հոբելյան
Լապորտան հրավիրել է Մեսսիին Բարսելոնայի 125-ամյակին
Լիոնել Մեսսին կմասնակցի Բարսելոնայի հիմնադրման 125-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ինչպես տեղեկացնում է Goal-ը՝ հղում կատարելով Catalunya Radio-ին, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անձամբ հրավիրել է Մեսսիին մասնակցելու ակումբի հոբելյանական գալա երեկոյին, որը կկայանա նոյեմբերի 29-ին Լիսեո թատրոնում։ Չնայած 2021 թվականին ակումբից հեռանալուց հետո Մեսսիի և «Բարսելոնայի» միջև լարված հարաբերություններին, սպասվում է, որ Մեսսին կընդունի հրավերը և կմասնակցի…
Միջոցառումներ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյաններին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվեն հայ նշանավոր կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանները: «Այդ առիթով տուն-թանգարանի համերգասրահում կբացվի լուսանկարների ցուցահանդես, և «Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը» համերգաշարի առաջիկա երկու համերգները նվիրված կլինեն անվանի կոմպոզիտորներին: Դրանց կմասնակցեն հանրապետության ճանաչված երաժիշտ-կատարողները: Նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի…
Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակն է
Այսօր՝ հունվարի 22-ին նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ ստեղծվելու է տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով: Հոբելյանի առիթով հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ) ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին: Նույն օրը՝ ժամը…
Ոսկե ծիրանը հարգանքի տուրք է մատուցում Ֆելլինիի և Գուեռայի 100-ամյա հոբելյաններին
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տրվեց Ֆեդերիկո Ֆելլինիի և Տոնինո Գուեռայի 100-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի մեկնարկը: Փառատոնի մամուլի գրասենյակը հայտնում է, որ ծրագիրն ազդարարվել էր դեռևս այս տարեսկզբին: Ֆելլինիի ծննդյան օրը Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան մասնաճյուղը համատեղ սկսեցին Ֆեդերիկո Ֆելլինիի և…
Նիկոլ Փաշինյանը ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանին նվիրված համերգին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 91-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել են Կառլ Ջենկինսի հանրահայտ «Ադիեմուսը»՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ: Վարչապետը և տիկին Հակոբյանը շնորհավորել են Հովհաննես Չեքիջյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն…
Հոբելյանական համերգներ՝ նվիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին: Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող համերգը: Հանդես կգան Արցախի պետական ջազ նվագախումբը և Արցախի պետական երգչախումբը, ինչպես նաև Ստեփանակերտի Սայաթ Նովայի…
Այստեղ Հայաստանն է. հոբելյանական համերգ՝ նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին
Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգը` Արցախի պետական ջազ նվագախմբի (ղեկավար` Տիգրան Լալայան), Արցախի պետական երգչախմբի (ղեկավար` Նինա Գրիգորյան) և Արցախի մեներգիչների մասնակցությամբ: Համերգային ծրագիրը կազմված է Ռոբերտ Ամիրխանյանի հին և նոր ստեղծագործություններից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ…
Կոմիտասի հոբելյանին նվիրված համերգ՝ Գյումրու «Սև բերդում»
Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումների առանցքում` սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ: Հոբելյանական համերգի ընթացքում կներկայացվի Կոմիտասի արվեստը` նրա թողած ժառանգությունը: Գալա համերգին մասնակցում են` Հայաստանի պետական կամերային նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան/, Հայաստանի պետական կամերային…
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը երեկ տոնեց իր հիմնադրման 10-ամյակը
Հուլիսի 17-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում էր իր հիմնադրման 10-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Նարինե Խաչատուրյանը և Արայիկ Խզմալյանը: Հոբելյանի առթիվ շնորհավորական խոսերով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, արվեստագետներ և թանգարանային համայնքի ներկայացուցիչներ: «Այսօր մենք տոնում ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի…
Արտաշատի սահմանապահ ջոկատը 64 տարեկան է
Լրացավ Արտաշատի սահմանապահ ջոկատի 64 տարին։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ մամուլի քարտուղարությունը, Արտաշատի սահմանապահ ջոկատը կազմավորվել է 1955 թվականի հունիսի 25-ին ԽՍՀՄ ՆԳՆ հրամանով։ Մինչ այդ սահմանապահ ուղեկալները մտնում էին Հոկտեմբերյանի (Արմավիրի) սահմանապահ ջոկատի մեջ։ Ջոկատը պահպանում է Թուրքիայի հետ սահմանի ավելի քան 70 կիլոմետրանոց հատվածը Արաքս գետով։ 1958-ին «Արարատ» ուղեկալին շնորհվեց…
Այսօր Օդրի Հեփբերնը կդառնար 90 տարեկան
Այսօր դերասանուհի Օդրի Հեփբերնը կդառնար 90 տարեկան։ Մեծ աչքերը, գեղեցիկ կազմվածքը և հստակ ձայնը նրան իրական յուրօրինակ դերասանուհի դարձրին այն ժամանակ, երբ բոլոր սառնարաններին Մերլին Մոնրայի լուսանկարն էր։ Հեփբերնը կինոյում հայտնվել է 1948 թվականին` խաղալով մի շարք եվրոպական ֆիլմերում։ Իսկ 1953թ․ մեկնեց Հոլիվուդ և նկարահանվեց «Ռոմանտիկ արձակուրդ» ֆիլմում` արքայադստեր դերում։ Այս կերպարի համար նա արժանացավ…
Ալլա Պուգաչովան նշում է 70-ամյա հոբելյանը
Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշում է հոբելյանը: Ռուսական էստրադայի պրիմադոննան որոշել է 70-ամյակը դիմավորել միաժամանակ թե՛ համեստորեն, թե՛ լայն ընդգրկումով. գործնականում հրաժարվել է հարցազրույցներից, բայց անձնվեր երկրպագուների հետ կհանդիպի Կրեմլի Պետական պալատումը: Ուղիղ տասը տարի առաջ արտիստուհին, որի ոճն ու կարիերան չափանիշ էին միլիոնավոր խորհրդային, իսկ այնուհետև ռուսաստանցի կանանց համար, հայտարարեց համերգային գործունեության դադարեցման մասին:…
Կոմիտասի 150-ամյակը կնշվի բազմաբովանդակ ծրագրերի իրականացմամբ
Կոմիտասի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ կիրականացվեն համերգային ծրագրեր, փառատոններ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոբելյանական տարում նախատեսված միջոցառումները կազմակերպիչները ներկայացրեցին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ` 2018 թվականի սեպտեմբերի 6-ին ստեղծվել են հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա կազմը: Հանձնաժողովը կազմել է միջոցառումների ցանկ:…













