտյան ծրագրի հաղորդավարներն ուղիղ եթերում էլեկտրահարել են միմյանց։ Հաղորդավարներից մեկը ներկայացրել է էլեկտրաշոկեր ունեցող հատուկ ժամացույց: 350 վոլտ հարվածից հետո կին հաղորդավարը սկսել է ճչալ ու պատմել ցավոտ զգացողությունների մասին։ Հետո նույն սարքը փորձել է հաղորդավարներից մյուսը։ Էլեկտրական լիցքեր ստանալուց հետո հաղորդավարները շարունակել են աշխատանքը։ Հաղորդավարներից մեկը մեկնաբանել է, որ նախապես…
«Գահերի խաղի» ավարտից հետո երկրպագուները դուրս են գրվել HBO-ից
«Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանից հետո HBO հեռուստաալիքի բաժանորդները զանգվածաբար հետաքրքրվում են, թե ինչպես կարելի է չեղարկել բաժանորդագրությունը: Google որոնողական համակարգում հարցումները գագաթնակետին հասան հատկապես, երբ մայիսի 20-ին հրապարակվեց հեռուստասերիալի եզրափակիչ սերիան: Սա բացատրվում է այն փաստով, որ շատ հեռուստադիտողներ HBO-ից օգտվում էին միայն «Գահերի խաղ»-ի համար: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին հրապարակվեց «Գահերի խաղը» շարքի…
Թուրքիայում 10 մարդ է վիրավորվել հրաձգության հետևանքով
10 մարդ վիրավորվել է Թուրքիայի կենտրոնում գտնվող Կոնիա քաղաքից հյուսիս գտնվող Սելջուկլու շրջանի սրճարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։ Ըստ «ՌԻԱ Նովոստի» հեռուստաալիքի տվյալներով, երկու մարդ վիճել են սրճարանում, հետո ծեծկռտուք սարքել, այնուհետև նրանցից մեկը հանել է հրացանը և անկանոն կրակ բացել սրճարանի ներսում։ Ինչպես հայտնում է հետուստաալիքը, տուժածները…
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով կան տուժածներ
2 մարդ տուժել է Ճապոնիայի հարավարևմտյան Կյուսյու կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Տեղեկացնում է NHK հեռուստաալիքը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Հաղորդվում է, որ երկրաշարժի հզորությունը կազմել է 6,3 մագնիտուդ: Տուժել է 79-ամյա մի տղամարդ, ով իր այգու տարածքում է եղել և ընկել է 2,5 մետր բարձրության աստիճանից: Մյուս տուժողը 40-ամյա կին է: Երկուսն էլ միջին…
Ղազախստանում «Միր»-ը բացառել են պարտադիր հեռուստաալիքների ցուցակից
Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ ստեղծված «Միր» հեռուստաալիքի բացառումը Ղազախստանի տարածքում հեռարձակման համար պարտադիր հեռուստաալիքների ցուցակից տարակուսանք ու զարմանք է առաջացնում: Այս մասին հայտարարել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության (ՄՀՌԸ) նախագահ Ռադիկ Բատիրշինը: Ավելի վաղ, հեռուստաալիքի տվյալներով, Ղազախստանի ԶԼՄ-ներում հրապարակվել էր այն հեռուստաալիքների նոր նախնական ցուցակը, որոնք պարտադիր են հանրապետության տարածքում հեռարձակելու համար: Այդ փաստաթղթի համաձայն, «Միր» հեռուստաալիքը…
Թուրքիայում գործող հայկական թերթը պատրաստվում է հեռուստաալիք հեռարձակել
Թուրքիայում գործող հայկական «Լույս» թերթը պատրաստվում է հեռարձակել Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական «Լույս»-TV հեռուստաալիքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: «Լույս» թերթի լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալը նշել է, որ «Լույս»-TV-ն հայերեն և թուրքերեն բարձր որակի (HD) հեռարձակում է իրականացնելու: Քուրալը նշել է նաև, որ հեռուստաալիքի ստեղծումը եղել է իր հոր՝…











