հծկհ
Եթե ժողովրդին չընդառաջեք կոմունալների հարցում, դուխով կհիասթափվեք. Նարեկ Այվազյան
Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ներկայիս կառավարության սոցիալական քաղաքականությանն ու կոմունալ վճարների խնդրին, գրել է. «Սկսում ենք ստանալ բողոքներ, որ կոմունալ վճարներ են պահանջում, իսկ քաղաքացիները ճար չունեն մուծելու՝ ո՛չ նրանք, ովքեր օգնություն են ստացել, ո՛չ նրանք, ովքեր չեն ստացել։ Մոտ օրերս դուխով հիասթափություն է սպասվում կառավարությանը, եթե ՀԾԿՀ-ին ու գերշահույթ ստացող կազմակերպություններին չսանձի…
Սպառողների լույսը, գազն ու ջուրը չի անջատվի․ իրավիճակը ճանաչվեց ֆորս մաժորային
Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի,…
ՀԾԿՀ-ի նիստի օրակարգ
Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում սկսվել է ՀՀ ՀԾԿՀ-ի հերթական նիստը։ Ստորև ներկայացնում ենք օրակարգը. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՀՀ ք. Երևան, Սարյան 22 11 մարտի, 2020թ ժամը՝ 11:00 – ին 1. Երևան քաղաքի Իսակովի փողոցի №181 տան սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճար սահմանելու մասին որոշման նախագիծը Զեկուցող` Դ. Մուրադյան…
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության (ՀԱԷԿ) տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրական էներգիան՝ չհանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ: Ուստի, Հանձնաժողովը 10 մլն դրամի չափով տուգանեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը՝ թիվ 0002 լիցենզիայի պայմանների 9-րդ կետի…
Պարզաբանում ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսվող կարգավորումների վերաբերյալ
Վերջին օրերին սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներով ակտիվորեն քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու մասին» որոշման նախագիծը, որի առնչությամբ հնչում են իրականությանը չհամապատասխանող մի շարք մտահոգություններ և կարծիքներ, այդ թվում՝ ինտերնետից օգտվելու ազատության սահմանափակման, դրա բովանդակության (կոնտենտի) և բաժանորդների անձնական…
Խմբակցություններն իրավունք կունենան ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամի թեկնածու առաջադրել
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենքի նախագիծը: Դրանով առաջարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա՝ ԱԺ-ի կառավարող, հետո՝ ընդդիմադիր խմբակցություններին: «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից…
Գույքի վաճառք է իրականացնում «Գազպրոմ Արմենիա»-ի դուստր ընկերությունը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն գույքի վաճառք է իրականացնում: Այս հարցն ընդգրկված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սեպտեմբերի 11-ի նիստում։ ՀԾԿՀ-ի որոշման նախագծում ասված է. ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Տրանսգազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2019 թվականի հուլիսի 23-ի №01-16/811 գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խնդրելով համաձայնություն տալ սեփականության…
Երևանում նոր էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար. Բաղրամյան
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար: «Հրազդանի ՋԷԿ-ը արդեն հին կայան է, ունի ցածր ՕԳԳ և իր ռեսուրսն արդեն սպառում է այս տարի, ուստի նոր էլեկտրակայանը գալիս է իրեն փոխարինելու: Հրազդանի ՋԷԿ-ը հոսանքն արտադրում է բավականին թանկ…
Ներքին շուկայի գազի սակագների բանակցությունները կապ չունեն Պուտինի այցի հետ. Բաղրամյան
Հուլիսի 3-ին Կառավարության նիստից հետո ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գազի գնին և դրա շուրջ ռուսական կողմի հետ ընթացող բանակցություններին, նշեց, որ իր կարծիքով ՌԴ կողմը պատրաստակամ է Հայաստանի հետ քննարկել գազի ներքին սակագների նվազեցման հարցը, գազի գնի շուրջ բանակցությունները ընթանում են մի քանի փուլով և այս պահին էլ ընթացքի մեջ են:…
Գազի գնի թանկացումը «Գազպրոմ Արմենիա»-ն փոխհատուցում է իր ներքին խնայողությունների հաշվին. Հովահաննես Բաղրամյան
Հունիսի 27-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Հովհաննես Բաղրամյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով գազի սակագնի վերաբերյալ, նշել է սահմանին գազի գնի թանկացումը «Գազպրոմ Արմենիա»-ն փոխհատուցում է իր ներքին խնայողությունների հաշվին: ՀԾԿՀ նախագահն ասել է. «Պետությունը պարտք չի կուտակում»:
Արարատ Միրզոյանը առաջարկում է անկախ մարմիններում նշանակումներ կատարելու ժամանակ ԱԺ լիազորությունները ընդլայնել
Հունիսի 25-ին ԱԺ նիստի ընթացքում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց ինքն իրեն պատգամավորի կարգավիճակում՝ իր նախագիծը ԱԺ ամբիոնից ներկայացնելու համար: ԱԺ նախագահի նախագիծը անկախ մարմիններում նշանակումներ կատարելու ժամանակ ԱԺ լիազորությունները ընդլայնելու մասին էր։ Խոսքը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) նշանակումների մասին է։ Պատգամավորի խոսքով՝ այդ հանձնաժողովներում անդամների հերթական…
ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը նախազգուշացում կտա
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մայիսի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաև ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնելու մասին» որոշման նախագիծը: Հանձնաժողովը հայտնում է, որ ՀԾԿՀ է դիմել «Տելեմաք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ, Վահրամ Մարգարյանը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) սպառված բնական գազի հաշվառման, գազասպառման սարքավորումների տեխնիկական սպասարկման համար համեմատ այլ ընկերությունների…
Լիանա Ազիզյան՝ ՀԾԿՀ մամուլի քարտուղար
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Լիանա Ազիզյանին նշանակել է հանձնաժողովի մամուլի քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ-ից:
ՀՀ վարչապետը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջարկում է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը առաջարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Վարչապետի՝ ԱԺ նախագահին ուղղված առաջարկության մեջ ասված է. «Հարգելի պարոն Միրզոյան, Ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին…














