հիշատակ
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվել է․ ՔՊ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։ Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։ Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական…
Հայտնի է, թե ով է հաղթել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի…
Ես երկար տարիներ մղձավանջներ էի տեսնում, տեսնում էի Գյումրին. Արմեն Սարգսյան
Գյումրիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է 88-ի երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Ինչպես միշտ, միջոցառումները Գյումրիում մեկնարկել են Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցված հոգեհանգստյան պատարագով, ապա ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվել է զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ: Հանրապետության նախագահը Գյումրիում միայն 88-ի հիշողություններից…
Համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին: Միջոցառման ընթացքում կհնչի «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը, բանաստեղծությունը՝ Կոմիտասի, երաժշտությունը՝ Վահան Արծրունու: Հիշատակի համերգին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ցավով նշել է, որ մեծանուն արվեստագետ Արտո Չաքմաքչյանը վերջերս է իր մահկանացուն կնքել. արվեստագետ՝…
Հարգանքի տուրք 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
Հոկտեմբերի 27-ին` ժամը 13.30-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում, 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի կունենա հիշատակի արարողություն, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, զոհվածների հարազատները, պետական եւ քաղաքական գործիչներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Հարգանքի տուրք կարող են մատուցել նաեւ հանրության ներկայացուցիչները, որոնց համար ԱԺ…
Մարտակերտի Վանք գյուղում հարգել են բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակը
Արցախցի գործարար, մեծանուն բարերար Լևոն Հայրապետյանի մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում նրա հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի մոտ վանքեցիները համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ և ծաղկեպսակ են խոնարհել: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում Վանքի համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանն ասել է, որ Լևոն Հայրապետյանին գյուղում բոլորն են հիշում ու մեծարում: Աղբյուրի փոխանցմամբ՝…
Թալիշում զոհված հերոս Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշար է անցկացվել
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում մասնակցել է անկախության 28-րդ տարեդարձին և Թալիշում զոհված հերոս Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարին։ Մինչ ավանդական դարձած մրցաշարի մեկնարկը՝ հյուրերը ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Վիկտոր Յուզիխովիչի ծնողների հետ ծաղիկներ են դրել հերոսի հուշարձանին։ Ողջունելով ներկաներին, Տիգրան Պետրոսյանը նշել է, որ անկախությունն…
Ճապոնիայում հարգել են Հերոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը
Օգոստոսի 6-ին ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի արարողություն է տեղի ունեցել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում. ուղիղ 74 տարի առաջ ամերիկյան В-29 Enola Gay ռմբակոծիչն ատոմային ռումբ նետեց քաղաքի վրա։ 1945 թվականի օգոստոսին ամերիկացի օդաչուներն ատոմային ռումբեր նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Ատոմային պայթյունից և դրա հետևանքներից Հիրոսիմայում 350-հազարանոց բնակչությունից զոհվեց 140 հազար, Նագասակիում՝ 74 հազար…
ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին ողբերգական վթարների զոհերի հիշատակը
Հուլիսի 9-ին մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը: Նիստի հենց սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին շաբաթ օրը Երասխի ճանապարհին և կիրակի օրը Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարների զոհերի հիշատակը։
Հարգանքի տուրք՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ ու մարտական ընկերներ: Այցելուները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների…
«Մայր Հայաստան» թանգարանում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի
«Մայր Հայաստան» թանգարանում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի։ Այդ մասին ասվում է «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» ֆեյսբուքյան հայտարարության մեջ: «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» հիմնադիր անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել Մայր Հայաստան թանգարանի տնօրեն փոխգնդապետ Թանկյանի հետ, առ այն, որ Մայր Հայաստան թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար։…
Երուսաղեմի Եբրայական համալսարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 30-ին Իսրայելի խոշորագույն գիտակրթական կենտրոնում՝ ժամանակակից Իսրայելի առաջին համալսարանը համարվող Երուսաղեմի Եբրայական համալսարանում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրուած հուշ-երեկո է կազմակերպվել: Երուսաղեմի հայոց պատրիարքարանից տեղեկացնում են, որ ոգեկոչման նման միջոցառումներ նախկինում էլ են տեղի ունեցել, սակայն այս տարի առաջին անգամ համալսարանի ռեկտոր պրոֆ. Բարակ Մեդինան մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը և հանդես եկել…
Շրի Լանկայում լռությամբ հարգեցին ահաբեկչությունների զոհերի հիշատակը
Շրի Լանկայի բնակիչներն ապրիլի 23-ի առավոտյան երեք րոպե լռությամբ հարգել են ապրիլի 21-ին իրականացված պայթյունների զոհերի հիշատակը: Այս մասին հայտնել է Ada Derana տեղական լրատվական պորտալը: Հիշատակի ակցիան սկսվել է ապրիլի 23-ին` ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով 7:10-ին): Սգո ազգային օրվա կապակցությամբ իշխանությունները խնդրել են բնակիչներին սպիտակ դրոշներ կախել տների մոտ: Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի…














