հկ
ՀԿ-ների 3 ներկայացուցիչներ կնդգրկվեն գերիների վերադարձման հանձնաժողովում
ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1236-Ա որոշման 1-ին հավելվածի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմում…
Արայիկ Հարությունյանը ընդունել է Արցախյան պատերազմի վիրավորների միություն ՀԿ ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահը հուլիսի 5-ին ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: քննարկումներ են եղել վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Հանդիպման ընթացքում շոշափվել են նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։ Նախագահ Հարությունյանն ընդգծել է ռազմական գործողությունների…
Փաշինյանն ուղիղ եթերով կպատասխանի ԶԼՄ-ների ու ՀԿ-ների հարցերին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ ուղիղ եթերով կպատասխանի ԶԼՄ-ների ու ՀԿ-ների հարցերին։ Հայաստանն ու Իրանը սահմանային շուկա կստեղծեն Հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունները 30 տարեկան են․ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին «Սիրելի հայրենակիցներ, Վաղը՝ հունվարի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Լրատվամիջոցները…
Իոաննիսյանի ՀԿ-ն հաղորդում է հղել դատախազին՝ կապված Երևանի ավագանու անդամների վրա ճնշումների հետ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է հղել գլխավոր դատախազին՝ կապված Երևան քաղաքի ավագանու անդամների վրա ճնշումներով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Մարությանի հանդեպ հակակրանք չկա, ուղղակի բախվել են 2 ինստիտուտներ․ Գալջյան «Իմ քայլից» ավագանու 2 անդամներ վայր են դրել մանդատները «Մասնավորապես, կարծում ենք, որ իշխանության…
Բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին
Ոստիկանությունը բերման է ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին։ Այս մասին Armtimes-ին հայտնել են Ոստիկանությունից։ Նշվում է, որ Ոստիկանությունը Սամսոնյանին փոխանցել է նախաքննական մարմնին։ ՔԿ-ից էլ Armtimes-ին ասել է, որ գործի մանրամասների մասին տեղեկություններ կհայտնեն ավելի ուշ։
Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի լրագրողների ու ՀԿ-ների հարցերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20:00-ից Facebook-յան ուղիղ եթերի միջոցով կպատասխանի լրագրողների ու հասարակական կազմակերպությունների հարցերին։ Այս մասին Փաշինյանը գրել է Facebook-ի իր էջում։ Վարչապետի նշել է, որ ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները կարող են իրենց հարցերն ուղարկել այսօր՝ մինչև ժամը 20:00-ն, press@gov.am էլելկտրոնային փոստին։ Փաշինյանը հայտնել է նաև, որ հարցուպատասխանի տևողությունը լինելու է…
Շուշեցիները քննարկել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների հարցեր
2021թ. սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում տեղի ունեցավ Շուշիի հասարակական կազմակերպության ներկայացուցիչների համատեղ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին բռնի տեղահանված շուշեցիներին հուզող հրատապ հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Շուշիի գրասենյակից: «2021թ. սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում տեղի ունեցավ Շուշիի հասարակական կազմակերպության ներկայացուցիչների համատեղ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին…
Աջակցենք բնակիչներին․ Կանաչ Հայաստան ՀԿ-ն ֆիզգոռոդոկում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները գիտավանում են ու աջակցում են տեղի բնակիչներին՝ իրենց պահանջում; Այս մասին տեղեկանում ենք ՀԿ-ի Facebook-ի էջից։
Պետք է աջակցել ՀԿ-ների կարողությունների զարգացմանը. ՄԻՊ
Օգոստոսի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ծովինար Հարությունյանը Կապանում հանդիպել են այդտեղ և Գորիսում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումում: Հանդիպման նպատակն է եղել…
2022-ից արգելվելու է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը․ ի՞նչ այլընտրանքներ կան
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Լուսինե Ավետիսյանը հայտնել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից, եթե որևէ առևտրային կենտրոն շարունակի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ապա 30 հազար դրամի վարչական պատասխանատվության կենթարկվի։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հանրային ռադիոյից։ Աղբյուրը փորձել է ճշտել, թե ինչ այլընտրանքներ կան պոլիէթիլենային տոպրակներին։ Օրինակ, «Յունիսթրիս ինթենեյշնալ» ընկերությունն առաջարկում է վերոնշված տոպրակների փոխարեն կենսաքայքայվող…
Մի շարք ՀԿ-ներ Կառավարությանը կոչ են անում դիմել ՄԱԿ ԱԽ և ԵԱՀԿ
Մի շարք հասարակական կազմակերպություններ Հայաստանի Կառավարությանը կոչ են անում դիմեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ու ԵԱՀԿ։ Դուրս գալ ՀԱՊԿ-ից, դիմել ՄԱԿ ԱԽ․ սկսվել է ստորագրահավաք Որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ՝ դիմեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին․ Մեհրաբյան «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրները, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունն…
ՊԵԿ ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար կազմակերպվել են դասընթացներ
Հուլիսի 19-ին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար կազմակերպվել են դասընթացներ։ «Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում Հայրենիքի պաշտպանների համար մեկնարկել են դասընթացներ: Դեռևս ապրիլին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորների…
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանրային քննարկում ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ
Հուլիսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի ղեկավարությամբ հուլիսի 16-ին տեղի է ունեցել հանրային քննարկում` e-gov.am և govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխությունների նախագծի վերաբերյալ: «Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համապատասխան մասնագետները, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը,…
Մշակույթի ՊՈԱԿ-ները ձեռք բերեցին արվեստի կառավարման նոր հմտություններ
Հունիսի 30-ին հաղորդագրություն է տարածել Իմ քայլը, նրանք հայտնում են, որ մշակույթի ՊՈԱԿ-ները ձեռք են բերել արվեստի կառավարման նոր հմտություններ։ «ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Արվեստի կառավարում. կարողությունների զարգացում» ծրագրի 1-ին փուլի արդյունքում շահառուները ձեռք բերեցին ռազմավարական կառավարման, ֆոնդահայթայթման, նորարարական և ինստիտուցիոնալ մարքեթինգի, միջազգային համագործակցության հմտություններ։ 2020 թ․ ապրիլին մեկնարկած ծրագիրն իրականացվում է «Մշակույթի և…
Իոաննիսյանն անդրադարձել է ԲՀԿ-«Պատիվ ունեմ» անորոշությանը
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ-«Պատիվ ունեմ» դաշինք անորոշությանը։ Բանն այն է, որ այս պահի դրությամբ անցողիկ շեմը (կուսակցությունների համար՝ 5 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոս) հաղթահարել են միայն 2 ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքը։ Բայց օրենքով նախատեսված է, որ պետք է խորհրդարան անցնեն առնվազն…















