ՀՀ
ՀՀ-ում նվազել է վաղ ամուսնությունների թիվը
Կառավարությունը կողմ է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմի բարձրացմանը, որը կարող է նպաստել վաղ ամուսնությունների դեպքերի նվազմանը։ Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախագծի մասին, որով առաջարկում է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանն՝ առանց բացառությունների։…
Այսօր Սևանա լճի օրն է
Սևանա լճի օրը հաստատվել է 1999 թ․ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից՝ նպատակը լճի պահպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է։ Յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին կիրակին կրկին անգամ հիշեցնում է, որ Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի պահպանված լինելու կարիք։ Սևանը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր եզակի լճերից է: Այն իր ջրհավաք ավազանով մի ինքնատիպ…
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Օգոստոսի 25-ին, 27-28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի…
Արևմտյան Նեղոսի տենդով վարակման քանի դեպք է հայտնաբերվել ՀՀ-ում
ՀՀ-ում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք, հոսպիտալացվել է 41 հիվանդ, հայտնել է ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը Չորս հիվանդի վիճակը ծանր է, մյուսներինը միջին ծանրության է։ Արձանագրված դեպքերն Արագածոտնի մարզում են։
Ի՞նչ պետք է անեն այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում անհատապես․ ՊԵԿ պարզաբանումը
Պետական եկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել, թե ինչ նոր փոփոխություններ են գործելու սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում։ Նոր կարգավորումների համաձայն՝ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիա, միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։…
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ Երևանում оգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին, 23-24-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ին և 23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ին, 24-ին սպասվում…
Սեպտեմբերի 1-ից տաքսիները ևս ՀԴՄ կտրոն պետք է տան․ ՊԵԿ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն տաքսիներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը հիշեցնում է՝ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Առցանց աշխատող տաքսի ծառայությունները պետք է դրա իրավունքն ունենան։ Ծառայության մատուցման իրավունքը…
ՀՀ–ում այսուհետ Հայրերի օր կլինի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել հունիսը 17-ը նշել որպես Հայրերի օր: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն էր նման առաջարկությամբ հանդես եկել՝ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում՝ հունիսի 17–ը ՀՀ–ում նշելով որպես Հայրերի օր։ Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածն ամրագրում է պետության…
Վրաստանը նախատեսում է Հայաստանի հետ սահման տանող նոր մայրուղի կառուցել
Վրաստանը նախատեսում է նոր մայրուղի կառուցել դեպի Հայաստանի հետ սահման։ Ինչպես հայտնում է Կովկասյան բյուրոյի Տելեգրամ-ալիքը, Ռուսթավի քաղաքից մինչև երկրի Մառնեուլիի շրջանում գտնվող Սադախլո անցակետը կձգվի 29,3 կիլոմետր երկարությամբ չորս գոտի։ Sputnik-Վրաստանի փոխանցմամբ՝ շինարարության արժեքը կկազմի 250 մլն եվրո և ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի կողմից։ Նախագծի իրականացման մրցույթը կհայտարարվի առաջիկայում։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հայտնելով տեղեկության…
Հայաստանին Հնդկաստանից կստանա Akash–1S զենիթահրթիռային առաջին համակարգերը
Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կտրամադրի հնդկական արտադրության առաջին «Akash–1S» զենիթահրթիռային համալիրները։ Հայաստանը կդառնա այդ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։ Այս մասին հայտնել է «Indian Defence Research Wing»-ը։ Աղբյուրի տեղեկության համաձայն` Հայաստանն այդ ՀՕՊ համակարգերից 15 միավորի (720 մլն դոլար) ձեռքբերման համար պատվեր է կատարել դեռևս 2022 թվականին։ «Akash–1s» համակարգերն օգտագործում են թիրախների միաժամանակյա ակտիվ որոնման և…
Ղրղըզստանում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժությունները. ՀՀ-ն չի մասնակցի
Սեպտեմբերի 3-ից 15-ը Ղրղըզստանում կանցկացվեն ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Հայկական կողմը տեղեկացրել է, որ չի նախատեսում մասնակցել զորավարժություններին։
Կհոսանքազրկվեն հետեւյալ հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ 3-րդ, 12-րդ փողոցների առանձնատներ, Ա․ Շահինյան փողոցի առանձնատներ, Աղի Հանքի Ֆինանսական տեխնիկումի շենք, Թույլ տեսնող երեխաների հատուկ դպրոց և հարակից ոչ…
ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց
Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։ Այս մասին ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ «Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված…
Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար հատուկ ընկերություն կստեղծվի
ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ ընկերությունը կստեղծվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ուղեցույցի հիման վրա, կլինի նախարարության ենթակայության տակ, կֆինանսավորվի պետբյուջեից։ «Էներգետիկ ոլորտի մինչև 2024…














