ՀՊՏՀ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում, որը գտնվում է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում, այսօր տարօրինակ հոտ է զգացվել։ Տնտեսագիտական համալսարանից հայտնում են՝ այնտեղ են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը։ «Այս պահին…
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և…
Ընդդիմադիր մի խումբ երիտասարդներ բողոքի ու իրազեկման ակցիաներ են իրականացնում բուհերում։ Նրանք երթով շարժվել են նաև դեպի Երևանի պետական համալսարան, մտել գլխավոր մասնաշենք, այնտեղ տտեղադրել Արցախի դրոշն ու հանդիպում պահանջել ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Նշենք, որ նրանք Արցախի դրոշը տեղադրել են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի բակում երեկ բացվել է 44-օրյա պատերազմում զոհված 7 հերոս ուսանողների հիշատակի հուշակոթող։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ ՊՆ-ն երեք ամիս ժամկետով պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացնի Ռուսները պահանջել են իրենց տալ գերի ընկած ադրբեջանցիներին, ինչը հայ սպաները չեն արել․ Իոաննիսյան «Յուրաքանչյուր հայ պարտական է Ձեր որդիներին,…
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի 3 հերթով, դասերի տևողությունը կլինի 70 րոպե, գործընթացը կկազմակերպվի՝ հիբրիդային եղանակով: 1-ին հերթի դասերը կմեկնարկեն ժամը 9.30-ին 2-րդ հերթինը՝ ժամը 14.00-ին 3-րդ հերթինը՝ ժամը 18.20-ին: Առկա բակալավրիատի 1-ին…
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ԿԳՄՍ նախարարի հրամանով Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ արտագրությունների/թարգմանությունների մասին փաստերը ուսումնասիրող հանձնաժողովն իր եզրակացությունը տվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին։ Հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար ԲՈԿ-ը նախապատրաստեց հարցում, որը ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանը 2019 թվականի դեկտեմբերի 9-ին ուղարկեց Արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին։…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրվել ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի վարչական բողոքների վերաբերյալ։ «Դ․ Գալոյանի` ԿԳՄՍՆ ներկայացրած վարչական բողոքների քննությունն ավարտված է Քաղաքացի Դ. Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու և գիտական աստիճան շնորհելու մասով համապատասխան հրամանն անվավեր ճանաչելու մասին Բարձրագույն որակավորման նախագահի հուլիսի 9-ի և…
Այսօր` հուլիսի 17-ին, տեղի ունեցավ ՀՊՏՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ տեղի է ունեցել համալսարանի ռեկտորի ընտրությունը: Հայտնի է, որ Հայաստանի պետական տնտեսական համալսարանի ռեկտորի պաշտոնում է ընտրվել Դիանա Գալոյանը, ով ստացել է 22 ձայն:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը համագործակցության հուշագիր են ստորագրել: Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն ակտիվացրել է համագործակցությունը բուհ-երի հետ՝ առաջնորդվելով մրցակցության պաշտպանության ոլորտում զարգացման միտումներին համընթաց քայլելու, գիտականորեն հիմնավորված որոշումների կայացման, ինչպես նաև բուհ-ից աշխատաշուկա անցումն ավելի սահուն դարձնելու…
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել ՊԵԿ-ի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը: Այն հնարավորություն կընձեռի նպաստել ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև աջակցել հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին: ՊԵԿ…
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատական գործընթաց են սկսում՝ ատենախոսության շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՜ գործընկերներ, սիրելի՜ ուսանողներ, փաստաբանների հետ մանրամասն քննարկելուց հետո դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Թեև որոշ…
Օրերս ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինիությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, հրաման է ստորագրել է,…
ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Բազմաթիվ ուսանողներից ահազանգեր եմ ստանում, որ համալսարանի նոր ղեկավարությունից շատերը, իմ ընկերը ներկայանալով, շարունակաբար քարոզում են ուսանողներին, թե իբր ես ասել եմ, որ հաստատ չեմ վերադառնալու, և իրենց պայքարն անիմաստ է: «Նա իմ ընկերն է, հաստատ գիտեմ, որ չի ուզում վերադառնալ», «թողե’ք, որ…
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Ռուբեն Հայրապետյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով: Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախին պաշտոնակատար Ռ. Հայրապետյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և խախտելով աշխատանքային օրենսգրքի ու բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադարության պահանջները, բուհի…
ՀՊՏՀ ուսանողները բաց նամակ են հղել վարչապետին՝ ռեկտորի պաշտոնակատար Դ․ Գալոյանի «արտագրության դեպքերի մասին»: Նամակը ներկայացնում ենք ստորեւ. «Հարգելի՛ պարոն Փաշինյան, Ուսումնասիրելով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դ. Գալոյանի գիտական աշխատանքները՝ բացահայտել ենք ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր։ Սրանք բոլոր այն գիտական աշխատանքներն են, որոնցում, ըստ Դ. Գալոյանի ասենախոսության սեղմագրի, «հրապարակվել են ատենախոսության հիմնական դրույթները», ինչպես նաև մյուսները…