Տեսանյութեր

Ստեփանակերտում դպրոց է վերադարձել ավելի քան 400 աշակերտ․ Կոնաշենկով

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ռուս խաղաղապահ ուժերը 23 դիտակետերում շարունակում են հսկել հրադադարի ռեժիմի պահպանումը։ Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

«Ռուս խաղաղապահներն աջակցել են Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում ուսումնական գործընթացի վերսկսման գործում։ Նոյեմբերի 27-ին դպրոց է վերադարձել ավելի քան 400 աշակերտ։ Աջակցություն է ցուցաբերվում Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի վերականգնման հարցում։ Այժմ այնտեղ ավարտվում են վերականգնման աշխատանքները, միացված է էլեկտրական հոսանքը, վերականգնվել է ջեռուցման համակարգը, ավարտվել է ապակեփաթեթների տեղադրումը։

Ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերում վերանորոգող խմբերին էլեկտրահաղորդակցության գծերի, գազատարի, հաղորդակցության գծերի, փոխակերպիչ ենթակայանների վերականգնման գործում։ Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում վերականգնվել է էլեկտրական գծի 3 հենակետ, 1200 մ գազատար, ավելի քան 1,5 կմ հաղորդակցության գիծ և 2 փոխակերպիչ ենթակայան»,- հայտնել է Կոնաշենկովը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ