Al Arabiya և Al Hadath հեռուստաալիքների հեռարձակումը Իրաքում կդադարեցվի

Հրապարակող՝

Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի կատակերգական տարբերակի թրեյլերը

Ամենադիտվածներ

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ երկրի տարածքում կդադարեցվի սաուդյան Al Arabiya և Al Hadath հեռուստաալիքների հեռարձակումը: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ Իրաքի ղեկավարությունի նշել է, որ այս որոշման պատճառը հեռուստաալիքների լիցենզիայի բացակայությունն է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Իրաքում սկսվել են նոր բողոքի ցույցեր, որոնք ուղղված են կյանքի որակի վատթարացման, գործազրկության աճի և իշխանության մարմիններում կոռուպցիայի դեմ: Ցույցերի արդյունքուն տեղի են ունեցել անկարգությունների: Արդյունքում 42 մարդ զոհվել է, իսկ մոտ 2000-ը վիրավորվել են:

Ամենաթարմ