հոգեբանական աջակցություն
Հայաստանում գործարկվել է հուզական աջակցության թեժ գիծ
Հայաստանում գործարկվել է հուզական աջակցության թեժ գիծ՝ 0800 00 900 հեռախոսահամարով, որը տրամադրում է հոգեբանական աջակցություն և ուղղորդում այլ ծառայությունների։
Անդրանիկ Փիլոյանը հանձնարարել է ակտիվացնել հոգեբանական աջակցության տրամադրման ծրագրի ընթացքը
Հուլիսի 6-ին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ ԱԻՆ-ում կայացել է ամենամսյա խորհրդակցություն: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են հունիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներ են ներկայացրել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմենուհի Գրիգորյանը,…
Գործարկվել է հոգեբանական աջակցության թեժ գծի ծառայություն
Հունիսի 29-ին ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները մեղմելու նպատակով գործարկվել է հոգեբանական աջակցության թեժ գծի ծառայությունը։ Քայլ դեպի տուն ծրագիրն ընթացքի մեջ է. Կառավարություն Կառավարությունը նախատեսում է ստեղծել առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ Հայտարարության մեջ…
Պատերազմի մասնակիցները հոգեբանական աջակցություն կստանան
Պատերազմական գործողություններին առնչված քաղաքացիները հոգեբանական աջակցություն կստանան։ https://www.facebook.com/azatutyun/videos/1038749579868657 Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի։
Քաղաքացին փորձել է բենզինով հրկիզել բնակարանը
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 21։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Համբարձումյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բենզին է լցրել և փորձում է հրկիզել բնակարանը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը։…
60-ամյա տղամարդը սպառնացել է ինքնասպան լինել
ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարությունը հայտնում է, որ հունիսի 20-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 115 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ունի հոգեբանական խորհրդատվության կարիք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Հետադարձ զանգով…
ԱԻՆ 20 աշխատակիցներ կորոնավիրուսից բուժվել են, 82-ը ինքնամեկուսացված են
Հունիսի 9-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ արդեն մի քան ամիս է, որ մեր ժողովուրդը պայքարում է անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի դեմ: Նախարարի խոսքով՝ այս ընթացքում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: «119 փրկարարներ համատեղ ծառայություն են իրականացնում ոստիկանների և առողջապահության նխարարության աշխատակիցների…
ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է․ Ֆելիքս Ցոլակյան
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է: «Հարգելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ…
Եթե առաջին դասարանցին մտնի առցանց տիրույթ, ոչ թե դպրոց
Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուն զուգահեռ երկրում կրթական գործընթացը սկսեց կազմակերպվել հեռավար կերպով։ Ավարտին է մոտենում 2019-2020 ուսումնական տարին։ Արդյո՞ք հաջորդ ուսումնական տարվա ընթացքում ևս դասերը կշարունակվեն հեռավար կերպով։ Իրենց մտահոգություններն են հայտնում այն ծնողները, որոնց երեխաներն այս տարի հաճախելու են առաջին դասարան։ Շուշանիկը, ում որդին այս տարի գնալու է առաջին դասարան, մասնագիտությամբ մանկավարժ է և…
Բնակիչը սպառնացել է ինքնասպանություն գործել. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 14-ին, ժամը 14։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ…
Արսեն Թորոսյանը Արարատի մարզպետի հետ այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն
Արտաշատի Բժշկական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այսօր այցելեցին Արտաշատի բժշկական կենտրոն՝ հերթական անգամ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների՝ այստեղ իրականացվող բժշկական օգնության կազմակերպման պայմաններին և ընթացքին: «Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և COVID-19-ի կլինիկական աշխատանքների գծով համակարգող Լիլիթ…
Հերացու փողոցում գետնին նստած աղջկան ԱԻՆ-ը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն
Ապրիլի 22-ին, ժամը 10:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում հոգեպես անհավասարակշիռ վիճակում երիտասարդ աղջիկը նստած է գետնին. անհրաժեշտ է ցուցաբերել հոգեբանական աջակցություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Անի Մ.-ն (ծնված 1988 թ.) գտնվում է հուզական անկայուն և հոգեպես…
Երևանում կանխվել է ինքնասպանության փորձ
Ապրիլի 10-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևանի Կիևյան կամրջի ճաղավանդակի մյուս կողմը և սպառնում է ինքնասպան լինել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը։ Քաղաքացու (Միրան Մ., ծնված 1991 թ.)…
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը նիստ է հրավիրել
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է․ «Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ անց է կացրել հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են նախարարության բոլոր ստորաբաժանումների կողմից արտակարգ դրության պայմաններում տարվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր՝ սկսած անհրաժեշտ պաշտպանական միջոցների կիրառումից մինչև ախտահանման կազմակերպում: Փրկարարական ծառայության ստորաբաժանումներն ապահովվելու են…
ՀՀ պետական սեկտորում 2989 թափուր աշխատատեղ կա. Զարուհի Բաթոյան
Մայիսի 6-ին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ Հայաստանում մասնավոր հատվածում 5 և ավելի աշխատակիցներ ունեցող շուրջ 5700 ուսումնասիրված ընկերություններում կա 2525 թափուր աշխատատեղ, իսկ պետական սեկտորում՝ 2989 թափուր աշխատատեղ: Նա նաև անդրադարձավ երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը: Զարուհի Բաթոյանը ասաց, որ պետք է հատկապես…















