ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրվել ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի վարչական բողոքների վերաբերյալ։
«Դ․ Գալոյանի` ԿԳՄՍՆ ներկայացրած վարչական բողոքների քննությունն ավարտված է
Քաղաքացի Դ. Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու և գիտական աստիճան շնորհելու մասով համապատասխան հրամանն անվավեր ճանաչելու մասին
Բարձրագույն որակավորման նախագահի հուլիսի 9-ի և 17-ի որոշումների վերաբերյալ Դ. Գալոյանը նախարարություն էր ներկայացրել վարչական բողոքներ։
Հարուցված վարչական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են բողոքների մանրամասները, ինչպես նաև իրականացված գործողությունների իրավաչափությունն ու համապատասխանությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի կարգավորումներին:
Բողոքների և դրանց քննարկման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում բողոքները բավարարվել են:
ԲՈԿ նախագահի՝ 09.07.2020 թ. հրամանով Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին 17.07.2020 թ. հրամանը ճանաչվել է առոչինչ», – ասված է գրառման մեջ:
https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2968880930005848