հիշատակ
Հարգանքի տուրք 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
Հոկտեմբերի 27-ին` ժամը 13.30-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում, 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի կունենա հիշատակի արարողություն, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, զոհվածների հարազատները, պետական եւ քաղաքական գործիչներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Հարգանքի տուրք կարող են մատուցել նաեւ հանրության ներկայացուցիչները, որոնց համար ԱԺ…
Մարտակերտի Վանք գյուղում հարգել են բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակը
Արցախցի գործարար, մեծանուն բարերար Լևոն Հայրապետյանի մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում նրա հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի մոտ վանքեցիները համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ և ծաղկեպսակ են խոնարհել: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում Վանքի համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանն ասել է, որ Լևոն Հայրապետյանին գյուղում բոլորն են հիշում ու մեծարում: Աղբյուրի փոխանցմամբ՝…
Թալիշում զոհված հերոս Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշար է անցկացվել
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում մասնակցել է անկախության 28-րդ տարեդարձին և Թալիշում զոհված հերոս Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարին։ Մինչ ավանդական դարձած մրցաշարի մեկնարկը՝ հյուրերը ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Վիկտոր Յուզիխովիչի ծնողների հետ ծաղիկներ են դրել հերոսի հուշարձանին։ Ողջունելով ներկաներին, Տիգրան Պետրոսյանը նշել է, որ անկախությունն…
Ճապոնիայում հարգել են Հերոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը
Օգոստոսի 6-ին ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի արարողություն է տեղի ունեցել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում. ուղիղ 74 տարի առաջ ամերիկյան В-29 Enola Gay ռմբակոծիչն ատոմային ռումբ նետեց քաղաքի վրա։ 1945 թվականի օգոստոսին ամերիկացի օդաչուներն ատոմային ռումբեր նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Ատոմային պայթյունից և դրա հետևանքներից Հիրոսիմայում 350-հազարանոց բնակչությունից զոհվեց 140 հազար, Նագասակիում՝ 74 հազար…
ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին ողբերգական վթարների զոհերի հիշատակը
Հուլիսի 9-ին մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը: Նիստի հենց սկզբում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին շաբաթ օրը Երասխի ճանապարհին և կիրակի օրը Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարների զոհերի հիշատակը։
Հարգանքի տուրք՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ ու մարտական ընկերներ: Այցելուները ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների…
«Մայր Հայաստան» թանգարանում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի
«Մայր Հայաստան» թանգարանում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի։ Այդ մասին ասվում է «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» ֆեյսբուքյան հայտարարության մեջ: «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» հիմնադիր անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել Մայր Հայաստան թանգարանի տնօրեն փոխգնդապետ Թանկյանի հետ, առ այն, որ Մայր Հայաստան թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար։…
Երուսաղեմի Եբրայական համալսարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 30-ին Իսրայելի խոշորագույն գիտակրթական կենտրոնում՝ ժամանակակից Իսրայելի առաջին համալսարանը համարվող Երուսաղեմի Եբրայական համալսարանում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրուած հուշ-երեկո է կազմակերպվել: Երուսաղեմի հայոց պատրիարքարանից տեղեկացնում են, որ ոգեկոչման նման միջոցառումներ նախկինում էլ են տեղի ունեցել, սակայն այս տարի առաջին անգամ համալսարանի ռեկտոր պրոֆ. Բարակ Մեդինան մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը և հանդես եկել…
Շրի Լանկայում լռությամբ հարգեցին ահաբեկչությունների զոհերի հիշատակը
Շրի Լանկայի բնակիչներն ապրիլի 23-ի առավոտյան երեք րոպե լռությամբ հարգել են ապրիլի 21-ին իրականացված պայթյունների զոհերի հիշատակը: Այս մասին հայտնել է Ada Derana տեղական լրատվական պորտալը: Հիշատակի ակցիան սկսվել է ապրիլի 23-ին` ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով 7:10-ին): Սգո ազգային օրվա կապակցությամբ իշխանությունները խնդրել են բնակիչներին սպիտակ դրոշներ կախել տների մոտ: Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի…
ԱՄՆ կոնգրեսականնաերը այցելել են Ծիծեռնակաբերդ
Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գայանե Աբրահամյանի և Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամ կոնգրեսականները ծաղիկներ են խոնարհել Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ…
Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար
Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Թալինում Բաքվի հիշատակի անտառ» խորագրով դրամահավաք է սկսել: Դրամահավաքի նպատակն է Հայաստանի Թալին քաղաքի մոտակայքում 2 հա մակերեսով տարածքում ծառատունկ իրականացնել: Նա նախաձեռնության մասին գրել է, որ նախագիծն իրականացվելու է «Հայաստան ծառատունկ ծրագրի» հետ միասին և նվիրված է լինելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ու վերապրածներին: Այս մասին հայտնում…












