Վրաստանի Իմերեթի շրջանի Բոլուե գյուղի ավտոճանապարհին հորդառատ անձրևների հետևանքով սողանք է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդել է Զեստաֆոնիի քաղաքապետարանը:
Ըստ այդմ, սողանքի հետևանքով գյուղի 60 ընտանիք կտրվել է արտաքին աշխարհից՝ հայտնվելով բնական շրջափակման մեջ:
Աղետի գոտում մոբիլիզացված է ծանր տեխնիկա, ճանապարհի մաքրման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում: Այս պահին մաքրվել է ճանապարհի միայն մի հատվածը: Ծանր տեխնիկան շարունակում է աշխատանքները:

