հրադադարի ռեժիմ
Իսրայելը պատրաստվում է ազատ արձակել 1,904 պաղեստինցի բանտարկյալի՝ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի շրջանակում
Իսրայելը նախատեսում է ազատ արձակել 1,904 պաղեստինցի բանտարկյալ՝ ներառյալ ահաբեկչությունների և սպանությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված մի քանի անձանց: Այս քայլը կատարվում է Գազայի հատվածում պահվող 33 իսրայելցի պատանդներին ազատ արձակելու դիմաց՝ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի շուրջ համաձայնագրի առաջին՝ 42-օրյա փուլի շրջանակում։ Ազատ արձակվող բանտարկյալներից 737-ը ՀԱՄԱՍ-ի, Պաղեստինի Իսլամական Ջիհադի և ՖԱԹՀ շարժման անդամներ են, ինչպես…
Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն է ցուցաբերվում…
ԼՂ-ում հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Մեկ օրում ապահովվել է Հայաստանի տարածքից 146 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղնախկին բնակության վայր է վերադարձել 48 840 մարդ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետների կողմից շարունակվում են…
Ռուս խաղաղապահները պահանջել են պահպանել հրադադարի ռեժիմը
TASS լրատվական գործակալությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ավտոմատ զենքից բացված կրակի միջադեպից հետո հակամարտության կողմերին է հասցվել լիակատար հրադադարի ռեժիմի պահպանման պահանջը: Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը։ «Հադրութի շրջանում արձանագրվել է ավտոմատ զենքից արձակված կրակահերթ: Կապի ուղիղ ալիքներով օպերատիվ կերպով կողմերին է հասցվել լիակատար հրադադարի ռեժիմի պահպանման մասին…
Ստեփանակերտում դպրոց է վերադարձել ավելի քան 400 աշակերտ․ Կոնաշենկով
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ռուս խաղաղապահ ուժերը 23 դիտակետերում շարունակում են հսկել հրադադարի ռեժիմի պահպանումը։ Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ «Ռուս խաղաղապահներն աջակցել են Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում ուսումնական գործընթացի վերսկսման գործում։ Նոյեմբերի 27-ին դպրոց է վերադարձել ավելի քան 400 աշակերտ։ Աջակցություն է ցուցաբերվում…
Մեկ շաբաթում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ
Արցախի Հանրապետության պաշտպանության Նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել…
Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
ՊԲ-ից հայտնում են, որ օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համապատասխան գործողությունների և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն…
Օգոստոսի 2-8-ը հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց
ԱՀ ՊԲ-ից հայտնում են, որ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 2800 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Արցախի իշխանությունները կշարունակեն ձեռնարկել միջոցներ երկրի անվտանգության համար
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հրադադարը պահպանելու պարտավորությունները վերահաստատելու մասին եռակողմ փաստաթղթի ստորագրման 26-ամյակի առթիվ։ «26 տարի առաջ՝ 1994 թ. հուլիսի 26-27-ը, Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ստորագրել են փաստաթուղթ, որում կողմերը ամուր վճռականությամբ վերահաստատել են հետագայում ևս իրականացնել հրադադարը պահպանելու իրենց պարտավորությունները և ամրագրել են 1994 թ. մայիսի 12-ի…
Ադրբեջանը այս սադրանքին դիմում է ԵԱՀԿ Մինսկի հայտարարությունից հետո․ ԱԳՆ խոսնակ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է՝ հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը: «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ծայրահեղականներից կազմված խմբակ է
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է հակամարտության վերջին սրացման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը: «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած լարվածության ֆոնին Ադրբեջանի պաշտոնյաների շուրթերից հնչող իրարամերժ հայտարարությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, որ կամ Բաքվում կորցրել են իրականության զգացումը, կամ մենք գործ ունենք ադրբեջանական պետական ապարատի տարբեր շրջանակների չհամակարգված գործունեության հետ: Պարզապես…
ՊՆ-ն դիմումները չի բավարարի, տղաները կզորացրվեն ըստ ժամանակացույցի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որում զորացրման ենթակա պարտադիր ժամկետային զինծառայողները դիմումներ են գրում’ նշելով, որ ցանկանում են շարունակել ծառայությունը, մինչև սահմանային իրավիճակը հանդարտվի։ Պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է’ դիմումները չի բավարարի, տղաները կզորացրվեն ըստ ժամանակացույցի։ https://www.facebook.com/armgovernment/videos/327460001766692/?__tn__=kCH-R&eid=ARB_WLx2sCXCOxqduYQWTUJrNtW6vpvYXcU7bk2YhOaGUa-DpjGsXzJqtYAQE7irTBkqfaKLPciFpX8c&hc_ref=ARRKVI9BIiRw2FfaFD5s_ih6m14iqZ0i58IAFgx57TOUgOHqkuwwlRijxj_PC1SLGxE&fref=nf&__xts__[0]=68.ARAfqgkdBN-siAqa_2Sf03Dt8TxUo-bhZIC7oNSO4Xq4s5qX1wFPkIMiIP4wI-yrUNbKa8cvBYA3KdnFJmdFg9-Tgy1WH8_azsCE-K88Ix1i0ZjolUBs9ldCF_u1pkWY41CnUHUDwTSfdY2gAe4_–An-l9QgqPjmug7fhN12c66RUbFcz0T2OhyTZDka-dr3SwdZUU4L9Jt-3GcY6CqPyUkxfBJv38ojGuNCyLBRHRgRAZtPzBr_2CuPL8RZChTxX0Yh_J4vrFqLZUzjwS9t2RP3BYK7nQmfUEcE67lRHF4hfAuoLsN7-M0x0I_BDzJFQsqPqq_guWktcE6XJkJA_BtrfoEZh61rkGxlg
Հակառակորդի կողմից մարմնական վնասվածքներ է ստացել 36 զինծառայող. 30 քրգործ է հարուցվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու , Ժնևյան կոնվենցիաների պահանջների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու, խաղաղ բնակչության ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայով, ականանետերով և այլ զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է 30 քրեական գործ: «2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի…
Սահմանամերձ համայնքներում երեկ կեսգիշերից հետո կրակոցներ, հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չեն եղել
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21:30-ի դրությամբ: Սահմանամերձ համայնքներում երեկ կեսգիշերից հետո կրակոցներ, հատկապես մեծ տրամաչափի զինատեսակներից չեն եղել: Ընդհանուր առմամբ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական: Մոտավորապես 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ: Գրեթե լիովին պահպանվում է…
ԵԱՀԿ ՄԽ անդրադարձը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ տեսակոնֆերանսին: Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը և սուբստանտիվ բանակցություններ հաստատելուն ուղղված մթնոլորտի ձևավորման և պահպանման կարևորությունը: Համանախագահները դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման առկա ուղիղ կապերը,…













