ՀՀ վարչապետ
Ոսկեպար համայնքի ուղերձը ՀՀ վարչապետին
Ոսկեպար համայնքի ընդհանուր ժողովի որոշմամբ ընդունված ուղերձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սույն ուղերձը ստորագրեվել է համայնքի գրեթե բոլոր անդամների կողմից և համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առձեռն հանձնվել է Նիկոլ Փաշինյանին։ Մենք՝ ներքոստորագրյալներս, Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեպար, գյուղի բնակիչներս, մեր խոր անհանգստությունն ենք հայտնում վերջերս ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից, մասնավորապես նաև Ձեր կողմից մեր…
ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է. վարչապետի ելույթը ԵԽ-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, Մենք մեր օրինակով ենք տեսել, որ պատերազմը ժողովրդավարության ամենամեծ սպառնալիքն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանում ժողովրդավարության պակասի արդարացում էր երկար ժամանակ: 2018 թվականին մեր թավշյա հեղափոխությունը Հայաստանին ժողովրդավարական մեծ առաջընթաց բերեց, բայց 2020…
Կանայք պետք է դառնան զինվորական ծառայության լիարժեք մաս․ Վարչապետ
Այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին ՀՀ-ի օրենքում և լրացումներ կատարելու և Պաշտպանության մասին օրենքում և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Ըստ նախարարի՝ այս փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցումը։ Ըստ դրա՝ կամավոր հիմունքներով կին զինծառայողների համար նախատեսված է…
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների: Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու…
ՀՀ վարչապետը և Լատվիայի նախագահը կարևորել են ԵՄ առաքելության գործունեությունը մեր երկրում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ արտերկրի գործընկերների հետ: Փետրվարի 18-ին Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցին: Զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և կարևորել Եվրոպական միության շարունակական աջակցությունը` դրանք արդյունավետ կյանքի…
Մյունխենում հանդիպել են ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը
Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և ընդգծել միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը`խնդրի…
Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գեորգի Ավետիսյանին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 1. Գեորգի Ավետիսյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: 2. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանին»,- ասված…
ՀՀ վարչապետը շեշտեց Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լաչինի միջանցքի փակման, ինչպես նաև ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, շեշտեց այնտեղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: «Արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, որ ԼՂ գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չէ: Ակնհայտորեն, Հայաստանը և ԼՂ-ն հակառակն են…
ԳՇ պետի կողմից հստակ հրաման էր տրվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար. Փաշինյան
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ զորամասում հրդեհի բռնկման վարկածներին: «2020 թվականի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը հետևյալ վերնագրով՝ «ԶՈՒ զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին»: Հստակ հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար: 7-րդ կետում նշվում է՝ խստիվ արգելել վառարանների…
Կառավարության 2023 թվականի հունվարի 19–ի հերթական նիստը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 19-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից 21-ը չի զեկուցվում: Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը. – «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին – Գերակա ոլորտում իրականացվող…
Կալանավորվել են Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և ՀՀ վարչապետի կեցավայրից հափշտակություն կատարած անձինք
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված…
Մենք պատրաստ ենք իրագործել Հայկական խաչմերուկի մեր տեսլականը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: «Թուրքիան հայտարարեց օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին: Պետք է ասեմ, որ դա համարում եմ ողջունելի քայլ այն առումով, որ կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում: Սա շատ կարևոր է հատուկ ներկայացուցիչների…
ՀՀ վարչապետն Ամանորի նախաշեմին այցելել է մարտական դիրքեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին: Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի…
ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն: Վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
ԼՂ-ում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել. Նիկոլ Փաշինյան
Վերջին օրերին հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրաստիճան սրվել է: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանը նախ՝ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա՝ փակել ԼՂ-ն բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ, հազարավոր մարդիկ, այդ…