ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ նաև թեստավորումների թեմային, նշելով, թե որ դեպքում է հնարավոր անվճար թեստավորում անցնել քովիդի առկայությունը ստուգելու համար։
Նախարարն ասաց, որ եթե կա հիվանդության սիմպտոմ, ապա մարդը կարող է մոտենալ պոլիկլինիկա և թեստավորվել անվճար, ինչն արվում է կորոնավիրուսի հայտնաբերվալ առաջին օրվանից։
Ավանեսյանի խոսքով՝ քաղաքացիների անվճար թեստավորման մասին պարբերաբար հայտարարվել է։

