հիվանդներ
Արսեն Թորոսյանը հանդիպել է ԱՀԿ ներկայացուցիչների հետ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին, որը գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ…
Աշխարհում COVID-19 է ախտորոշվել ավելի քան 9 մլն հիվանդի մոտ
Worldometers վիճակագրական կայքը հայտնում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի սկզբից ի վեր ամբողջ աշխարհում COVID-19 է ախտորոշվել ավելի քան 9 մլն հիվանդի մոտ: Կորոնավիրուսի ախտորոշման դեպքերի քանակով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 2. 356 .657: Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ ավելի քան 1 մլն հիվանդ, երրորդ տեղում էլ Ռուսաստանն է՝ 584 680 մարդ: Ամենաշատ առողջացածները գրանցված են…
Բացվել է Հադրութի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ բացվել է Հադրութի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: «Այսօր բացվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը: Այն վերակառուցվել, կահավորվել ու համալրվել է բարձրակարգ բժշկական սարքավորումներով` պետական միջոցներով և Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ:…
Ընդհանուր առմամբ 350-ով մահճակալային ֆոնդը ավելանում է վերջին ծավալումների արդյունքում
Այսօր պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ընթացքում, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ 350-ով կամ 15 տոկոսով մահճակալային ֆոնդը ավելանում է վերջին ծավալումների արդյունքում։ Նախարարը նշել է՝ որոշում է կայացվել հետևյալ բժշկական կենտրոնների ծավալման՝ Վեդիի ԲԿ-ն մոտ 100 մահճակալով, Սպիտակի ԲԿ-ն մոտ 100 մահճակալով, որոնց մեջ ներառված են նաև թթվածնաթերապիայի համար մահճակալներ, քանի որ…
Հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա է նկատվում․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են: «Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի: Մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի ու վատ ընթացք ստանա, դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ շրջանակները կորոնավիրուսի համավարակի…
Քննարկվում են Մարտունու ԲԿ-ում COVID-բաժանմունք և Տավուշի մարզում COVID-կենտրոն ունենալու հարցերը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը նշել է՝ նաև Վեդու բժշկական կենտրոնը։ Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում COVID-բաժանմունք և Տավուշի մարզում COVID-կենտրոն ունենալու հարցերը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրել էր, որ Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1247300315456231
Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին կմիանան Սպիտակի ԲԿ-ն, Վեդու ԲԿ-ն և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ): «Հիշեցնեմ նաև, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար։ Մի կարևոր…
Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Մարզպետը հայտնում է, որ Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: «Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել…
Տեսանյութ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի վերակենդանացման բաժանմունքից
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի վերակենդանացման բաժանմունքից: Հիշեցնենք, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 766 դեպք, 10 պացիենտ մահացել է: Ընդհանուր վարակվածների թիվը 13130 է: https://www.facebook.com/gevorg.simonyan.5249/videos/166875581533575
Ներդրվելու են նոր մեխանիզմներ, լինելու են 119 շրջիկ խմբեր․ Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոսել է արտակարգ դրության պայմաններում որոշակի կանոնների պահպանման անհրաժեշտության ու այդ կանոնները չպահպանելու դեպքում նախատեսվող պատիժների մասին: Թորոսյանը հիշեցրել է, որ կորոնավիրուսի վարակման թվի աճին զուգահեռ պետք է անցնեն տնային բուժման այն դեպքերում, երբ հիվանդները չեն ունենա ցայտուն արտահայտված ախտանշաններ: Նրանք պետք է ինքնամեկուսանան տներում և պատասխանատվությամբ վերաբերվեն…
800 մարդ հիվանդանոցներում է, 300 առանց ախտանշանների դեպքերը՝ հյուրանոցներում. նախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ եթե մենք պատասխանատու չլինենք, այդ վարքագիծը չդրսևորենք, ապա հիվանդանալու են մեր հարազատները, և ոչ թե պարզապես հիվանդների թվեր են լինելու, որոնց մենք չենք ճանաչում։ «Մենք տեսնում ենք, որ այդ կանոնները լավ չեն պահպանվել, կամ…
Գորիսում հաստատվել է կորոնավիրուսով վարկվածության առաջին դեպքը․ պացիենտը ուսուցչուհի է
«Goris Today»-ը հայտնում է, որ ապրիլի 27-ին Գորիսում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը։ Վարակված պացիենտը գորիսեցի է։ Պացիենտը Գորիս քաղաքաի դպրոցներից մեկի ուսուցչուհին է և մի քանի օր առաջ է վերադարձել Երևանից։ Այժմ փորձում են ճշտել վարակվածի շփման շրջանակը։ Ըստ տեղեկությունների՝ շփման շրջանակում են բուժաշխատողները։ Աղբյուրը՝ Goris Today.
Ուհանում կորոնավիրուսով վարակված պացիենտների թիվը զրոյական մակարդակում է
Ուհան քաղաքի առողջապահության ներկայացուցիչը կիրակի հայտնել է, որ քաղաքի հիվանդանոցներում, որտեղ սկսվել էր կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիան, ներկայում չկա COVID-19-ով հիվանդ։ Առողջապահության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Մի Ֆենի խոսքով՝ Ուհանում կորոնավիրուսով նոր պացիենտների թիվը գտնվել է զրոյական մակարդակում։ «Ապրիլի 26-ին Ուհանում կորոնավիրուսով նոր պացիենտների թիվը գտնվել է զրոյական մակարդակում բնակչության և ամբողջ երկրի առողջապահական անձնակազմի համատեղ ջանքերի…
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները լապտերները վառած դուրս են եկել հիվանդանոցի բակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում բժիշկներն ու մյուս բուժաշխատողները բջջային հեռախոսի լապտերները վառած դուրս են եկել հիվանդանոցի բակ, շղթա կազմել, հիվանդանոցի լուսամուտներից իրենց հեռախոսների լապտերներով նրանց են միացել պացիենտները։ Տեսանյութը վերնագրված է «Լուսավառ ոգեկոչման րոպե | 23 ապրիլի, 2020» Հիշեցնենք, որ Երկար տարիներ ի վեր առաջին անգամ Հայաստանում Ցեղասպանության 1.5 մլն…












